«Ազգային առաջընթաց» կուսակցությունն առաջնային է համարում երկրում կենսաթոշակների բարձրացումը
Քաղաքական
«Ազգային առաջընթաց» կուսակցությունը նպատակ է դրել նվազագույն աշխատավարձը և նվազագույն թոշակը համապատասխանեցնել սպառողական զամբյուղի չափին: Այս մասին դեկտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Ազգային առաջընթաց» կուսակցության մամուլի խոսնակ Հայկ Գրիգորյանը:
«Հայաստանում մարդկանց հիմնականում հուզում են երկրի սոցիալական և տնտեսական խնդիրները: Սոցիալական հարցերից հատկապես կարևորում են կենսաթոշակի հարցը, որը մինիմալ աշխատավարձից ցածր է: Մենք մեր նախընտրական ծրագրում կետ ունենք, որի համաձայն` նվազագույն աշխատավարձը և նվազագույն թոշակը պետք է առնվազն սպառողական զամբյուղի չափ լինեն»,-շեշտեց նա և հավելեց, որ իրենց կուսակցությունը առաջնային է համարում նաև կենսաթոշակառուների առողջապահական հարցերի լուծումը:
«Անդրադառնալու ենք նաև բանկային ոլորտի բարեփոխմանը: Կաշխատենք, որ գյուղատնտեսական, հիփոթեքային վարկերի տրամադրման դեպքում բանկերը զգալիորեն նվազեցնեն իրենց տոկոսները»,- ասաց Գրիգորյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)