Բախումներին պատրաստ ենք․ Էդմոն Մարուքյան
Քաղաքական
ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների շրջանակներում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօր քայլերթ է իրականացնում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ ԼՀԿ ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այսօր հեռուստաեթերում նախատեսվող քաղաքական բանավեճին, նշեց, որ իրենք շատ խաղաղ են տրամադրված։ Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք առանց բախումների, խաղաղ բանավեճ ունենալ, ասաց․ «Եթե բախումներ լինեն, բնականաբար, կբախվենք, բախումներին պատրաստ ենք»։
Մեկ այլ հարցի, թե ինչպե՞ս կգնահատեն տասը օր տևած քարոզարշավը, և արդյո՞ք ընտրողների մասնակցությունը բարձր կլինի, Մարուքյանն ասաց, որ ակնկալում է մոտավորապես մեկ միլիոն երեք հարյուր հազար մասնակցություն, որովհետև մարդիկ ակտիվորեն ուզում են մասնակցել։
«Մարդիկ իրապես վախեցած են, ասում են՝ կարող ա՞ դրանք հետ գան, դրա համար ակտիվ կմասնակցեն, նաև յուրաքանաչյուր ռեյտինգային թեկնածուի համար ինչ-որ թվով մարդիկ կգնան»։
Խոսելով մրցակիցների միջև աննախադեպ հավասար պայմանների մասին՝ Մարուքյանը համոզմունք հայտնեց, որ այն օրենքով է սահմանված՝ նշելով, որ փող չպետք է բաժանվի, վարչական ռեսուրս կիրառողներին պետք է հեռացնել պաշտոններից, փող բաժանողներին՝ բռնել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)