Սաակաշվիլին աջակցում է Վրաստանի ընդդիմությանը․ նա պատրաստ է վերադառնալ
Վրաստան
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է հայրենիք վերադառնալու պատրաստակամության մասին, եթե ընդդիմությունը նրան կանչի։ Սաակաշվիլին այս մասին հայտարարել է Թբիլիսում «Ազգային միասնական շարժում» ընդդիմադիր շարժմանը հասցեագրված իր ուղերձում: Գրում է sputnik-georgia.ru-ն։
Նշենք, որ ընդդիմադիր ուժը չի ընդունում նոյեմբերի 28-ին կայացած Վրաստանի նախագահական ընտրությունների արդյունքները:
Նիդերլանդներից հղված տեսաուղերձում Սաակաշվիլին ասել է, որ «չի ընդունում նախագահական ընտրությունների արդյունքները»՝ ընդգծելով, որ աջակցում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջին:
Նա նաև նշել է, որ պատրաստ է վերադառնալ, եթե դրա անհրաժեշտություն լինի․ «Հենց որ իմ կարիքը լինի, հենց ինձ կանչեք, ես կվերադառնամ Վրաստան և ձեր հետ միասին կպայքարեմ մեր նպատակների համար»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)