Հայտնի է 18-ամյա ֆուտբոլիստի մահվան պատճառը
Սպորտ
Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի 18-ամյա ֆուտբոլիստ Ալեքսեյ Լոմակինին երեկ մահացած են գտել:
«Интерфакс»-ի տեղեկությունների համաձայն՝ ֆուտբոլիստը մահացել է ցրտահարվելու պատճառով: Նա նաև օգտագործել է ալկոհոլ:
Ֆուտբոլիստի անհետանալու մասին օրեր առաջ ոստիկանությանը հայտնել էր նրա մայրը, նշելով, որ որդին գնացել է ակումբի բժշկական հետազոտությանը և հաջորդ օրվանից նրա հետ կապը կորել է:
Մոր խոսքերով՝ որդին երբեմն օգտագործել է «Տրոպիկամիդ»: Այս մասին գրում է championat-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)