21 ավտոմեքենաներից 4-րդը շահեց Սամվել Քոսակյանը (լուսանկարներ)
Հայաստան
ԻԴԵԱԼ համակարգի 21-ամյակի առթիվ հաղթական շահումները շարունակվում են և յուրաքանչյուր խաղարկության անբաժան մասն են դարձել ժպիտները, բարձր տրամադրությունը ու մարդկանց երջանիկ դեմքերը:
ԻԴԵԱԼ համակարգը, գիտակցելով պատասխանատվությունը իր հայրենակիցների նկատմամբ՝ շարունակում է հանդես գալ նոր անակնկալներով:
Դեկտեմբերի 3–ին Բադալ Մուրադյան 6/1 մասնաճյուղում անցկացվեց ԻԴԵԱԼ համակարգի հաղթական՝ 4-րդ խաղարկությունը, որը հնարավորություն ընձեռեց ավելի քան 50 հաճախորդների պարգևել երջանկություն ու հաղթանակի անփոխարինելի զգացողություն:
Խաղարկության ամբողջ ընթացքում տիրում էր լարված, միևնույն ժամանակ՝ հաղթական մթնոլորտ:
Գլխավոր մրցանակը՝ HYUNDAI Sonata-ն, գտավ իր հաջողակ տիրոջը՝ Սամվել Քոսակյանին, թեև նա հուզված էր, սակայն շատ երջանիկ:
Սամվել Քոսակյանը խանութ-սրահից ուղևորվեց իր նոր մեքենայով՝ հարթելով իր հաղթական ուղին:
Մյուս մասնակիցները նույնպես ուղևորվեցին տուն ցանկալի նվերներով:
5-րդ մեքենան կխաղարկվի դեկտեմբերի 25-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)