«Մենք մեր կարկանդակները և մեր եղածը կիսում ենք նաև ժողովրդի հետ». ՄԵՆՔ դաշինքի ֆլեշմոբը
Քաղաքական
Մենք դաշինքը դեկտեմբերի 3-ին նախընտրական քայլերթ իրականացրեց Երևանում։
Կենտրոն վարչական շրջանում դաշինքի անդամները ֆլեշմոբ իրականացրեցին քաղաքացիներին կարկանդակներ հյուրասիրելով: Դաշինքի առաջնորդներից՝ Խաչատուր Քոքոբելյանը կարկանդակները հայկական ավանդույթի ամենալավ ու բարի խորհրդանիշ է համարում:
«Մենք մեր կարկանդակները և մեր եղածը կիսում ենք նաև ժողովրդի հետ, դա՝ զուտ սիմվոլիկ առումով, մեր տատիկներից և պապիկներից եկած խորհուրդ է»,- ասաց Քոքոբելյանը:
Ֆլեշմոբին մասնակցում էին նաև Անժելա Խաչատրյանը, Արտակ Զեյնալյանը և դաշինքի այլ անդամներ։
Նրանք քայլեցին վարչական շրջանի կենտրոնական և հարակից փողոցներով, բակերով ու շուկաներով և քաղաքացիներին ներկայացրեցին կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)