«Ռեալ»-ը «Ոսկե գնդակ»-ի մրցանակակիրների քանակով դարձավ առաջինը
Սպորտ
Փարիզում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, կայացել է «Ոսկե գնդակ»-ի հանձնման արարողությունը:
Մրցանակը բաժին է հասել Մադրիդի «Ռեալ»-ի ու Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչին:
Խորվաթ ֆուտբոլիստը դարձավ մադրիդյան թիմի 7-րդ խաղացողը, ով արժանանում է այս մրցանակին:
Նախկինում մրցանակին արժանացել են Ալֆրեդո Դի Ստոֆանոն (1957, 1959), Ռայմոն Կոպան(1958), Լուիշ Ֆիգուն (2000), Ռոնալդոն (2002), Ֆաբիո Կանավարոն (2006) և Կրիշտիանու Ռոնալդուն (2013, 2014, 2016, 2017).
Մադրիդյան թիմը շրջանցեց «Բարսելոնա»-ին, «Յուվենտուս»-ին ու «Միլան»-ին, որոնք ունեն մրցանակին արժանացած 6-ական ֆուտբոլիստ:
«Ոսկե գնդակ»-ների ընդհանուր քանակով մադրիդյան թիմը հավասարվեց «Բարսելոնա»-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)