ՈւԵՖԱ-ն նոր մրցաշար է ստեղծել
Սպորտ
ՈւԵՖԱ-ն ակումբային նոր մրցաշար կանցկացնի՝ 2021թ.-ից:
Մրցաշարը կանցկացվի Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի ձևաչափով: Խմբային փուլում հանդես կգան 32 ակումբներ:
Մրցաշարը կազմված կլինի խմբային փուլից (8 խումբ, 4-ական ակումբ), 1/8 եզրափակչից, քառորդ եզրափակչից, կիսաեզրափակչից և եզրափակչից:
1/8 եզրափակչից առաջ կլինի փլեյ-օֆի լրացուցիչ փուլ. Այս փուլում միմյանց կհանդիպեն խմբերի 2-րդ և Եվրոպայի լիգայի խմբերի 3-րդ տեղերը գրաված թիմերը:
Նոր մրցաշարում կլինի 141 խաղ և 15 խաղային օր: Մրցաշարի հաղթողը եվրոպայի լիգայի հաջորդ մրցաշրջանի ուղեգիր կնվաճի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)