Սիմոն Մարտիրոսյանը ուսանողներին պատմեց ծանրամարտի նրբությունների մասին
Սպորտ
Աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը հյուրընկալվել էր Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում:
Պատասխանելով ուսանողներին հետաքրքրող հարցերին` Մարտիրոսյանը պատմել է ծանրամարտի առանձնահատկությունների, մարզաձևի նրբությունների և իր համար կարևոր փաստերի, անդրադարձել մարզական առաջիկա պլաններին:
«Ինձ համար կարևոր չեն մրցակիցները, առաջնայինը ինձ համար ծանրաձողն է: Մոտեցումը և այն բարձրացնելը»,-շեշտեց աշխարհի այս տարվա չեմպիոնը:
Մարտիրոսյանը խոստովանեց, որ դեռևս չի մտածում քաղաքականությամբ զբաղվելու մասին, սակայն նաև չհերքեց հնարավորությունը իրեն այդ ասպարեզում փորձելու:
Հանդիպման ավարտին Մարտիրոսյանը մեծ սիրով նկարվեց ուսանողների հետ և պատրաստակամություն հայտնեց նորից հյուրընկալվել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)