«Ուժեղ Հայաստան»–ում ներքին խմորումներ են. Սամվել Կարապետյանն ասել է՝ չշտապեն ՔՊ-ն սադրիչ պլան ունի Անհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանը Մինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներով Կառավարությունում կադրային ջարդ է սպասվում Փաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից 

Դրամի արժեզրկման հետևանքները Հայաստանում

Տնտեսություն

Այսօր ժամը 14:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացել է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի մամլո ասուլիսը՝ «Դրամի արժեզրկում. ազդեցությունը տնտեսական զարգացման վրա» թեմայով։

Պարոն Մանասերյանը նշեց, որ Հայաստանում դրամի արժեզրկումը իր բացասական հետևանքներն է թողել հայկական տնտեսության վրա։ Այն անհանգստություն է առաջացրել թե սովորական քաղաքացիների, թե գործարարների մոտ։ Ըստ պրն. Մանասերյանի՝ Հայաստան ապրանք ներմուծողները ծանր իրադրության մեջ են, քանի որ նրանց ապրանքների գները մեր երկրում անկախ իրենց կամքից բարձրանում են դրամի արժեզրկման հետևանքով, որովհետև նրանք ստիպված են լինում շատ դրամ ծախսել դոլար գնելու համար, ինչը ստիպում է նրանց բարձրացնել ապրանքների գները՝ կորցնելով մրցակցությունը։ «Հուլիս ամսից ականատես կլինենք դրամի արժևորմանը։ Մենք պետք է անենք ամեն ինչ՝ մեծացնելու մեր երկրի տնտեսության մրցակցությունը միջազգային շուկայում և դրանով իսկ փորձելով դուրս գալ արտաքին կախվածությունից»,- նշել է պրն. Մանասերյանը։ Ըստ նրա՝ տնտեսական ճգնաժամը մեզ հնարավորություն է տալիս միջազգային շուկայում կայունանալու, ուստի անհրաժեշտ է զարգացնել տեղի արդյունաբերությունը, գյյուղատնտեսությունը և այլ տնտեսական ոլորտները և դրանց արտահանումը միջազգային շուկա։ Եթե Հայաստանը միջազգային տնտեսական ճգնաժամի պայմաններում ի վիճակի չլինի մուտք գործել և ամրապնդվել միջազգային շուկայում, ապա միջազգային տնտեսական կայունացումից հետո Հայաստանը իր փոքր տնտեսությամբ ուղղակի ի վիճակի չի լինի մրցակցել միջազգային հզոր տնտեսությունների հետ։

Լրագրողների այն հարցին, թե ինչու է շուկայում նկատվում սպառողական ապրանքների, մասնավորապես հացի գնաճ, պրն. Մանասերյանը պատասխանեց, որ չի բացառում գնաճի առկայությունը, սակայն ըստ վերջին ուսումնասիրությունների՝ ոչ բոլոր ապրանքների գներն են աճել։ Հացի գնաճը պայմանավորված է Հայաստան ներմուծվող հացահատիկի գների բարձրացումով։ Դրա համար աշխատանքներ են տարվում Հայաստանում  հացահատիկի մշակումը զարգացնելու ուղղությամբ։ Ըստ նրա՝ Հայաստանում դեռ շատ ցանքատարածություններ մնում են առանց մշակման, ինչն էլ ստիպում է հացահատիկը ներմուծել արտասահմանից։

Լրագրողների այն հարցին, թե դրամի արժեզրկումը ինչ ազդեցություն է ունեցել Հայաստանի պետական պարտքի վրա, պրն. Մանասերյանը պատասխանեց, որ դա լուրջ խնդիր է պետության համար, քանի որ Հայաստանին տրված արտաքին օգնությունները եղել են դոլարով և եվրոյով, նույնիսկ Ռուսաստանի ՝ Հայաստանին տված ֆինանսական միջոցներն են եղել դոլարով, այլ ոչ ռուբլով՝ չնայած Հայաստանի և Ռուսաստանի այդքան սերտ հարաբերություններին։ Հայաստանի արտաքին պարտքը մեծանում է մեր արժույթի արժեզրկման պատճառով, ուստի դրամի արժևորմանը նպաստելը շատ կարևոր է Հայաստանի տնտեսական կայունությունը վերականգնելու համար։

Պրն. Մանասերյանը խոսեց նաև Հայստանից կապիտալի մեծ արտահոսքի մասին, նշելով, որ Հայաստանից կապիտալի հոսքի մեծացումը հարկային, օրենսդրական և ներդրումային ոչ նպաստավոր պայմանների հետևանք է։ Այս տարի երկրից դուրս է հանվել ավելի քան 300 մլն. դոլարի կապիտալ։ Եթե կարողանանք մեր երկրի տնտեսության ոլորտները զարգացնել և փոփոխել երկրի հարկային օրենսդրությունը, ապա ներդրումների համար նպաստավոր պայմաններ կստեղծվեն և կապիտալի այսօրվա մեծ հոսքերը կկրճատվեն, ինչը ևս կնպաստի Հայաստանի տնտեսական վիճակի կայունացմանը։

Նաև խոսվեց անշարժ գույքի շուկայում դրամի արժեզրկման հետևանքների մասին։ Պրն. Մանասերյանը ընդգծեց, որ վերջին տարում նկատվել է բնակարանաշինության ոլորտում պահանջարկի նկատմամբ առաջարկի մեծացում, որը հանգեցրել է բնակարանների գների իջեցմանը, սակայն վերջին ամիսների ընթացքում նկատվել է գների չնչին աճ։ Նա անդրադարձավ նաև հայկական անշարժ գույքի՝ արտասահմանցիների կողմից ձեռքբերմանը (սիրիահայեր, իրանահայեր և այլն)։ Ըստ Մանասերյանի՝ Հայաստանում մեծացել են արտասահմանցիների՝ անշարժ գույքի ձեռքբերման ծավալները Հակաստանում, սակայն դա դեռ վտանգ չի ներկայացնում Հայաստանի համար։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Ուժեղ Հայաստան»–ում ներքին խմորումներ են. Սամվել Կարապետյանն ասել է՝ չշտապենՔՊ-ն սադրիչ պլան ունիԱնհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանըՄինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներովԿառավարությունում կադրային ջարդ է սպասվումՓաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ումԿանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ Դերզյան
Ամենադիտված