Ռազմական ոստիկանության պետն աշխատանքից ազատման դիմում է գրել «Մի տարվա թոշակս որ տամ, մի օր Ծաղկաձորում չեմ մնա». հայաստանցիներն ու զբոսաշրջիկները՝ հանգստի մասին (տեսանյութ) Ինչո՞ւ ՔՊ-ն ընտրեց Վարդևանյանին, ի՞նչ որոշում ունի ՔՊ-ն, ընդդիմադիր թեկնածուին կողմ կքվեարկի՞ Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կրկին ցորեն է ուղարկվում Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ «Չիտո-Գրիտո»-ի BMW-ն պարեկները տեղափոխել են հատուկ պահպանվող տարածք «Հայկական կոնյակ» մակնշմամբ 3 արտադրատեսակներում հայտնաբերվել է ոչ խաղողային ծագման սպիրտ Արմեն Գրիգորյանի՝ պաշտոնից ազատման հարցը անակնկալ չէր, բայց այդ հարցը չենք քննարկել. Արմեն Խաչատրյան Հայաստանում փոփոխվել է օտարերկրացիների կողմից երեխաների որդեգրման կարգը Ռուսթավելի փողոցում 2 տղամարդ կտրող-ծակող առարկաներով հարվածներ են հասցրել իրար Ալեն Սիմոնյանը՝ ԱԽ քարտուղար.Պուտինը ստիպված կլինի կանգնեցնել պատերազմը․ Զելենսկի (տեսանյութ) ԱՍՀՆ․ Արցախցիների բնակապահովման ծրագրով արդեն 7743 ընտանիք հավաստագիր է ստացել 

Համալիրի տնօրենը նեղացած է իշխանություններից և ստիպված է արտագաղթել ԱՄՆ

Հասարակություն

Մարզահամերգային համալրի տնօրեն, հայտնի երաժիշտ, ջազմեն Վազգեն Ասատրյանը շաբաթ օրն իրերն էր հավաքում, որ հրաժեշտ տա համալիրին։ Նրա պայմանագիրը լրացել է, եւ Պետգույքի կառավարման վարչությունը` ի դեմս պետ Նարեկ Բաբայանի, չի ցանկացել երկարաձգել պայմանագիրը։ Ըստ լուրերի՝ տեղ են ազատում Արարատ Միրզոյանի ընկերոջ համար, որ նա նշանակվի տնօրեն։ Ասատրյանը շատ նեղսրտած է այս վերաբերմունքից, քանի որ կարծում է՝ իր օրոք համալիրը վերակենդանացավ, նոր շունչ ստացավ, ինքն այնտեղ սիրտ ու հոգի է դրել, որ այն «կուկուռուզնիկի» կամ «կինոռոսիայի» նման չքանդվի կամ առեւտրային տարածք չդառնա, ու հիմա ստիպված է հեռանալ։ Եվ կհեռանա ոչ միայն համալիրից, այլեւ Հայաստանից․ պատրաստվում է արտագաղթել ԱՄՆ։ Այս մասին գրում է  Hraparak.am-ը։

«Իմ պայմանագիրը վերջացել էր հուլիսի 1-ին, երեք տարին լրացել էր, եւ ինձ ասացին ազատել։ Ես կամաց-կամաց սկսեցի պատրաստվել դուրս գալուն։ Բայց քանի որ Ֆրանկոֆոնիան էր, զանգեցին, հետ կանչեցին եւ հինգ ամսով երկարացրին, որ ամեն ինչ բարձր մակարդակով անցներ Ֆրանկոֆոնիան։ Եվ հիմա ասում են, որ էլ չեն ուզում։ Ես ինտերնետում տեսա, որ համալիրի ամբողջ կոլեկտիվը ստորագրահավաք է անցկացրել, ժողովրդական արտիստները, պատվավոր քաղաքացիները, շենքի ճարտարապետները, Երեւան քաղաք ճարտարապետ Արթուր Մեսչյանը, որ ես մնամ, որովհետեւ սա մանկապարտեզի շենք չէ, շատ բարդ կառույց է, ամեն մեկը չի ճանաչում այս կառույցը, եւ սա շատ լուրջ պահպանման կարիք ունի»,- մեզ հետ զրույցում ասաց պարոն Ասատրյանը։ Նա թվարկեց, թե այս երեք տարիների ընթացքում ինչ աշխատանքներ են կատարվել շենքում՝ շրջադարձային տրիբունաները վերանորոգել են, շարժասանդուղքներն աշխատում են, նոր լույսեր են տեղադրել, նոր, թանկարժեք երաժշտական վահանակ են ձեռք բերել եւ այլն։

- Իսկ ո՞վ է նշանակվելու Ձեր փոխարեն, տեղյա՞կ եք։

- Մոտ երկու ամիս առաջ նոր փոխտնօրեն նշանակեցին, սեպտեմբերի կեսերն էր, նա պետք է մնա հիմա ժամանակավոր պաշտոնակատար, իսկ թե հետո ինչ կլինի, չգիտեմ։

- Ո՞վ է նա, անունն ի՞նչ է, քանզի ասում են՝ Արարատ Միրզոյանի մտերիմներից է, եւ ուզում են իրեն նշանակել տնօրեն։

- Սամվել է անունը, ազգանունը հիմա չեմ հիշում, բայց ես չեմ կարող դա պնդել, կարող է դա լինել, ամեն ինչ հնարավոր է։

- Քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ եք այստեղ։

- Գիտե՞ք ինչ, ես քաղաքականությամբ չեմ զբաղվել եւ չեմ էլ զբաղվելու, ես մշակույթի մարդ եմ, մշակույթի վաստակավոր գործիչ, երաժիշտ…

- Այսինքն՝ դժգո՞հ էին Ձեր աշխատանքից, որ չցանկացան երկարացնել պայմանագիրը, թե՞ այլ պատճառ կար։ Ասե՞լ են Ձեզ պատճառը։

- Չէ, գիտե՞ք ինչ, օրինակներ կան, ասենք՝ թատրոնում բողոքներ կան Վիգեն Չալդրանյանի հետ կապված, չէ՞, կոլեկտիվի մեծ մասը դեմ է, դե հիմա թող գան, Մարզահամերգային համալիրի ամբողջ կոլեկտիվին, երաժիշտներին, արվեստագետներին, երգիչներին, պրոդյուսերներին հարցնեն, մի հատ բողոք չկա, ընդհակառակը, բոլորը զարմացած են եւ վրդովված են։

- Նարեկ Բաբայանի հետ հանդիպե՞լ եք, ինքն ասե՞լ է, թե ինչու չի ուզում երկարացնել պայմանագիրը։

- Պրծել ա, չենք անում ու վերջ։ Ես շատ վրդովված եմ եւ նեղացած եմ, չէի ուզում դա անել, որովհետեւ շատ եմ սիրում իմ քաղաքը, իմ երկիրը, շատ-շատ եմ սիրում, բայց ստիպված եմ լքել եւ գնալ Միացյալ Նահանգներ։ Եղբայրս այնտեղ է, ընկերներս այնտեղ են, արդեն ութ տարի է, որ ասում են՝ արի, արի, հա պիտի գնայի, չէի գնում, վերջը եղավ այն աշխատանքը, որն իմ սրտին հարազատ էր, եւ ես նվիրված էի էս շենքին։ Շատ եմ սիրում, քանի որ 35 տարի առաջ էլ եմ աշխատել այստեղ, այս պատերի մեջ իմ քրտինքն ու արյունն էլ կա, ճարտարապետները շատ էին ուրախացել, որ ես եմ էստեղ, հին կոլեկտիվի աշխատողներ կային, որոնց հետ 35 տարի աշխատել ենք, եւ, փաստորեն, հիմա գլուխ գովել չլինի, բայց բոլորի ասածն եմ ուզում կրկնել՝ վերակենդանացրի այս շինությունը։ Ռեանիմացիա եղավ, նոր վերածնունդ ապրեց էս շենքը։ Շատ ուրախ եմ, որ սա վերադարձավ վերջապես ժողովրդին, չվաճառեցին, մնաց պետությանը։ Դա ամենակարեւորն էր։ «Կուկուռուզնիկի» կամ «կինոռոսիայի» ճակատագրին չարժանացավ, էլի, մնաց մարզահամերգային համալիր։ Շատ ուրախ եմ, որ կարողացա այդքանը գոնե իմ աշխատանքով ապացուցել, որ դա հնարավոր է։

- Ինչո՞վ եք զբաղվելու ԱՄՆ-ում։

- Արվեստի, մշակույթի գործով, իմ աշխատանքով։ Ես մշակույթի մարդ եմ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռազմական ոստիկանության պետն աշխատանքից ազատման դիմում է գրել«Փորձում եմ ինչ-որ բան փոխանակել հրթիռների հետ». Զելենսկին պատմել է Թրամփին ուղղված խնդրանքների մասին«Մի տարվա թոշակս որ տամ, մի օր Ծաղկաձորում չեմ մնա». հայաստանցիներն ու զբոսաշրջիկները՝ հանգստի մասին (տեսանյութ) Էկվադորում CNN-ի ապրանքանիշով փաթեթներում 1.6 տոննա կոկաին է առգրավվելԻնչո՞ւ ՔՊ-ն ընտրեց Վարդևանյանին, ի՞նչ որոշում ունի ՔՊ-ն, ընդդիմադիր թեկնածուին կողմ կքվեարկի՞Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կրկին ցորեն է ուղարկվումԶինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ «Չիտո-Գրիտո»-ի BMW-ն պարեկները տեղափոխել են հատուկ պահպանվող տարածքՄարոկկոն քննարկում է Իսպանիայի հետ արտահանձնման մասին համաձայնագրի կասեցումը«Հայկական կոնյակ» մակնշմամբ 3 արտադրատեսակներում հայտնաբերվել է ոչ խաղողային ծագման սպիրտԱրմեն Գրիգորյանի՝ պաշտոնից ազատման հարցը անակնկալ չէր, բայց այդ հարցը չենք քննարկել. Արմեն Խաչատրյան Հայաստանում փոփոխվել է օտարերկրացիների կողմից երեխաների որդեգրման կարգը Ռուսթավելի փողոցում 2 տղամարդ կտրող-ծակող առարկաներով հարվածներ են հասցրել իրար «Պատասխանն անխուսափելի է». Արևմուտքում արձագանքել են Պուտինի նախազգուշացմանըԱլեն Սիմոնյանը՝ ԱԽ քարտուղար.Պուտինը ստիպված կլինի կանգնեցնել պատերազմը․ Զելենսկի (տեսանյութ) ԱՍՀՆ․ Արցախցիների բնակապահովման ծրագրով արդեն 7743 ընտանիք հավաստագիր է ստացելԵրևանը նոր փողոց կունենա՝ «COP17»․ Փաշինյան Բանավեճ` Փաշինյանի և լրագրողի միջև. ֆեյքերը հարձակվում են ինձ վրա2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան Ժամանակակից չափանիշներին չհամապատասխանող շինարարական ընկերությունները պետք է փակվեն. Փաշինյան Արաղչի․ ԱՄՆ-ն հետախուզական սխալ հաշվարկներ է արել, իսկ Հորմուզի նեղուցի հարցում կրկին սխալվում էԻնչու է Արմեն Գրիգորյանին Փաշինյանը հեռացրել աշխատանքից (տեսանյութ)Հայ շախմատիստները առաջատարներ են շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում Իրանի ԱԳ նախարարը նշել է՝ ինչու է ԱՄՆ-ը հաճախ սխալ հաշվարկներ անումՌուսաստանն Ուկրաինային է հանձնել 261 զոհված զինծառայողի մարմինԱնհատական պատասխանատվություն կլինի. վարչապետը՝ բանակում մահերի մասին Թուրքմենստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերընտրվելու առթիվՈրոշել եմ. ռազմական ոստիկանությունում փոփոխություն կունենանք. Փաշինյանը՝ բանակում մահվան դեպքի մասինԾանոթության առաջարկի մերժումը աղջիկների կողմից ավարտվել է տաքսու հետապնդմամբ և կրակոցներովԿասեցվել է «Հաղարծին» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը Փաշինյան․ Արմեն Գրիգորյանի պաշտոնանկության որոշումը ես եմ կայացրելՌԴ-ի հետ խնդիր կա՞․ Փաշինյանը փակագծեր բացեց (տեսանյութ) Պետք չի մեզ ահազանգել, որ մենք կործանվում ենք, մենք դրա մասին գիտենք, դա անկասելի է. Փաշինյան Զելենսկին որոշել է փոխել Ուկրաինայի նկատմամբ վերաբերմունքը ԼեհաստանումԳևորգ Պապոյանը քննարկել է Իրանի հետ գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնումը Եվրամիության այրված տարածքների մակերեսը գերազանցել է կես միլիոն հեկտարըՔՊ-ն դեռ քննարկելու է Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում. Մանավազյան Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում կարող ենք ունենալ գործակցություն՝ ներկրելու և արտահանելու հարցով2026 թվականի սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների ծննդյան նպաստը կլինի 500 հազար դրամ Կալիֆոռնիայում տղամարդը կրակ է բացել ոստիկանների վրաԻսպանիայում դիտվել է Արեգակի ամբողջական խավարումՀայկական ծիրանը՝ 21 երկրի շուկայում, ծաղիկը՝ 26․ 2026 թ.-ի հուլիսի արտահանման նոր տվյալները Փաշինյան․ Մեր ռազմավարությունը էներգետիկ 100%-անոց անկախությունն էՃապոնիայի վարչապետը հայտարարություն է արել ռուսական կղզու վերաբերյալՍկզբում Սահմանադրությունը, ապա՝ Տիգրանաշենը. Փաշինյանից դժգոհ են և՛ ՌԴ-ում, և՛ Եվրոպայում (տեսանյութ) Ալեն Սիմոնյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղարՓաշինյան․ Արմեն Գրիգորյանը վերջին անգամ է ԱԽ քարտուղարի կարգավիճակով մասնակցում կառավարության նիստինՊՆ զորամասերից մեկում զինծառայողի դին է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքովԱՄՆ-ում 533 միլիոն դոլար ստացած գործարանը Ուկրաինայի համար ոչ մի փամփուշտ չի արտադրել9 մարզպետ վերանշանակվել են իրենց պաշտոններում
Ամենադիտված