Իշխան Սաղաթելյանի անունով և լուսանկարով կեղծ Telegram-հաշիվ է ստեղծվել Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ «Deepal»-ը հայտնվել է ձորակում, ամուսինները՝ հիվանդանոցում Մոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրը Ինձ շատ օգնեցին մարզիչներն ու հավաքականի ընկերներս ու հաջողությունը մերն էր. Գևորգ Թադևոսյան Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններ «Արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք»․ Վարդևանյանն՝ իշխանությանը Հայաստանում օնլայն տաքսիների միջնորդավճարը ռեկորդային բարձր է․ Աբրահամյան Հաջորդիվ ձգտելու եմ պահել աշխարհի առաջնության չեմպիոնությունը. Ասլանյան «Այս իշխանությունից պետք է ազատվել օր առաջ»․ Ղազարյանը՝ Փաշինյանի մասին Կարենից ավելի շուտ էի ոսկե մեդալ սպասում, բայց ամեն անգամ մի բան միշտ նրան խանգարում էր. Սամվել Գևորգյան Բաղդասարյանն ԱԺ ծեծկռտուքի պատճառների մասին․ «Գուցե ինչ-որ տեղից հաթաթա՞ են տվել» ԵԱՏՄ-ից Հայաստանի անդամակցության կասեցման դեպքում գազի գնի 69% թանկացում է կանխատեսվում 

«Հին գելերը» բարդ ընտրության առաջ են

Վերլուծական
Նախընտրական այս եռուզեռի ընթացքում, երբ գլխավոր ինտրիգը կայանում է նրանում, թե որքանով նախկին իշխանությունը ներկայացնող ուժը կհաջողի, առաջին պլան է ՀՀԿ ձեռքի տակ եղած ռեսուրսների ճիշտ և արդյունավետ օգտագործումը: Գաղտնիք չէ, որ Հայաստանի քաղաքների մեծ մասում ղեկավարների պաշտոնները պահպանել են Հանրապետականները:
Վերջին ՏԻՄ ընտրություններում Փաշինյանի թիմին հաջողվեց փոքր ինչ փոխել ուժերի բալանսը, սակայն փաստը մնում է փաստ, որ անգամ այդտեղ գրանցվեցին որոշակի բարդություններ, մասնավորապես, Կապանում, որտեղ հեղափոխական թիմի ներկայացուցիչը լուրջ դիմադրության արժանացավ և արդյունքում պարտություն կրեց: Սա խոսում է այն մասին, որ Երևանից դուրս Փաշինյանը դեռևս խնդիրներ ունի և Երևանի ավագանու ընտրություններում արձանագրված բարձր տոկոսները համապետական ընտրություններում ստանալու համար նոր իշխանությունները ստիպված են լինելու դիմել տեղերում վարչական ռեսուրսներին տնօրինող պաշտոնյաների օգնությանը: Այս համատեքստում անչափ կարևոր է հասկանալ, թե ինչպիսի դիրքորոշում ունեն հանրապետական քաղաքապետերը՝ արդյո՞ք նրանք պատրաստ են «վիզ դնեն» Փաշինյանի իշխանության ինստիտուցիոնալիզացման համար, թե ի վերջո կուսակցական պատկանելիությունը այս հարցում վճռորոշ կգտնվի: Իհարկե, Հանրապետականը անգամ «Իմ Քայլի» ձախողման դեպքում չի հավաքի նույնքան ձայն, որքան հավաքում էր նախորդ ընտրությունների ժամանակ, սակայն քաղաքապետերի արդեն ավանդույթ դարձած օժանդակությունը կարող է էապես մեծացնել ՝ ԱԺ –ում նախկին իշխանությունների հայտնվելու շանսերը:
 
Օրինակ, Գորիսի քաղաքապետը ընդհանրապես մոռացել է, որ վերջին ընտրություններում ներկայացնում էր ՀՀԿ նոր ոգին: Վերջինս այսօր անում է հնարավորն ու անհնարինը նոր իշխանություններին հաճոյանալու համար: Իհարկե, դժվար թե անգամ այդ դեպքում նա պահպանի իր աթոռը, սակայն նման հույսեր է, ինչպես երևում է, փայփայում: Ինչ վերաբերվում է Գյումրու և Վանաձորի քաղաքապետերին, ապա նրանք թեև ակնհայտ հակահեղափոխական քայլերով աչքի չեն ընկնում, սակայն ինչպես երևում է չեն էլ պատրաստվում Փաշինյանի համար տոկոս խփող աշխատել: Փաշինյանի համար դժվար թե աշխատի նաև Կապանի նորընտիր քաղաքապետը, ով բարեկամական կապերի մեջ է իր նախորդի հետ, բացի այդ թեև հայտնել է Փաշինյանին ամեն հարցում օժանդակելու պատրաստակամության մասին, մամուլում առկա որոշ տեղեկությունների համաձայն նա Հանրապետականներից մեկի հովանավորյալն է: Իսկ ահա Արտաշատի ՀՀԿ-ական քաղաքապետ Կարեն Բենիամինյանը օրինակ՝ «կրոնափոխ» լինելու ճանապարհին է։ Որոշ տեղեկությունների համաձայն Գազի Հովոյի սանիկը հեղափոխական փոփոխություններ է իրականացրել իր ներսում եւ քաղաքապետարանում։ 
 
Այս և մյուս քաղաքներում առկա պատկերը շատ չի տարբերվում, ինչը ընտրություններից մի քանի օր առաջ լուրջ բարդությունների առաջ է կանգնեցնում Փաշինյանին: Ինչպես երևում է, Առուշ Առուշանյանի օրինակը վարակիչ չեղավ, իսկ դա արդեն իսկ խնդիր է հեղափոխական թիմի համար: Փաշինյանի նշանակած մարզպետները այդպես էլ տեղերում «ասող» չդառան, ինչը զգալիորեն մեծացնում է «հին գելեր» համարվող քաղաքապետերի աջակցության գինը:
Սակայն արդյոք Փաշինյանը պատրա՞ստ է այդ գինը վճարել…
 
Ս. Խաչատրյան
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իսպանիան կարող է դադարեցնել Բարսելոնայի և Մադրիդի միջև արագընթաց գնացքների երթևեկությունըԻշխան Սաղաթելյանի անունով և լուսանկարով կեղծ Telegram-հաշիվ է ստեղծվելՓարիզում շաբաթավերջին բողոքի ցույցերի պատճառով հայտարարվել է պարետային ժամԽոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ «Deepal»-ը հայտնվել է ձորակում, ամուսինները՝ հիվանդանոցումԿոբախիձե. ԵՄ-ն շարունակում է ֆինանսավորել Վրաստանում անցկացվող հանրահավաքները շրջանցիկ ճանապարհներովՄոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրըԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել Մեծ Բրիտանիայի տարածքի վրայովԻնձ շատ օգնեցին մարզիչներն ու հավաքականի ընկերներս ու հաջողությունը մերն էր. Գևորգ Թադևոսյան Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններԻսպանիայի տրանսպորտի նախարար Պուենտեն հրաժարական չի տա գնացքի վթարից հետո«Արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք»․ Վարդևանյանն՝ իշխանությանըՀայաստանում օնլայն տաքսիների միջնորդավճարը ռեկորդային բարձր է․ Աբրահամյան Հաջորդիվ ձգտելու եմ պահել աշխարհի առաջնության չեմպիոնությունը. Ասլանյան«Այս իշխանությունից պետք է ազատվել օր առաջ»․ Ղազարյանը՝ Փաշինյանի մասին Կարենից ավելի շուտ էի ոսկե մեդալ սպասում, բայց ամեն անգամ մի բան միշտ նրան խանգարում էր. Սամվել ԳևորգյանԲաղդասարյանն ԱԺ ծեծկռտուքի պատճառների մասին․ «Գուցե ինչ-որ տեղից հաթաթա՞ են տվել»Վենսը խոստացել է բացահայտել այլմոլորակայինների գոյության մասին ճշմարտությունը մինչև վերջԵԱՏՄ-ից Հայաստանի անդամակցության կասեցման դեպքում գազի գնի 69% թանկացում է կանխատեսվումԱրշակ Սրբազանը հայց է ներկայացրել Ստեփան Ասատրյանի դեմ․ պահանջում է հերքում և 999 դրամի փոխհատուցում 222 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ․ մաքսանենգություն է կանխվել․ Լիցքավորման ժամանակ մեքենա է պայթել Սարգսյան․ Բենզինի շուկայում տնտեսավարողների թիվը 8 տարում 6-ից հասել է 14-իՀռոմի պապ Լևոն XIV-ը կարող է դառնալ առաջին պապը, որը կմասնակցի ԱՄՆ ընտրություններինԵրևան-Սևան ճանապարհի երթևեկելի մասում «Լադա»-ն բախվել է աղվեսին, ապա՝ քարերին․ կան վիրավորներՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում հանդիպել է ՀԴԲ-ի և այլ իրավապահ կառույցների ներկայացուցիչների հետՄերցը նշել է, որ Իրանի շուրջ հակամարտությունը Եվրոպային արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրոՈւսուցիչների դրույքաչափը կարող է բարձրացվել մինչև 300 հազար դրամ․ նախագիծ Հռոմում տեղի է ունենում արհմիությունների և ուսանողների զանգվածային ցույցԾանրամարտի ԱԱ-ում Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ«Գորիս» ԲԿ-ում 30-ամյա ծննդկանի պտուղը մահացած է եղել․ ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել10-ից 3 արտադրողի մոտ եղել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ. ՊիպոյանՍի Ծինփինը կոչ է արել Չինաստանին և Գերմանիային կառուցել համագործակցության նոր մոդելՖրանսիայում տարեկան գնաճը հասել է 2023 թվականի վերջից ի վեր ամենաբարձր մակարդակինԻսպանիայում զինամթերքի գործարանում հզոր պայթյուն է որոտացել ԱԺ-ում աթոռներով կռիվ, 10 ձերբակալություն, Բաքվում՝ 20 հայ․ ի՞նչ է կատարվումՊուտինը բաց է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար շփումների համար. ՊեսկովԹունյան․ Ինչո՞ւ են Հայաստանում օնլայն տաքսիների ուղևորափոխադրումների գները Վրաստանից 2-3 անգամ բարձրԱլեշկիում մարդասիրական գործողությունը բնականոն ընթացքի մեջ է. ՈւշակովԿարապետյան․ Խաղաղության պայմանագրում սահմանադրական փոփոխությունների պահանջ չկա․ այն ստորագրվել է միջնորդի ներկայությամբ Վարդևանյան․ Բարձր վճարներից տուժում են և՛ վարորդները, և՛ սպառողները«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակումԷրդողանը կոչ է արել Պաղեստինի Ինքնավարության Միասնական Տարածքին ավելի մեծ ջանքեր գործադրել Պաղեստինում կարգավորման հասնելու համարՊիպոյանը հայտնել է կաթի ոլորտում հայտնաբերված միակ խախտման մասինԹրամփը չեղյալ է հայտարարել Կանզասում և Այովայում կայանալիք հանրահավաքներըՓառք Աստծու ամեն ինչ նկարված է, կադրերը բացե՛ք, նայե՛ք. Ռուբինյանը Աժ ծեծկռտուքի մասին Սարգսյան․ Սպասարկման գնի բարձրացումը որակվել է որպես գերիշխող դիրքի չարաշահումԱվտովթար՝ Կոտայքի մարզում․ վթարային իրավիճակ ստեղծած վարորդը դիմել է փախուստիՍևակ Միքայելյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամԱռանձին շրջաններում անձրևը կլինի հորդառատ․ եղանակի տեսություն«Չաղ Ռուստամը» կրկին կալանավորվեց՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբՎեհափառի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով նշանակված այսօրվա դատական նիստը հետաձգվել է
Ամենադիտված