Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո Բուլգարին Իրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը» Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրում Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում Հայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ Թադևոսյան Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու «Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասին Google-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ին 

Արցախի թեման «ջրել» չհաջողվեց. բանակցությունների սեղանի շուրջ է՞լ են «վրիպելու» ու «շփոթվելու»

Վերլուծական
Նոյեմբերի 29-ին, Արարատ հեռուստաընկերության եթերում, նախընտրական բանավեճ է տեղի ունեցել ՀՀ արտաքին գործերի փոխնախարար, «Իմ քայլը» դաշինքից՝ Ռուբեն Ռուբինյանի և ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի միջև:Պետք է նշել, որ Ռուբինյանի մոտ այնքան էլ չէր ստացվում դուրս գալ Աշոտյանի հարցերի պրեսինգի տակից, իսկ ընդդիմադիր Աշոտյանը առիթը բաց չթողեց սուր հարցերով փոխնախարարի համար անհարմար  իրավիճակ ստեղծելու առիթը՝ մասնավորապես՝ հարցնելով, թե այդ ինչպե՞ս ստացվեց, որ մեկ գիշերվա ընթացքում ռուսատյաց Փաշինյանը դարձավ ռուսասեր վարչապետ Նիկոլ Փաշինյան: Արդարության համար, սակայն, նշենք, որ մեկ գիշերվա մեջ դիրքորոշում փոխելը բնորոշ էր նաև ՀՀԿ-ին, երբ ԵՄ հետ պայմանագիր կնքելու փոխարեն՝ Հայաստանը մտավ ԵԱՏՄ: 
 
Բանվեճի ընթացքում շոշափվեց արդեն կարծես թե մոռացության մատնված, «Իմ քայլի» կողմից ջանասիրաբար «ջրված» թեման՝ Սասուն Միքայելյանի՝ Արցախի վերաբերյալ արված սկանդալային հայտարարությունը: Թվում էր, թե այս բանավեճը փայլուն առիթ է, որպեսզի իշխանությունները փարատեն հասարակության այն հատվածի մտահոգությունները, թե Սասուն Միքայելյանի հանրահավաքում հնչեցրած միտքը ոչ թե սխալ մեկնաբանված և հասկացված հայտարարություն էր, այլ հեղափոխական թիմի հստակ ընդգծված քաղաքականությունը Արցախի հարցում: Բայց արի ու տես՝ երիտասարդ փոխնախարարն իր ավագ ընկերոջ խոսքերը սրբագրելու փոխարեն, կրկնել է գրեթե նույն շեշտադրումը՝ էլ ավելի խորացնելով հասարակության մեջ առաջացած տարակուսանքը: Ռուբինյանը, մասնավորապես, հայտարարել է՝ «Չեմ կարծում, որ Արցախյան ազատամարտը ավելի կարևոր էր թավշյա հեղափոխությունից, բայց հեղափոխությունը կարևոր էր նաև Արցախի կոնտեքստում: Փոխնախարարի փոխարեն նրա խոսքը փորձեց շտկել բանավեճը վարողը, սակայն թե՛ Ռուբինյանի ընդդիմախոսը, թե՛ բանավեճին հետևող մեր քաղաքացիները հասցրեցին ֆիքսել իշխանական թիմի՝ հերթական լեզվի սայթաքումը: Ռուբինյանի կողմից նման հայտարարությունը շատ ավելի մտահոգիչ է, քանի որ այն արդեն ոչ թե շարքային ՔՊ-ականի, այլ մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչության երկրորդ դեմքի մակարդակով է հնչեցվում: 
 
Իհարկե, հեղափոխական թիմը հիմա էլ կարող է հայտարարել, թե երիտասարդ փոխնախարարը հուզվել է, խառնվել և դրանով բացատրել հերթական՝ մեղմ ասած՝ անհաջող հայտարարությունը: Սակայն հենց հուզված ժամանակ էլ ջրի երես են դուրս գալիս էության մեջ ներծծված ու համոզմունք դարձած մտքերը: Բացի այդ, այս երիտասարդը պատահական մեկը չէ, այլ ԱԳ փոխնախարար, և եթե չունի դիվանագիտական հմտություններ և «տակ է տալիս» անգամ նախընտրական բանավեճը, և իր իսկ խոսքերը հետագայում աշխատեցնում են իր դեմ՝ ինչպե՞ս կարող է միջազգային հարթակներում բանակցել։ Եվ անգամ եթե փոխնախարարը շփոթվել է, նրա պաշտոնն այն պաշտոնն է, որ խառնելը, ամենաքիչը՝ պետք է կոշտ պատասխանի հանդիպի` պաշտոն արժենա: Նա այն պաշտոնյան է, ով ներգրավված է լինելու արցախյան հակամարտության կարգավորման շուրջ տարվող բանակցություններին: Այսպե՞ս է բանակցելու: Իսկ եթե հանկարծ խառնվի և Ալիևի մոտ հայտարարի, որ Հայաստանը պատրաստ է զիջումների գնա՞լ: Ի տարբերություն ՀՀԿ-ի, Ադրբեջանը շատ ավելի լուրջ դիվիդենտներ կքաղի նման դիլետանտիզմից: Կկարողանա՞ն արդյոք իշխանությունները մեզ համոզել , որ դա էլ է վրիպում, և նրանք բնավ էլ նման ծրագիր չեն ունեցել և չունեն…
 
Ստելլա Խաչատրյան
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը
Ամենադիտված