Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո Բուլգարին Իրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը» Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրում Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում Հայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ Թադևոսյան Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու «Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասին Google-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ին 

«Փոխհրաձգությունը» շարունակվում է. ի՞նչ է կատարվում Մարտունու թիվ 2 դպրոցում

Հասարակություն

Գեղարքունիքի մարզի Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնակատար Աստղիկ Գալստյանի և  ռուսաց լեզվի ուսուցչուհի Լիլիա Գրիգորյանի փոխհրաձգությունը շարունակվում է։ Բանն այն է, որ վերջինս հանդես է եկել բաց նամակով, ըստ իրեն՝ դպրոցում իրականացվող անարդարությունների վերաբերյալ, ինչին պատասխան՝ բաց նամակ է հրապարակել  նաև տնօրենի պաշտոնակատարը՝ անդրադառնալով և պատասխանելով ուսուցչուհու դիտարկումներին։

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ տնօրենի ընտրության ժամանակ 8 հոգանոց կառավարման խորհրդից ներկա է եղել 7-ը, որից 5-ը դեմ է քվեարկել Լիլիա Գրիգորյանի նշանակմանը, իսկ տնօրենի պաշտոնակատարի լիազորությունները շարունակել է կատարել Աստղիկ Գալստյանը։

ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնակատար Աստղիկ Գալստյանը նշեց, որ ուսուցչուհու կողմից իր հասցեին հնչող մեղադրանքները զրպարտություն են, իսկ պատճառը զուտ աթոռին նստելու ցանկությունն է․ «Տնօրենի թեկնածուի կողմից այնպիսի մեղադրանքներ են հնչում, որոնցից ոչ  մեկը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Խնդիրը նրանում է, որ դեռևս տարիներ առաջ ձևավորված կառավարման խորհրդի անդամների մեծամասնությունը դեմ է քվեարկել իր թեկնածությանը և ինչ-որ կապ է տեսնում իմ և նրանց միչև այն դեպքում, երբ կառավարման խորհրդի ձևավորման ժամանակ ես դպրոցում աշխատելիս չեմ էլ եղել։ Չեմ հասկանում, թե ինչումն է խնդիրը, հատկապես այն դեպքում, երբ ես հավաստագիր չունեմ ու տնօրեն դառնալու հավակնություններ էլ չունեմ։ Ինձ համար անգամ անկանկալ է եղել իմ նշանակումը։

Տիկին Գրիգորյանի կռիվն այն է, որ ինքն ունի հավաստագիր՝ ինչո՞ւ իրեն չեն նշանակում տնօրենի պաշտոնակատար։ Թող դիմեր, միգուցե ինքը չի՞ դիմել մարզպետարան։ Ես ներառական կրթության ոլորտում իմ կատարած աշխատանքի համար, որ մեր դպրոցը ներառական կրթության առումով կայացածներից մեկն է, դիմել և նշանակվել եմ։ Ի՞նչ կապ ունի, որ իմ հայրը տարիներ շարունակ զբաղեցրել է այդ պաշտոնը, բայց նրանից հետո այլ տնօրեն է նշանակվել, որի մահից հետո նոր ինձ են նշանակել»,- ասաց Գալստյանը։

Մեզ հետ զրույցում ուսուցչուհի Լիլիա Գրիգորյանն էլ նշեց, որ Աստղիկ Գալստյանը շրջանցում է իրավական հիմքեր պարունակող պատասխանները․ «Դպրոցի կառավարման խորհրդի կազմման կարգը խախտված է։ Աստղիկ Գալստյանը շրջանցում է հարցերը, որ խորհուրդը ձևավորված է բարեկամական կապերով։ Աթոռը օգտագործելով պետք է չէ, որ ցույց տա իր սուբյեկտիվ կարծիքը իմ նկատմամբ, քանի որ ինքը ինձ չգիտի թե՛ որպես մանկավարժ, թե՛ որպես մարդ։

Ասում են, թե ես երեխաներին ասել եմ՝ երբ դառնամ տնօրեն՝ միասնական քննությանը խնդիր չեն ունենա։ Դա անհեթեթություն է, որը իմ հեղինակությանն է կպչում, այն դպքում, երբ պատասխանատու է դպրոցի բարոյահոգեբանական վիճակի համար»,- ասաց Գրիգորյանը։ 

Դպրոցի ծնողներից մեզ ահազանգում են, թե Լիլիա Գրիգորյանը ստորագրահավաք է իրականացնում տնօրենի պաշտոնակատար Աստղիկ Գալստյանի դեմ․ «Մեզ պարտադրում է՝ ստորագրենք ի աջակցություն իրեն տնօրեն նշանակելուն։ Ծնողներից շատերը ստիպված ստորագրում են, որովհետև վաղը կարող է իրենց երեխաներին վատ վերաբերվեն»,- ասում է ծնողներից մեկը։

Ահազանգած ծնողներից մեկն էլ ասաց՝ եթե Լիլիա Գրիգորյանը դառնա տնօրեն՝ իրենց երեխաներին կհանեն դպրոցից․ «Մենք կասկածի տակ ենք դնում նրա բարոյականությունը, այնպիսի կյանք է ունեցել, որ չենք ցանկանում մեր երեխաներին տնօրինի։ Մի կերպ հանդուրժում ենք նրա՝ ուսուցչուհի լինելու հանգամանքը։ Իր մասին բոլորը գիտեն Մարտունիում ու տեսանյութեր կան դրանք ապացուցող, հարկ եղած դեպքում կհրապարակենք դրանք, որպեսզի բոլորին պարզ լինի, թե որքանով է վտանգավոր նա մեր երեխաների դաստիարակության համար։ 

Դպրոցում նաև հաշմանդամություն ունեցող երեխեք են սովորում։ Ինքն անգամ այսպիսի արտահայտություն է արել՝ ես այդ հիվանդ երեխեքին դպրոցից կհանեմ. հիվանդ երեխան առողջ երեխեքի հետ չպիտի սովորի»,- պատմում է Մարտունու բնակիչներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը
Ամենադիտված