Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո Բուլգարին Իրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը» Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրում Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում Հայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ Թադևոսյան Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու «Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասին Google-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ին 

Իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից. պայմանավորվածություննե՞ր են խախտվել

Վերլուծական
Նախընտրական շրջանում ավելի ու ավելի հաճախ ենք լսում Երևանում կամ մարզերում հնչող կրակոցների, սպանությունների, կողուպուտների մասին: Օրինակ՝ օրեր առաջ թալանել էին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի մեքենան։ Օրեր առաջ Հայաստանում գրանցվել են հանցագործության մի շարք դեպքեր՝ անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք հասցնելու, ծեծկռտուք իրականացնելու, բնակարանային գողության և մի շարք այլ դեպքեր։ Նախօրեին կրակոցներ էին հնչել Գեղարքունիքի մարզում, ինչի պատճառով քաղաքացներ էին վիրավորվել։ Օրեր առաջ վիճաբանություն եղել և կրակոցներ են արձակվել Արտաշատի խճուղում։ Ընդհանրապես, տպավորություն է, որ քրեական քրոնիկոնն, իր լրահոսային ակտիվությամբ, ոչնչով չի զիջում քաղաքական քրոնիկոնին: Տարօրինակ է, իհարկե, որ սիրո և համերաշխության հեղափոխությունից հետո երկրում քրեածին իրավիճակը նման պատկեր է ունենում մի պարագայում, երբ բուն հեղափոխությունը հաղթանակ տարավ առանց մեկ կաթիլ թափված արյան:
 
Խոսենք թվերով՝ 2018թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին արձանագրվել է 16277 իրավախախտում՝ 1723-ով ավելին, քան 2017թ. նույն ժամանակահատվածում: 1335 դեպքով ավելացել են միջին ծանության, 629-ով՝ ծանր հանցագործությունների, 22-ով՝ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը: 290 դեպքով ավելացել են ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման դեպքերը, 32-ով ավելացել են մահվան ելքերը, ինչը լրջորեն մտահոգվելու տեղիք է տալիս: 16 դեպքով ավելացել է խուլիգանությունների թիվը: Ռեկորդային աճ է գրանցվել պետական կամ հանրային գույքի հափշտակությունների ոլորտում: Գրանցվել է 432 դեպք՝ 347-ով ավելի, քան նախորդ տարի: 618 դեպքով աճել են անձնական գույքի հափշտակությունների թիվը, մասնավորապես՝ գողությունների, վատնումների, յուրացումների: 332 դեպքով ավելացել է բնակարանային գողությունների թիվը: Շուրջ 462 դեպքով ավելացել է պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թիվը, մասնավորապես՝ 2017թ. արձանագրված 120 դեպքի համեմատ՝ 2018թ. 286 դեպքով ավելացել է կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության դեպքերը, ընդհանուրը՝ 406 դեպք:
 
Նիկոլ Փաշինյանի հակակոռուպցիոն հռետորաբանությունը, պետական համակարգը կաշառակերներից ու գողերից ֆիլտրելու քաղաքականությունն ամբողջովին հակասության մեջ են այս վիճակագրության, թվերի հետ։ Սա կարող է մի քանի հետևությունների տեղիք տալ, ընդ որում՝ բոլոր դեպքերում, իշխանության համար բավականին տխուր։
 
Նախընտրական այս փուլում քրեածին իրավիճակի սրացումը կարող է նաև այլ բացատրություն ունենալ: Նախ, հանցագործ հակումներ ունեցող անձինք, տեսնելով իշխանությունների որդեգրած բռնել-բաց թողնելու մարտավարությունը կարող են իրենց ապահովագրված զգալ՝ հատկապես, որ իրավապահ համակարգն այժմ կարծես թե կենտրոնացել է ոչ թե հանցագործությունների կանխման, այլ նախընտրական գործընթացներում ինչ-ինչ խնդիրներ լուծելու վրա: Օրինակ՝ Վալերի Օսիպյանը պարբերաբար հանդիպումներ է ունենում ընտրություններին մասնակցող ռեյտինգային թեկնածուների հետ, ինչը որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում, եթե իհարկե իրավապահները ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներին չեն դիտարկում իբրև պոտենցիալ հանցագործ:
 
Քրեածին իրավիճակի սրման պատճառը կարելի է փնտրել նաև ներքաղաքական զարգացումների համատեքստում: Շատ էր խոսվում այն մասին, որ նոր իշխանությունները փորձելու են լեզու գտնել քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ, քանի որ մեր երկրում հաստատված արատավոր ավանդույթի համաձայն՝ հասարակության այս սեգմենտը լուրջ գործոն է իշխանությունների աջակցման գործում, հատկապես՝ նախընտրական փուլերում: Եթե անգամ եղել է կուլիսային նման համաձայնություն, ապա աջակցության դիմաց վերոնշյալ սեգմենտին կարող էր տրվել որոշակի ազատություն՝ իհարկե՝ հստակ գծված սահմանների շրջանակում: Սակայն իրադարձությունները ցույց են տալիս, որ իրավիճակն արդեն դուրս է գալիս վերահսկողությունից և բոլոր գծված ու չգծված սահմաններից…
 
Ս.Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը
Ամենադիտված