Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո Բուլգարին Իրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը» Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրում Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում Հայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ Թադևոսյան Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու «Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասին Google-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ին 

Փաշինյանը՝ Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդության մասին

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությանն Ազգային ժողովին:

Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում Արարատի մարզի Արարատ քաղաքում բնակիչների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունն Ազգային ժողովին միջնորդություն է ներկայացրել, որպեսզի պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվի: «Արամ Հարությունյանը բնապահպանության նախկին նախարար է, և նա կասկածվում է 14 միլիոն դոլար կաշառք վերցնելու մեջ: Սա հերթական դրսևորումն է ու ապացույցն այն բանի, որ կոռուպցիայի դեմ պայքարում մենք լինելու եք հետևողական»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ ցանկանում է այս գործի օրինակով ներկայացնել, թե ինչու կոռուպցիայի դեմ պայքարը շատ դեպքերում երկար է տևում: «Ես գիտեմ, որ հարցեր կան, ու շատ կարևոր է, որ գործընթացի մանրամասները մենք բոլորս պատկերացնենք: Այս գործի վերաբերյալ, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, քաղաքացին հայտարարություն տվել է մոտավորապես 4 ամիս առաջ, հնարավոր է՝ նույնիսկ 5 ամիս առաջ: Եվ քանի որ այդ գործողությունները ըստ նախնական տվյալների կատարվել էին օտարերկրյա բանկերի միջոցով, քրեական գործի քննությունը չէր կարող շարունակվել այնքան ժամանակ, քանի դեռ օտարերկրյա պետություններից մեկից պաշտոնապես պատասխան չէր ստացվել մեր քննչական մարմինների ուղարկված հարցմանը, որն ուղարկվել էր արտաքին գործերի նախարարության միջոցով: Երբ Ազգային ժողովում հանդես էի գալիս որպես վարչապետի թեկնածու, ասել եմ, որ մեր օտարերկրյա գործընկերների ընթացակարգերն այնպիսին են, որ դա ավելի արագ չի կարող լինել՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Այդ պատասխանի գալը, որին մեր քննչական մարմինները սպասում էին, տևեց մոտավորապես 4 ամիս: Եվ, երբ այդ պատասխանը գար, բուն գործողություները, որ մեր քննչական մարմինները պետք է անեին, տևելու էր մի շաբաթից 10 օր: Բայց մեր քննչական մարմինները միայն այց հարցման պատասխանին ստիպված էին 4 ամիս սպասել: Ընդ որում, այն բոլոր տվյալները, որոնք անհրաժեշտ էին քրեական գործ հարուցելու համար, քննչական մարմինները ոչ պաշտոնապես հայթայթել էին և ունեին: Իրենք նախապես գիտեին, թե ինչ պատասխան է գալու, բայց քանի դեռ այդ պատասխանը պաշտոնական չէ, այդպիսի որևէ տեղեկատվություն չի կարող դրվել որևէ մարդու մեղադրանքի հիմքում»,- մանրամասնեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ շատ են եղել դեպքեր, երբ որևէ քրեական գործ է հարուցվել, հետո մեղադրյալն ազատ է արձակվել դատարանի որոշմամբ, գրավի դիմաց և այլն: «Եվ մարդկանց մեջ եղել են խոսակցություններ կամ ոմանք սոցիալական ցանցերում փորձել են տպավորություն ստեղծել, թե իշխանությունները շոու են արել, բռնել են, պայմանավորվել են ինչ-որ բան, բաց են թողել: Ես ուզում եմ ձեր աչքերի մեջ նայելով ուղիղ ասել, որ կոռուպցիայի դեմ պայքարում որևէ անսկզբունք կոմպրոմիս չի լինելու: Բացառված է, որ մենք ժողովրդի թիկունքում որևէ գործարք կնքենք որևէ հարցի վերաբերյալ, առավել ևս այն հարցերի վերաբերյալ, որոնք սկզբունքային նշանակություն են ունեցել Հայաստանում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն իրականացնելու գործում: Ես ցանկանում եմ, որ  այս բանը մենք արձանագրենք՝ ժողովրդի թիկունքում ոչ մի գործարք չի լինելու: Թալանված գումարները պետք է կոպեկ առ կոպեկ հետ բերվեն»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը
Ամենադիտված