Փաշինյանի ցածր քաղաքական նշաձողն ու Ծառուկյանի կեցվածքը. «Փաստ» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գործում է հետին թվով. փաստաթուղթ. «Ժողովուրդ» Սատելիտների քաղաքականությունը. ինչպես են «կեղծ ընդդիմադիրներն» աշխատում Նիկոլ Փաշինյանի վերարտադրության համար. «Փաստ» Al Hadath. Իրանը պատրաստ է բարձր հարստացված ուրանն արտահանել Չինաստան Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից «ոչնչացրեց» Փաշինյանին․Զոհրաբյան Երևանի և մարզերի որոշ հասցեներում հոսանքանջատումներ կլինեն ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են տարաձայնություններ ունենալ իրենց միջուկային ծրագրի շուրջ․ WSJ Իշխանության գամ՝ ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից միանգամից դուրս ենք գալու․Գուրգեն Սիմոնյան (տեսանյութ) Ձերբակալել են ՊԵԿ աշխատակիցներ կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով. ՆԳՆ Իրանը արդիականացնում է ռազմական տեխնիկան. ահազանգ․ ետ է ուղարկվել ՌԴ արտահանվող ելակը (տեսանյութ) Գիտնականները հայտնել են Արեգակի վրա պլազմայի մեծ արտանետումների մասին Տնտեսական սահմանափակումների հնարավոր հետևանքները Հայաստանի տնտեսության վրա. տնտեսագետի գնահատականը (տեսանյութ) 

Ինձ մեկ-մեկ նամակ գրիր, ես հաճույքով կկարդամ ու կպատասխանեմ. Արմեն Սարգսյանը՝ մարզիկին (լուսանկարներ)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ուժային եռամարտի Եվրոպայի բաց առաջնության սեղմում վարժության պարալիմպիկ ձևում հաղթող ճանաչված Գևորգ Աֆրիկյանին և նրա մարզիչ, Գավառի մարզադպրոցի տնօրեն Դավիթ Ասոյանին:

Նոյեմբերին Թբիլիսիում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունն առաջին միջազգային մրցաշարն էր, որին մասնակցել է շարժողական խնդիրներ ունեցող Գևորգ Աֆրիկյանը:Մրցաշարին մասնակցելու համար Աֆրիկյանին անհրաժեշտ էր ֆինանսական աջակցություն: Մամուլի հրապարակմանն արձագանքել էր Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ու տրամադրել անհրաժեշտ գումարը:

Նախագահ Սարգսյանի հետ հանդիպումը գավառցի Գևորգ Աֆրիկյանի համար երկրորդ անակնկալն էր նախագահական շենքից: «Անակնկալի եկա, որ նախագահականից հեռախոսազանգ ստացա»,- պատմել է Գևորգը:

Գևորգը և նրա մարզիչ Դավիթ Ասոյանը ջերմ ու անմիջական զրույց են ունեցել նախագահ Սարգսյանի հետ:

Նշելով, որ հպարտ է Գևորգի հաջողություններով՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Եթե մարդիկ իրենց առաջ խնդիրներ են դնում և փորձում են հասնել դրանց, կամ եթե նույնիսկ չես հասնում, բայց պայքարում ես այդ նպատակին հասնելու համար, արդեն մի քայլ, երկու քայլ, երեք քայլ, տասը քայլ առաջ ես գնում քո կյանքում»: Իսկ Գևորգն իր առջև խնդիր իրոք դրել էր. «Նպատակ էի դրել իմ առջև, որ պետք է անպայման մեդալով վերադառնամ, որպեսզի ով ինձ հետ աշխատել է , ով ինչ-որ կերպ ներդրում է կատարել, հույսեր կապել, այդ ամենն արդարացնեմ»:

Հանրապետության նախագահը Գևորգին քաջալերել է հանդիպել ու զրուցել երիտասարդների հետ. «Շատ կարևոր է, որ դու քո օրինակով խոսես ուրիշների հետ, հանդիպես քո տարիքի ուրիշ երիտասարդների հետ: Մարդիկ, որոնք ֆիզիկական առավելություն կամ թերություն ունեն, դա կարևոր չէ... Ալբերտ Էյնշտեյնը, ով 20-րդ դարի և երևի մեր պատմության ամենահայտնի ֆիզիկոսներից մեկն է, մինչև 5-6 տարեկանը չի խոսել, և մարդիկ կարծել են, թե ունակ չէ խոսելու: Հետո մարդն աշխարհի ամենամեծ հայտնագործությունն է արել»:

Գևորգն ունի նաև նշանաբան, որը շատ է դուր եկել  հանրապետության նախագահին՝ «Կարողացել են բոլորը՝ կարող եմ նաև ես, չի կարողացել ոչ ոք՝ ես կլինեմ առաջինը»:

«Շատ կարևոր է, որ դու ունես նպատակ և կյանքդ լցվում է դրանով, իմաստավորում է կյանքդ»,-Գևորգին ոգևորել է նախագահ Սարգսյանը:

Գևորգի մարզիչն իր հերթին պատմել է, որ Գևորգն ի սկզբանե շատ ավելի բարդ ֆիզիկական խնդիրներ է ունեցել, սակայն քրտնաջան մարզումների ու աշխատասիրության շնորհիվ զգալի առաջընթաց է արձանագրել:

Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Գևորգի ջանասիրությունն ու նրա գրանցած արդյունքները՝ նշելով. «Դու քո բնավորությամբ, քո նպատակասլացությամբ, համառությամբ շատ բաների ես հասնելու: Միայն միշտ հիշիր, որ շրջապատում այն մարդիկ, ովքեր քեզ հետ աշխատում են, քեզ աջակցում են՝ քո ընտանիքը, քո մարզիչը, ուսուցիչը, նրանց նկատմամբ միշտ սերը, նվիրվածությունը պահես, որովհետև դա կյանքի ամենակաևոր բաներից մեկն է: Մարդիկ վերևից ընկնում են այն ժամանակ, երբ մեծամտանում են»:

Գևորգի հաջորդ նպատակը հենակներից ազատվելն է: Նախագահ Սարգսյանն ասել է, որ սպասում է այդ օրվան: «Ինձ կզանգես, ու ես անպայման կգամ»: Իսկ մինչ այդ. «Ինձ մեկ-մեկ նամակ գրիր, ես հաճույքով կկարդամ ու կպատասխանեմ, իսկ եթե խորհրդի կարիք ունենաս, այս դռները միշտ բաց են քո առաջ»,-ասել է նախագահ Սարգսյանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Փաշինյանի ցածր քաղաքական նշաձողն ու Ծառուկյանի կեցվածքը. «Փաստ»Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գործում է հետին թվով. փաստաթուղթ. «Ժողովուրդ»Սատելիտների քաղաքականությունը. ինչպես են «կեղծ ընդդիմադիրներն» աշխատում Նիկոլ Փաշինյանի վերարտադրության համար. «Փաստ»Ռուսաստանը վավերացրել է ԵԱՏՄ-ի և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի համաձայնագիրըԻսրայելը կուժեղացնի հարվածները Լիբանանում «Հեզբոլլահի» դեմ. ՆեթանյահուՎերջին մեկ օրում ավելի քան 30 նավ է անցել Հորմուզի նեղուցով. ԻՀՊԿ ռազմածովային ուժերՈւշադրությունը պահելու գաղտնիքը․ ինչու որոշ մարդիկ ավելի հեշտ են կենտրոնանումՀնդկաստանում ճոպանուղու խափանումից հետո տարհանվել է մոտ 300 զբոսաշրջիկ (տեսանյութ)Մարդու ուղեղը երբեմն «կեղծ հիշողություններ» է ստեղծումՀոնկոնգում անցկացվել է աշխարհի ամենաանսովոր մրցույթներից մեկըԳյումրին. Արարատ Միրզոյանը լուսանկար է հրապարակել Ֆիլիպիններում փլուզված շենքի փլատակների տակ դեռ մարդկանց են որոնումՎթարի մասնակից ոչ սթափ վարորդին դատարանը երկամսյա տնային կալանք է տվելԵվրոպայի ամենամեծ ստորգետնյա ջրային պաշարի վերաբերյալ նոր ահազանգՄերձավոր Արևելքում բանակցությունների ֆոնին աշխարհը սպասում է նոր համաձայնության. վերլուծաբան Ռուսաստանը Աֆղանստանին նոր մարդասիրական օգնություն կտրամադրիՃապոնիայի ֆոնդային շուկան կտրուկ աճել է Ռուսաստանը քննարկում է նոր միջազգային տնտեսական նախագծերՌուսաստան–ՆԱՏՕ հարաբերությունների շուրջ նոր մտահոգություններԱՄՆ–Իրան բանակցությունները մտել են նոր փուլՆավթի համաշխարհային շուկայում գների անկում է նկատվել ԱՄՆ–Չինաստան հանդիպումից մեծ առաջընթաց չի արձանագրվելՀռոմի պապը խոսել է արհեստական բանականության ռիսկերի մասինAl Hadath. Իրանը պատրաստ է բարձր հարստացված ուրանն արտահանել Չինաստան Սուդանում վառելիքի և պարարտանյութի թանկացումը սպառնում է նվազեցնել գյուղատնտեսական արտադրությունըՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտից «ոչնչացրեց» Փաշինյանին․Զոհրաբյան Երևանի և մարզերի որոշ հասցեներում հոսանքանջատումներ կլինեն Զելենսկուն կոչ են արել կոկորդիլոսի արցունքներ չթափել Օրեշնիկի հարձակման պատճառովԻրանը վերականգնել է միջազգային ինտերնետի հասանելիությունը՝ շուրջ 90-օրյա սահմանափակումներից հետոԻսպանիայում հայտնաբերվել են վաղուց կորած 17-րդ դարի նկարներԱկնալիճում 34-ամյա վարորդը «Mitsubishi» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառինՈւկրաինայում զինվորական կոմիսարիատի աշխատակիցները ձերբակալել են մի տղամարդու և նրա դստերըՔո պետության և ընտանիքի ապագան վաճառքի ենթակա չէ. ասա Ո՛Չ ընտրակաշառքին (տեսանյութ)Ժողովրդավարական բաստիոնում չեն լինում քաղբանտարկյալներ. Պարույր Հայրիկյան (տեսանյութ)Հորմուզի նեղուցի բացումը կիրականացվի փուլերովՀրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհըՆեթանյահուն մտահոգ է Իրանի շուրջ ԱՄՆ-ի բանակցություններից․ ReutersՉինաստանի ԱԳՆ. Պակիստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հայտարարել է Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի շուտով կնքման մասինԱՄՆ-ն և Իրանը շարունակում են տարաձայնություններ ունենալ իրենց միջուկային ծրագրի շուրջ․ WSJ Թրամփը սպառնացել է Իրանին վերսկսել ռազմական գործողությունները համաձայնագրի բացակայության դեպքումԱՀԿ-ն կանխատեսում է Էբոլայի դեպքերի աճՈւգանդայում Էբոլա տենդի նոր դեպքեր են հայտնաբերվելՌուսական պարարտանյութերը շարունակում են կարևոր դեր ունենալ ԲրազիլիայումԱռաջին անգամ իրականացվել է աննախադեպ ծրագիր՝ ուղղված Սևանի կողակի բնական պաշարների վերականգնմանը (տեսանյութ)Իշխանության գամ՝ ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից միանգամից դուրս ենք գալու․Գուրգեն Սիմոնյան (տեսանյութ)Հարկային տեսուչները տուգանք չկիրառելու դիմաց կաշառք են ուզելՁերբակալել են ՊԵԿ աշխատակիցներ կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով. ՆԳՆ Իրանը արդիականացնում է ռազմական տեխնիկան. ահազանգ․ ետ է ուղարկվել ՌԴ արտահանվող ելակը (տեսանյութ)Գիտնականները հայտնել են Արեգակի վրա պլազմայի մեծ արտանետումների մասին Ռուբիոն լայն միջազգային աջակցություն է հայտնել ԱՄՆ-ի՝ Իրանի վերաբերյալ ծրագրին
Ամենադիտված