Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը զբաղեցրել է 3-րդ տեղը
Սպորտ
Իրանի Ուրմիա քաղաքում հաջորդաբար անցկացվեցին ազատ և հունահռոմեական ըմբշամարտի միջազգային մրցաշարեր: Հայտավորված էին ութական թիմեր: Մասնակիցների շարքում էին Հայաստանի պատվիրակները: Պայքարը թիմային էր, որն անցկացվեց շրջանաձև մրցակարգով: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը:
Մեր ազատ ոճի հավաքականը թերի կազմով հանդես եկավ: Մասնակից չունեինք 97 կգ քաշային կարգում, իսկ 79 կգ քաշային Արման Ավագյանն առաջին իսկ գոտեմարտում վնասվածք ստացավ: Հայաստանի ըմբիշներից առավելապես հաջող հանդես եկան Արսեն Հարությունյանը (61 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ): Նրանք չորսական հաղթական գոտեմարտ անցկացրին: Թիմային պայքարում մեր պատվիրակները եզրափակեցին վեցյակը: Իսկ ահա հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ությակի պայքարում գրավեց պատվավոր` երրորդ տեղը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում