Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո Բուլգարին Իրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը» Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրում Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում Հայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ Թադևոսյան Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու «Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասին Google-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ին 

«Կարծում եմ՝ հետաքրքիր ծրագիրը կարժանանա և՛ դերասանների, և՛ գեղարվեստական խորհրդի հավանությանը»․ Սուրեն Շահվերդյան

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանը թատրոնի դերասանական կազմին հորդորում է համագործակցել իր հետ և պատրաստվում է նրանց հետաքրքիր և բազմաբովանդակ ծրագիր ներկայացնել: Շահվերդյանը նպատակ ունի պահպանել թատրոնի բարի ավանդույթները, բայցև նորարարական լուծումներով բեմադրություններ իրականացնել, որոնք Համազգային թատրոնն առավել գրավիչ կդարձնեն թատերասերների լայն շրջանակի համար:

Այս և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Սուրեն Շահվերդյանի հետ:

- Պարոն Շահվերդյան, նախ՝ շնորհավորում ենք թատրոնի գեղարվեստական ղեկավարի պարտականությունները ստանձնելու կապակցությամբ: Հարցազրույցներից մեկում նշել եք, որ արդեն ունեք  առաջիկա աշխատանքների ծրագիր, որը ցանկանում եք ներկայացնել թատրոնի ստեղծագործական կազմին: Ե՞րբ եք պատրաստվում հանդիպել դերասանների հետ:

- Իմ հանդիպումը թատրոնի դերասանական կազմի հետ նախատեսում եմ դեկտեմբերի 4-ին: Հրավիրվելու է մեծ ժողով: Ներկայացնելու եմ ծրագիր, թե ինչպես եմ տեսնում թատրոնի զարգացումը, ապագան, բայց մինչ այդ հավաքում եմ գեղարվեստական խորհուրդ, որում կընդգրկվեն մասնագետներ ոչ Համազգային թատրոնից: Կներգրավվեն հայտնի թատերական գործիչներ, մասնագետներ գրականության, նորաձևության և այլ ոլորտներից, որոնք անմիջական կապ ունեն թատրոնի հետ և լավ գիտեն այն:

Իմ ծրագիրը, որը նախատեսվում է մեկ տարվա համար, ներկայացնելու եմ նաև խորհրդի անդամներին: Նրանք լինելու են դրա պահանջատուն: Մենք հաճախ ենք խոսում ժողովրդավարությունից: Այսպես, ստացվում է, որ ես միանձնյա չեմ կառավարելու թատրոնը, դա անում եմ մի խորհրդի հետ:

- Նշեցիք, որ հայտնի, ականավոր մարդիկ կլինեն խորհրդում… Երեկ թատրոնի դերասանները անընդհատ բարձրաձայնում էին այն փաստը, որ և՛ գեղարվեստական ղեկավար, և՛ թատրոնի տնօրեն նշանակելիս իրենց հետ չեն խորհրդակցել: Խորհրդի անդամներ ընտրելիս ստեղծագործական կազմի կարծիքը հաշվի առնելո՞ւ եք:

- Կարծում եմ, որ կարելի է հաշվի առնել նրանց կարծիքը, բայց խորհրդում այնպիսի մարդիկ են ներկայացվելու, որոնց թատրոնի դերասանները շատ են սիրում: Հանրությանը մոտ ապագայում կներկայացնենք խորհրդի անդամներին: Իհարկե, կքննարկենք ու հաշվի կառնենք դերասանների կարծիքը: Ինձ հետ կարելի է քննարկել ամենաանձնական խնդրից սկսած մինչև մասնագիտական դաշտում ծագած խնդիրները: Այդ առումով շատ բաց եմ, շատ ազատ և շատ հաղորդակցվող:

- Նախկինում Համազգային թատրոնի դերասաններից որևէ մեկի հետ համագործակցե՞լ եք:

- Այո: Ստեփան Ղամբարյանն ընդգրկված է «Տրամվայ «Ցանկություն» բեմադրության մեջ, որը Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի խաղացանկում է: Այդ  նախագիծը շարունակվելու է: Մենք ընկերներ ենք և երեկվա քննարկումներից հետո  հանդիպել ենք: Ես դերասանների հույզերը հասկանում եմ, նրանք ունեն իրենց թեկնածուները, բայց թատրոնի պատմության մեջ դեռևս նախադեպը չի եղել, որ թատերախումբն ընտրի գեղարվեստական ղեկավարին: Հակառակն է եղել. ռեժիսորը կամ գեղարվեստական ղեկավարն է ընտրել ստեղծագործական խմբին:

- Դերասանական կազմը լրագրողների հետ զրույցում շեշտեց, որ ցանկանում է պահպանել իրենց թատրոնի դեմքն ու դիմագիծը, գեղագիտությունը, սարգսյանական ոգին, ավանդույթները: Դուք փորձելո՞ւ եք պահպանել այդ ամենը, թե՞ միտված կլինեք նորարարություններին, նոր գաղափարներին:

- Ըստ իս` Սոս Սարգսյանը միշտ կողմ է եղել նորարարություններին: Նա հաճախ էր խոսում այդ մասին և իր բեմադրություններում, դերակատարումներում իր ժամանակի համար նորարար էր ու հետաքրքիր: Եթե այսօր Սոս Սարգսյանն այս  թատրոնում լիներ, կամ ես հնարավորություն ունենայի խոսել նրա հետ, վստահ եմ, որ նա կընդուներ այն, ինչ ես կներկայացնեի: Նա տարիներ շարունակ ղեկավարել է Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, եղել է դրա սյուներից մեկը, և ինստիտուտի բոլոր շրջանավարտները կրում են Սարգսյանի ազդեցությունը: Նրա ավանդը  թատերական աշխարհում տարածվում է բոլորի վրա:

Չի կարելի այդ տաղանդավոր, հանճարեղ թատերական գործչի գեղագիտությունը, նրա արածը նեղացնել, սահմանափակել: Չգիտեմ, թե որքանով եմ կարողանում միտքս փոխանցել ձեզ, բայց պետք է կրկնեմ, որ Սոս Սարգսյանն այնքան բազմաշերտ էր, որ նրան սահմանների մեջ դնել պետք չէ: Նա միշտ նշել է, որ թատրոնը պետք է լինի արդիական, ժամանակին համահունչ: Հետևաբար, սահմանափակվել և ասել, որ Սոս Սարգսյանն ուներ այդ տեսակը և վերջ, դա այդ մեծությանը մի փոքր նույնիսկ նեղացնելու միտում է: Նա իսկապես մեծ էր… Շատերը նրան ճանաչում են այն ֆիլմերով, որտեղ Սարգսյանը ոչ միայն իմաստուն հայ տղամարդու կամ պապիկի է մարմնավորում, այլև այլ դերակատարումներով: Այդպիսին է Անդրեյ Տարկովսկու «Սոլյարիս» ժապավենը: Այդտեղ Սարգսյանը հրաշալի է կերտել Գիբարյանի դերը:

Իմ նպատակը Համազգային թատրոնի շուրջ հանրության ավելի լայն շրջանակներում հետաքրքրություն առաջացնելն է: Իհարկե, ես պահպանելու եմ այն, ինչ թատրոնն ունի. տեսել եմ հետաքրքիր ներկայացումներ, ոճ: Կլինեն տարբեր բեմադրություններ և՛ նախկին ոճով, և՛ գերժամանակակից:

Համազգային թատրոնում  բեմադրություններ է անելու ոչ միայն Սուրեն Շահվերդյանը, այլև այլ ռեժիսորներ՝  ոչ միայն Հայաստանից, այլև արտերկրից, որոնք իրենց ձեռագիրն ու իրենց տեսակի թատրոնը կհրամցնեն: Թատրոնը չի կարող անընդհատ նույնը լինել, այն պետք է զարգանա նաև արտերկրում ստեղծագործող մարդկանց հետ շփումներով: Միգուցե մեծամիտ հնչի, բայց ցանկանում եմ արտահայտվել: Ինչո՞ւ ես տեղում չեմ դոփում, որովհետև արտերկրում համագործակցում եմ տարբեր թատերախմբի հետ, և նրանք իմ կարիքն ունեն: Փորձի փոխանակումը բերում է համակողմանի զարգացման:

- Պարոն Շահվերդյան, այնուամենայնիվ, թատրոնի ստեղծագործական կազմը դեկտեմբերի 1-ից անժամկետ գործադուլ է հայտարարել` պահանջելով թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարականը: Ի՞նչ ելք եք տեսնում այս իրավիճակից:

- Երեկ տեղեկացա, որ թատրոնի դերասանական կազմը գործադուլը սկսել է նոյեմբերի 13-ից: Թատրոն է հրավիրվել ռեժիսորի, որը ներկայացում է անում, բայց դերասանները չեն հաճախում փորձերին ու չեն կատարում իրենց պարտականությունները: Դեկտեմբերի 13-ին գործադուլի վերջնաժամկետը կլրանա: Թատրոնում ստեղծված ճգնաժամային իրավիճակը հարթելու վերաբերյալ մի քանի տարբերակ ունեմ, որոնք քննարկվել են շատ լուրջ մարդկանց հետ, հավանության արժանացել, բայց այս պահին չակերտները չեմ բացի: Ես հորդորում եմ թատրոնի դերասաններին (որոնք, ի դեպ, ինձ հետ կապի մեջ են մտնում և լուծումներ են փնտրում, ինչի համար նրանց շնորհակալ եմ) փորձել լեզու, տարբերակ գտնել և շարունակել աշխատել:

Երեկ ուսումնասիրում էի հաստիքները և տեսա, որ կան շատ դերասաններ, որոնք  երեք վայրում են աշխատում, այսինքն, եթե մենք նրանց փոխարինենք այն դերասաններով, որոնք այսօր աշխատանք չունեն, իսկ նրանք շատ են, Համազգայինի դերասանները կաշխատեն մյուս աշխատավայրերում: Կգան նորերը, և կստեղծվի նոր խումբ: Սա ինձ համար ծայրահեղ միջոց է, և ես  թատրոնի դերասաններին կրկին հորդորում եմ ինձ հետ աշխատել, քանի որ իմ ծրագիրը հետաքրքիր է, և, կարծում եմ, այն հավանության կարժանանա և՛ դերասանների, և՛ գեղարվեստական խորհրդի կողմից:

- Ի՞նչ կասեք Վիգեն Չալդրանյանի հետ համագործակցության մասին:

- Վիգեն Չալդրանյանն ուղղակի թատրոնի ղեկը հանձնում է ինձ և ասում, որ հավատում է ինձ ու գնում է այն ճանապարհով, որով գնում եմ ես: Նա ցանկանում է` միասին ստեղծենք թատրոն, որը կլինի արժանապատիվ, արժանավայել, հետաքրքիր և հաճախելի:

Չալդրանյանը մի արվեստագետ է, որը հայտնի է աշխարհում և, որը ձայն ունի, որին հարգում են, լսում և սիրում:

… Իմիջայլոց, երեկ խոսել եմ նաև թատրոնի նոր շենքի շինարարներից մեկի հետ, և նա հավաստիացեց, որ խոստացված ժամկետներում շենքը կհանձնվի շահագործման:

Զրուցեց Անժելա Համբարձումյանը

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը
Ամենադիտված