47-ամյա տղամարդու մարմնում հայտնաբերվել է 40 գրամից ավելի ափիոնի զանգված. ՀՀ ոստիկանություն
Իրավունք
Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ժամանելիս իրավապահները բերման են ենթարկել Կապանի բնակիչ, 47-ամյա Դավիթ Սարգսյանին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, Դավիթ Սարգսյանի անձնական խուզարկությամբ մարմնում հայտնաբերվել է ափիոնին նմանվող 40 գրամից ավելի զանգված` պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված:
Փորձաքննությամբ պարզվել է, որ հայտնաբերվածը հենց ափիոն է:
Հարուցվել է քրեական գործ, Դավիթ Սարգսյանը կալանավորվել է:
Դեպքի նախաքննությունը վարում է Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)