Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո Բուլգարին Իրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը» Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրում Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում Հայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ Թադևոսյան Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու «Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասին Google-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ին 

Իրականությո՞ւն, թե՞ պատվեր Տիգրան Ավինյանի դեմ

Վերլուծական
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի անվան շուրջ եռացող կրքերը կարծես թե չեն հանդարտվում: Սկանդալային հրապարակումները մամուլում՝ կապված փոխվարչապետի գործունեության հետ, դարձել են օրվա քաղաքական քրոնիկոնի անբաժան մասը:
 
Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ կայքերից մեկը տեղեկություն հրապարակեց, որ Ավինյանն իր մի քանի ընկերների հետ աշխատավայրում մարիխուաննա է օգտագործել: Փոխվարչապետի գրասենյակից այդ տեղեկությունը հերքեցին, իսկ դատական հայցն ընդդեմ այդ տեղեկատվությունը տարածած լրատվամիջոցի՝ դեռ ընթացքի մեջ է: Այսքանով, սակայն, Ավինյանի անձի շուրջ հակասական նորությունները չսպառվեցին: Հասարակությունը դեռ չէր հասցրել մարսել մարիխուանայի պատմությունը, երբ դրանից քիչ անց փոխվարչապետին մեղադրեցին կոռուպցիայի մեջ: Մասնավորապես մամուլում գրվեց, որ 2010-11 թվականներին Ավինյանի հիմնադրած «Իրիգեյթ» ընկերությունը չրի արտադրությունը զարգացնելու համար այս տարեսկզբին 16 մլն դրամի դրամաշնորհ է ստացել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից։ Հիմնադրամի այդ ժամանակվա տնօրենը Ավինյանի պաշտոնավարման ընթացքում նշանակվեց գյուղնախարար։ Ավինյանը, իհարկե, հայտարարեց, որ դրամաշնորհը ստանալու պահին նա այլևս չի հանդիսացել ընկերության ղեկավար, չնայած, բացի այդ էլ ընկերությունը կստանար այդ դրամաշնորհը, անգամ, եթե ինքը հանդիսանար շարքային ընդդիմադիր: Փոխվարչապետի այս փաստարկը շատերի կողմից թույլ դիտարկվեց, այն պարզ պատճառով, որ երկար տարիներ գործունեություն ծավալելուց հետո Ավինյանի ընկերությունը դրամաշնորհ ստացավ հենց վերջինիս պաշտոնը զբաղեցնելուց հետո: Որքանով է այս կոռուպցիոն «բացահայտումը» համապատասխանում իրականությանը՝ դժվար է ասել, այդ գնահատականը պետք է տան պատկան մարմինները, և կասկածից էլ վեր է, որ նման երևույթները «Նոր Հայաստանում» պետք է իսպառ արմատախիլ արվեն: Իսկ մինչ իրավապահները գնահատական կտան, այս խաղաքարտը հմտորեն օգտագործվեց «Իմ Քայլի» քաղաքական օպոնենտների, մասնավորապես, հանրապետականների կողմից: ՀՀԿ երկրորդ համար Դավիթ Շահնազարյանը հայտարարեց, որ Փաշինյանը պետք է կոռուպցիայի հաղթահարման մասին ելույթներ ունենալուց առաջ, նախ ձերբազատվի Տիգրան Ավինյանի նման կադրից, ակնարկելով, որ քանի դեռ բազում սկանդալների կիզակետում հայտնված փոխվարչապետը շարունակում է պաշտոնավարումը՝ կոռուպցիայի դեմ պայքարի ցանկացած հիշատակում պարզ պոպուլիզմ է:
 
Նախընտրական քարոզարշավի մեկնարկից հինգ օր անց էլ իշխանական թիմում սկանդալների նյուզմեյքերը կրկին Ավինյանն է: Այսօր մամուլում հայտվեց տեղեկատվություն, որում փոխվարչապետին մեղադրում են նախկին իշխանության ներկայացուցիչների, իսկ ավելի հստակ՝ ՀՀԿ-ական նախկին «տասովշիկների»՝  Աջափնյակի նակին փոխթաղապետ Արման Միքայելյանի ու նրա թիմի հետ համագործակցելու մեջ: Փաշինյանի կողմից ՀՀԿ-ին «ասֆալտին փռելու» և «պատմության աղբանոցը ուղարկելու» սպառնալիքների ֆոնին փոխվարչապետի՝ «հակահեղափոխականների» հետ համագործակցության «ապացույցների» հրապարակումը կարծես նպատակ է հետապնդում վարկաբեկել Ավինյանին առաջին հերթին յուրայինների մոտ, նրան դարձնելով անվստահելի խաղացող, ինչը էականորեն կթուլացնի փոխվարչապետի դիրքերը իշխանական թիմում: Հասարակության ներսում նման դրվագները ևս կարող են ռեզոնանսային լինել, իսկ Փաշինյանը մշտապես հայտարարել է, որ իր համար կարևոր է հենվել հասարակության վստահությունը վայելող պաշտոնյաների վրա, քանի որ իր իշխանության հենքը հենց այդ վստահությունն է: Դժվար չէ կռահել, թե իշխանական բուրգում որքան հեղհեղուկ կդառնան այն պաշտոնյաների դիրքերը, որոնք մինիմալի հասցնելով հանրային վստահության իրենց լիմիտը՝ այդպիսով ուղղակիորեն կհարվածեն նաև Նիկոլ Փաշինյանին:
 
Սկանդալների այս անվերջ թվացող շղթան վերլուծելիս տրամաբանական հարց է առաջանում՝ Ավինյանի անվան շուրջ մեկը մյուսին հաջորդող բացահայտումները իսկապես իրականությո՞ւն են և նա մեկն է այն պաշտոնյաներից, որոնք, ըստ Փաշինյանի, «չդիմացան և շատ արագ տրվեցին իշխանական վայելքներին», թե՞ իրապես կան շրջանակներ, որոնց գլխավոր նպատակը փոխվարչապետին խաղից դուրս թողնելն է, իսկ  խնդրի լուծման ճանապարհին տվյալ շրջանակները չեն խորշում օգտագործել արսենալում եղած բոլոր միջոցները, փորձելով քաղաքական պատվերների վրա քաղաքական «աչոկներ» հավաքել...
 
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը
Ամենադիտված