Փաշինյան․ Արմեն Գրիգորյանի պաշտոնանկության որոշումը ես եմ կայացրել ՌԴ-ի հետ խնդիր կա՞․ Փաշինյանը փակագծեր բացեց (տեսանյութ) Պետք չի մեզ ահազանգել, որ մենք կործանվում ենք, մենք դրա մասին գիտենք, դա անկասելի է. Փաշինյան Գևորգ Պապոյանը քննարկել է Իրանի հետ գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնումը ՔՊ-ն դեռ քննարկելու է Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում. Մանավազյան Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում կարող ենք ունենալ գործակցություն՝ ներկրելու և արտահանելու հարցով 2026 թվականի սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների ծննդյան նպաստը կլինի 500 հազար դրամ Իսպանիայում դիտվել է Արեգակի ամբողջական խավարում Հայկական ծիրանը՝ 21 երկրի շուկայում, ծաղիկը՝ 26․ 2026 թ.-ի հուլիսի արտահանման նոր տվյալները Փաշինյան․ Մեր ռազմավարությունը էներգետիկ 100%-անոց անկախությունն է Սկզբում Սահմանադրությունը, ապա՝ Տիգրանաշենը. Փաշինյանից դժգոհ են և՛ ՌԴ-ում, և՛ Եվրոպայում (տեսանյութ) Ալեն Սիմոնյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար 

«Զգուշացնում եմ բոլոր հնարավոր կամիկաձեներին...». Նաիրա Զոհրաբյան

Քաղաքական

Ռեյտինգային ընտրակարգով Սյունիքի և Վայոց Ձորի թիվ 12 ընտրատեղամասում ԲՀԿ-ի կողմից առաջադրված Նաիրա Զոհրաբյանը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով 6 օր տևած նախընտրական քարոզարշավին՝ նկատեց՝ մարդկանց հոգնեցրել է քաղաքական մարտը:

«Մենք եզակի հնարավորություն ունեինք նոր Հայաստանում որակապես նոր տիպի քարոզարշավ անցկացնելու՝ ընտրողին ներկայացնելու ծրագրեր, գաղափարներ, թե յուրաքանչյուր կուսակցություն ինչ տնտեսական և քաղաքական օրակարգով է գալիս: «Բարգավաճ Հայաստան»-ը շարունակում է առաջնորդվել այդ մոտեցմամբ, ընտրողին պետք չէ քաղաքական ռինգի ցուցադրություն կազմակերպել կամ մարտեր առանց խաղի կանոնների ցուցադրել՝ թե ռինգում ով ում ավելի լավ կբոքսի և ով ում նոք դաուն կանի, այլ՝ որ քաղաքական ուժը ինչպես կարող  է լուծել երկրի առջև ծառացած լրջագույն խնդիրները: Այսօր ունենք խնդիրներ, որոնք օր առաջ լուծում են պահանջում, իսկ քաղաքական ռինգի ամեն օրը ուղղակի ևս մեկ օրով հետաձգում է այդ խնդիրների լուծումը»,- նշեց Զոհրաբյանը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և Հանրապետականի միջև ընթացող բանավեճին, Զոհրաբյանը ասաց՝ սահմանային համայնքներում մարդիկ այլ իրականության մեջ են ապրում, և նրանց չի հետաքրքրում քաղաքական ուժերի միջև ընթացող բոքսը. «Որպես պատգամավորի թեկնածու գտնվելով Սյունիքի մարզում, տեսնում եմ՝ սահմանամերձ համայնքներում ապրող բնակիչներն ունեն հացի, գոյատևելու խնդիր. կան գյուղեր, որտեղ կանխիկ գումար չի շրջանառվում, մարդիկ ապրում են բարտերով՝ կարտոֆիլը լոբիով, լոբին՝ կաղամբով փոխարինելով: Այդ մարդկանց շատ հետաքրքի՞ր է, թե Աշոտյանն ինչ ասաց Կարապետ Ռուբինյանի տղային կամ ՔՊ-ից որևէ մեկը՝ Էդուարդ Շարմազանովին»,- ասաց նա և ցավով նշեց, որ ևս մեկ անգամ չկարողացան ընտրապայքարը զերծ պահել ձևախեղումներից:

Հարցին՝ ի՞նչ ձևով է փորձում բնակիչներին վստահեցնել, որ ինքն է այն թեկնածուն, որին պետք է տան իրենց քվեն, Զոհրաբյանը պատասխանեց.

«Մարդիկ կուշտ են խոստումներից, որովհետև շատ անգամ նրանց ընտրած պատգամավորի ձայնը խորհրդարանում չի լսվել: Փաստում եմ՝ Սյունիքից որևէ պատգամավորի ձայնը չեմ լսել: Իսկ ես լինելու եմ քաղաքացիների ձայնը խորհրդարանում: Ես ներկայացնում եմ «Բարգավաճ Հայաստան»-ի տնտեսական զարգացման ծրագիրը, որովհետև ինչքան էլ գեղեցիկ խոսենք՝ պետք է հասկանանք, որ պետական բյուջեն սուղ է և հնարավոր չի լինելու երկրի տնտեսական օրակարգ ձևավորել և իրականացնել, ուստի՝ ներդրումներ են պետք, որոնք կարող է բերել վստահելի քաղաքական գործիչ Գագիկ Ծառուկյանը: Այն հսկայածավալ ներդրումները, որոնք արվում են, արդեն իսկ վստահության երաշխիք են: Ամենակարևոր խնդիրն այսօր աշխատանքն է: Հայաստանում աշխատավարձն աղերս չունի նվազագույն կենսապահովման զամբյուղի հետ»:

Խոսելով նույն ընտրատարածքում առաջադրված թեկնածուների և նրանց հետ հնարավոր մրցակցության մասին, Զոհրաբյանը նկատեց՝ ինքը որևէ մեկի հետ պայքարի մեջ չէ. «Ես չգիտեմ՝ ովքեր են իմ մրցակիցները և ինձ չի հետաքրքրում՝ ով է առաջադրված, որովհետև ես որևէ մեկի հետ չեմ մրցում, չեմ խոսում իրենց մասին: Ագրեսիան, ցեխ շպրտելը, քաղաքական մարտաբոքսը հոգնեցրել է քաղաքացուն: Մեծամասնությունը հանրությանը անհայտ մարդիկ են, ինչը ռեյտինգային ընտրակարգի խայտառակ ձևախեղումներից մեկն էր: Այն հնարավորություն տվեց, որ պատգամավորության թեկնածու առաջադրվեն մարդիկ, որոնք իրենց անուն-ազգանունը գրելիս սխալներ են թույլ տալիս և աղետ են դառնալու պետության համար»,- ասաց նա: 

Խոսակցություններ կան, որ նախկին գործելաոճը շարունակվում է, փորձում են ընտրակաշառք առաջարկել, տեղեկություններ ունի՞ այդ մասին՝ Զոհրաբյանը պատասխանեց. 

«Ես խոսել եմ ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ, որ կրկին փորձ է արվելու ընտրական հանձնաժողովներում մի թեկնածուի քվեն դնել մյուսի անվան վրա: Զգուշացնում եմ բոլոր հնարավոր կամիկաձեներին՝ եթե որևէ մեկը համարձակվի գնալ նման հանցագործության՝ պատրաստ եմ բոլոր ընտրական հանձնաժողովներին իմ հաշվին նվիրել քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի էջը, որտեղ նշված է՝ ընտրական հանցագործության դեպքում հանձնաժողովը ողջ կազմով դատապարտվելու է 6 տարվա ազատազրկման: Այո՛, տեղեկություններ կան, որ որոշ պատգամավորի թեկնածուներ ոչինչ չունեն առաջարկելու, քան գնալ գյուղապետերի հետ սեպարատ պայմանավորվածությունների, որոնք չեն կարող լինել առանց նյութական շահագրգռվածության, որպեսզի որոշակի քվե կորզեն: Հույս ունեմ՝ իրավապահները կփորձեն նման ավանտյուրաները կանխել, որպեսզի մեկ անգամ գոնե ունենանք արդար ընտրություն»,- եզրափակեց պատգամավորի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փաշինյան․ Արմեն Գրիգորյանի պաշտոնանկության որոշումը ես եմ կայացրելՌԴ-ի հետ խնդիր կա՞․ Փաշինյանը փակագծեր բացեց (տեսանյութ) Պետք չի մեզ ահազանգել, որ մենք կործանվում ենք, մենք դրա մասին գիտենք, դա անկասելի է. Փաշինյան Զելենսկին որոշել է փոխել Ուկրաինայի նկատմամբ վերաբերմունքը ԼեհաստանումԳևորգ Պապոյանը քննարկել է Իրանի հետ գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնումը Եվրամիության այրված տարածքների մակերեսը գերազանցել է կես միլիոն հեկտարըՔՊ-ն դեռ քննարկելու է Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում. Մանավազյան Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում կարող ենք ունենալ գործակցություն՝ ներկրելու և արտահանելու հարցով2026 թվականի սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների ծննդյան նպաստը կլինի 500 հազար դրամ Կալիֆոռնիայում տղամարդը կրակ է բացել ոստիկանների վրաԻսպանիայում դիտվել է Արեգակի ամբողջական խավարումՀայկական ծիրանը՝ 21 երկրի շուկայում, ծաղիկը՝ 26․ 2026 թ.-ի հուլիսի արտահանման նոր տվյալները Փաշինյան․ Մեր ռազմավարությունը էներգետիկ 100%-անոց անկախությունն էՃապոնիայի վարչապետը հայտարարություն է արել ռուսական կղզու վերաբերյալՍկզբում Սահմանադրությունը, ապա՝ Տիգրանաշենը. Փաշինյանից դժգոհ են և՛ ՌԴ-ում, և՛ Եվրոպայում (տեսանյութ) Ալեն Սիմոնյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղարՓաշինյան․ Արմեն Գրիգորյանը վերջին անգամ է ԱԽ քարտուղարի կարգավիճակով մասնակցում կառավարության նիստինՊՆ զորամասերից մեկում զինծառայողի դին է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքովԱՄՆ-ում 533 միլիոն դոլար ստացած գործարանը Ուկրաինայի համար ոչ մի փամփուշտ չի արտադրել9 մարզպետ վերանշանակվել են իրենց պաշտոններում Պետք չի մեզ ահազանգել, որ մենք կործանվում ենք, մենք դրա մասին գիտենք, դա անկասելի է. Փաշինյան«Խնդրում ենք չվստահել նման էջերին». Վարդան Ղուկասյանի անունից տարածվող լուրերը սուտ ենԿառավարությունը ևս 3 ամսով երկարաձգել է անհետ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունըԶելենսկին խոսել է Թրամփի մասնակցությամբ նոր խաղաղության առաջարկի մասինՆԱՏՕ-ի երկիրը կործանիչներ է օդ բարձրացրել Ուկրաինայի սահմանի մոտAP. ԱՄՆ-ում գրեթե 16 տարվա ընթացքում առաջին անգամ նույն օրը նախատեսված է երեք մահապատիժՓաշինյան․ 8 տարի խոսում ենք տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին, բայց որևէ ծրագիր չի աշխատումԽոշոր գործարար Սամվել Ալեքսանյանի ընկերությունը կրկին արտոնություն է ստացել կառավարությունիցԷդուարդ Հակոբյանը վերանշանակվել է ՊԵԿ նախագահի պաշտոնում COP17-ը շատ կարևոր է, ՀՀ-ի միջազգային ճանաչելիությունը պիտի բարձրացնենք, մոտ 15 000 մարդ է գալու. ՓաշինյանԳրոսսին ասել է, որ ՄԱԿ-ը «դանդաղ մահանում է»Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Toyota Corolla»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներԿոլումբիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 265-ի Արսեն Բաբայան․ Մարտուն Գրիգորյանի նկատմամբ կարող է կալանքի միջնորդություն ներկայացվելՓաշինյան․ COP17-ը Հայաստանի համար նաև զբոսաշրջային մեծ հնարավորություն էԹրամփը հավանություն է տվել կոնգրեսական Լունայի վերընտրությանը Անդրեասյանը հետևել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման աշխատանքների ընթացքին#ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստԷդուարդ Հակոբյանը, Եղիազար Վարդանյանը, Սուրեն Թովմասյանը կվերանշանակվենԱլիևի հայտարարությունների վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ի լռությունը մտահոգիչ է. ադրբեջանագետՕգոստոսի 13-ի դրությամբ բնակարանի ձեռքբերման հավաստագիր է ստացել Ղարաբաղից տեղահանված 7743 ընտանիքՀայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ․ կասեցվել է դրանց վաճառքըՊուտինն առաջին անգամ այցելել է Կուրիլյան կղզիներ Երևանում բախվել են «Hongqi»-ն ու «Mercedes»-ը. բժիշկներն արձանագրել են վարորդներից մեկի մահըԱդրբեջանը փորձում է Հայաստանին էներգետիկ ծուղակի մեջ գցել․ փորձագետՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի կառավարման կետի հարվածի մասինԳլոբալ բնապահպանական հիմնադրամի տնօրենը կայցելի Հայաստան՝ մասնակցելու COP17-ինԽոր Վիրապի ճանապարհին 48-ամյա վարորդը Ford-ով բախվել է էլեկտրասյանը և հայտնվել ձորում․ կա 2 վիրավորԱբրահամյան․ TRIPP-ը Թեհրանում ընկալվում է ոչ թե որպես տնտեսական, այլ քաղաքական նախագիծԵրևանում հանցագործությունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 20,9 տոկոսով
Ամենադիտված