Ոչ մի տեսակի երշիկ․ աստղագետները նշել են, թե ինչ չպետք է լինի Ամանորի սեղանին
Հասարակություն
Եթե հայերը հետևեն այս հուշումներին, ապա ստիպված կլինեն հրաժարվել բազմաթիվ տոնական ուտեստներից:
Քանի որ գալիք 2019 թվականը դեղին վարազի տարին է, աստղագուշակները խորհուրդ են տալիս հրաժարվել տարվա տիրոջից՝ այսինքն խոզի մսից։ Գրում է Life.ru-ն։
Հիմնականում արգելվում է խոզի միս ուտել դեկտեմբերի 30-ից հունվարի 1-ը ներառյալ: Ավելորդ է ասել նաև չպետք է լինի երշիկեղեն, խոզապուխտ։
Փոխարենը աստղագետները թույլ են տալիս հավի, տավարի, գառան միս և ձկնեղեն: Այս ուտեստներին խորհուրդ է տրվում ավելացնել բանջարեղենից աղցաններ, աղանդեր, մրգեր, ընկույզներ և քաղցրավենիք:
Եվ, իհարկե, նրանք, ովքեր հավատում են չինական աստղագուշակին, պետք է զարդարեն սեղանը դեղին խոզերի նախասիրությամբ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)