ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ցավակցական ուղերձը վթարված ՍՈՒ 25 մարտական ինքնաթիռի օդաչուների մահվան կապակցությամբ
Հասարակություն
Սրտի կսկիծով տեղեկացա ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի և օդաչուներ՝ փոխգնդապետ Արմեն Բաբայանի և մայոր Մովսես Մանուկյանի մահվան մասին:
Հույս ունեմ, որ ողբերգական վթարի պատճառները կպարզվեն հնարավորինս սեղմ ժամկետում:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ զոհված օդաչուների ընտանիքներին ու հարազատներին: Մաղթում եմ համբերություն և տոկունություն՝ անդառնալի կորստի ցավը հաղթահարելու համար: Հայտնում եմ իմ անվերապահ աջակցությունը և զորակցությունը զոհվածների ընտանիքներին և հարազատներին
ԲՀԿ նախագահ՝ Գագիկ Ծառուկյան


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)