Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը 

Պետությունը կարող է որպես նվեր չընդունել Մանվել Գրիգորյանի գույքը. հավանական է հետագայում դրա բռնագանձումը

Իրավունք

 Մանվել Գրիգորյանի և Արմեն Ավետիսյանի՝ պետությանը տրվող գույքերը, հնարավոր է, որպես նվեր չընդունվեն, քանի որ դատախազության կողմից կարող են լինել որոշակի առարկություններ: Պետությունը չի կարող խնդրահարույց գույքը վերցնել որպես նվիրատվություն:  Այս մասին ասաց ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

«Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպանը ներկայացրել է նվիրատվության մասին գրություն: Մեկ շաբաթ առաջ Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքի կողմից ևս եղել է գրություն, որով պատրաստակամություն են հայտնել պետությանը նվիրել Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը: Կոմիտեն պետք է նախագիծ ներկայացնի, այն պետք է շրջանառվի պատկան մարմիններում, դրական եզրակացությունները, առաջարկությունները ստանալուց հետո միայն կառավարությունը կարող է որոշել ընդունել գույքը: Իսկ կառավարության որոշման համար անհրաժեշտ է նաև դատախազության կարծիքը: Դատական գործընթացի հետ կապված՝ դատախազության կողմից կարող են լինել որոշակի առարկություններ»,-ասաց Բաբայանն ու շեշտեց՝ պետությունը չի կարող խնդրահարույց գույքը վերցնել որպես նվիրատվություն և իր վրա վերցնել խնդրահարույց պարտավորություններ:

 Նրա խոսքով՝ այդ ամեն ինչն ուսումնասիրվելու է: Շատ հավանական է, որ գույքը որպես նվեր չընդունվի, քանի որ հավանական է հետագայում դրա բռնագանձումը: «Ենթադրելի է, որ գույքը ձեռք է բերվել ապօրինի ճանապարհով, հակառակ դեպքում նվեր չէին տա: Կառավարությունը չի շտապում գույքը որպես նվեր ընդունել: Գույքը կամ բռնագանձվելու է, կամ հաշվի առնելով նպատակահարմարությունը՝ նվեր ընդունվի»,-ասաց Բաբայանը:

 Նրա կարծիքով՝ նվիրատվություն կատարելով միգուցե փորձել են գործընթացներն արագացնել, իրենց մեղքն ընդունել և հասարակության աչքին ապաշխարել: Բաբայանի համոզմամբ՝ անցումային արդարադատությունը ևս պետք է այս հարցերով զբաղվի: Նվիրատվությունների արժեքների վերաբերյալ որևէ հստակ տեղեկություն չկա: Մանվել Գրիգորյանի նվիրատվության չափը մասնավոր ընկերության գնահատմամբ 5 մլրդ դրամ է: Սակայն եթե պետությունը որոշի, որ գույքն ընդունում է, գնահատում կանի: Մանվել Գրիգորյանն առաջարկում է մեկ գույք, մեկ ընդհանրական բաց բաժնետիրական ընկերություն՝ 25 տարբեր վկայականներով: Մեկ ընդհանրական պարսպապատ տարածքում կան հյուրանոց, առանձնատներ, ձիաբուծարան, կուղբաբուծարան և այլն:

Գույքը գտնվում է Էջմիածնի Ակնալիճ և Տարոնիկ գյուղերի համայնքային տարածքներում: Բաբայանի կարծիքով՝ եթե կառավարությունը որոշի գույքն ընդունել, նպատակահարմար կլինի ըստ իրենց ֆունկցիաների մասնատել գույքը, և յուրաքանչյուրը վաճառել այնպես, ինչպես որ կա, օրինակ՝ հյուրանոցը որպես հյուրանոց: Նույնը վերաբերում է նաև Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցին: Կոմիտեի նախագահի կարծիքով՝ նպատակահարմար կլինի գույքը ներկայացնել աճուրդի: Եվ խոշոր ներդրողները՝ հյուրանոցային ցանցերը կարող են հետաքրքրություն ցուցաբերել:

Կոմիտեի կողմից ուղարկվող նախագիծը մտնելու է կառավարության նիստ՝ զեկուցվող կամ չզեկուցվող հարցի տեսքով: Ընդունելու դեպքում կոմիտեն գնահատում է անելու, և աճուրդի համար սահմանվելու է որպես մեկնարկային գին:

Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանը  հունիսի 19-ից կալանավորված է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մսով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 15-ին որոշում է կայացրել երկու ամսով երկարաձգել ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը:  

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.am
Ամենադիտված