Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո Բուլգարին Իրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը» Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրում Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում Հայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ Թադևոսյան Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու «Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասին Google-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ին 

«Ես սա համարում եմ «Դըմփ-դըմփ-հու» տնտեսություն». դեբատներ կոռուպցիայի եւ տնտեսության զարգացման շուրջ

Քաղաքական

Հայաստանում համակարգային կոռուպցիան արմատախիլ է արված եւ կոռուպցիայի դեմ պայքարի առումով ՀՀ-ում աննախադեպ պրոցես է ընթանում, բացահայտվել են երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կոռուպցիոն գործարքները եւ գողացվածը կվերադարձվի ժողովրդին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5–ին, Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ընթացող քաղաքական մեծ բանավեճի ժամանակ անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին ու տնտեսության զարգացմանը նշեց «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը: Գրում է News.am-ը։

Նրա խոսքով, վերացվել է կոռուպցիոն տարածված տեսակներից մեկը՝ ընտրակաշառքը. «Կոռուպցիայի դեմ պայքարի համար պետք է քաղաքական կամք, մեր կառավարությունն ունի այդ կամքը: Այո, պետք է հակակոռուպցիոն ունիվերսալ մարմին գոյություն ունենա, որին ցանկացած պետական պաշտոնյա պարտավորված կլինի տալ լիազորագիր, որպեսզի իր գույքը աշխարցի ցանկացած երկրից կարողանան փնտրել: Որպեսզի որեւէ պաշտոնյա չկարողանա որեւէ գույք օֆշորում թաքցնել»,-ասաց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է տնտեսությանը, նա նշեց, որ 10 ամսում Հայաստանում կա 6,6 տոկոս աճ, արտահանումը աճել է 11 տոկոսով. «Հոկտեմբերին առաջին անգամ վերջին 10 տարում, արդյունաբերական արտադրանքի արտահանումը գերազանցել է հանքարդյունաբերական հումքի արտահանմանը: Սա շատ կարեւոր ցուցանիշ է: Գյուղմթերքի արտահանումն աճել է 61 տոկոսով, զբոսաշրջությունը՝ 8,8 տոկոսով»:

Նրան հակադարձեց ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը՝ նշելով, որ Փաշինյանի թիմը գալիս է ընտրությունների ոչ թե մասնագետներով, այլ մարդկանցով, որոնք ունեն գաղափարական միասնություն:

«Ես սա համարում եմ «դըմփ-դըմփ-հու» տնտեսություն: Դուք ընդունել եք երկիրը 10,5 տոկոս աճով, այսօր ունեք 6 տոկոս ու դրանով գլուխ եք գովում: Ներդրումների առումով երկիրն ընդունել եք 49 տոկոս աճով, հիմա 25 տոկոսի վրա եք: Արտահանումների ոլորտում 36 տոկոսից իջել եք 11,7 տոկոսի: Որոշ ոլորտներում աճ կա, բայց դինամիկան շատ վատն է: Գյուղատնտեսության ոլորտում խայտառակ վիճակ է, մինուս 8 տոկոս, մինչդեռ երբ երկիրն ընդունել եք, եղել է 2-4 տոկոս աճ: Այդպես է, որովհետեւ ձեզ սխալ են խորհուրդ տվել, պոպուլիստական մոտեցումների պատճառով Սեւանից ջուրը ուշ եք բաց թողել, հողը չորացել է: Կոռուպցիայի դեմ պայքարն էլ պետք է համակարգային լինի, որովհետեւ կապիտալը չի սիրում, որ իրեն անընդհատ բզում ես»: Իր խոսքը ընթացքում Վիգեն Սարգսյանը գրաֆիկներ էր ցույց տալիս, որոնք հիմնավորում էին իր ասած թվերը:

ՀՅԴ ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը կարծում է, որ կոռուպցիայի դեմ պայքարը չի կարող տանել կառավարությունը, դա պետք է անի անկախ մարմինը. «Հենց տանում է կառավարությունը, պարզվում է, որ կոռուպցիա չկա, պայքարն էլ տարվում է ոչ թե ներկաների, այլ նախկինների դեմ: Պետք է այդ անկախ մարմնի ղեկավարումը տրվի ընդդիմությանն ու քաղհասարակությանը»:

ՔՈ կուսակցության ցուցակը գլխավորող Սուրեն Սահակյանը հայտարարեց, որ կոռուպցիան պետք է դնել ինստիտուցիոնալ հենքի վրա, իսկ ձերբակալություններն ու մեծ բացահայտումները դրանց վերջին փուլն են: «Առաջինը հակակոռուպցիոն կրթությունն է, երկրորդը կանխարգելիչ միջոցառումները եւ միայն վերջում պատժի անխուսափելիության բաղադրիչը: Պետք է վերացնել կոռուպցիա ծնող պատճառները՝ սոցիալ-տնտեսական վիճակը, անարդյունավետ պետական համակարգը: Մենք առաջարկում ենք տնտեսական հանցագործությունների վերաբերյալ համաներում՝ ակտիվների վերադարձի դիմաց»:

«Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանի խոսքով, կոռուպցիայի դեմ պայքարի համար մեզ պետք է առողջ քաղաքական համակարգ. «Հիմա բոլորը խոսում են կոռուպցիայի մասին, բայց շատերը թալանի տարիներին պաշտոններ են զբաղեցրել: Մենք հակակոռուպցիոն ունիվերսալ մարմին ստեղծելու լոբբինգ անելով եւ այնպիսի շահերի բախման օրենսդրություն մշակելով պետք է առաջ գնանք, որ նրանք, որոնք շահերի բախման մեջ են, չլինեն խորհրդարանում»:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կարծիքով՝ կոռուպցիայի դեմ պայքարի առաջին քայլերից մեկը պետք է լինի աշխատավարձերի բարձրացումն ու ներդրումային ծրագրերը. «Եթե նախարարն ստանում է 600 հազար դրամ, նա չի կարող դրանով աշխատել: Կամ ուսուցիչը, որ ստանում է 80 հազար դրամ, չի կարող այդքան գումարով աշխատել: Մենք պետք է կարողանանք մարդկանց ճիշտ աշխատավաչձ տրամադրել: Կոռուպցիայի հարցը հիմա խիստ է դրված, բայց միայն դա երկար չի կարող մնալ: Մարդիկ պարտավոր են աշխատավարձերը բարձրացնել:

Երկրորդ քայլը ներդրումների ապահովումն է, պետք է այնպիսի պայմաններ ապահովել, որ ներդրողներն իրենք դիմեն, ոչ թե մենք իրենց խնդրենք, որ գան ներդրում անեն»:

«Սասնա ծռերի» ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը համոզված է, որ կոռուպցիան Հայաստանում եղել է որպես կառավարման հիմնական մեխանիզմ եւ համակարգաստեղծ բաղադրիչ. «Պետք է արմատախիլ արվի այդ մեխանիզմը, իսկ դրա առաջնային քայլը անցումային արդարադատությունն է եւ մարդկանց պատասխանատվության կանչելը: Առանց այդ քայլը կատարելու, առանց անցյալին գնահատական տալուն եւ անցումային արդարադատության կիրառման ոչինչ չի ստացվի»:

ՕԵկ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն էլ հիշեցրեց, որ Հայաստանում 30 տարում 30 մլրդ դոլար է թալանվել. «Անհրաժեշտ է ստեղծել միջազգային հետաքննչական մեխանիզմ: Հայաստանում կա 730 հանք, որոնց հիմնական մասը օֆշորներում գրանցված տերեր ունեն, դրանց պետք է բացահայտենք: Ո՞վ է Նաիրիտի սեփականատերը, ո՞վ թալանեց Նաիրիտը: Պետք է բացահայտենք այդ թալանը եւ մեղավորներին պատժենք»:

«Մենք» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը կարծում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն ճանապարհը հզոր տնտեսություն ունենալն է. «Եթե տնտեսությունը մեծ եկամուտներ բերի, կոռուպցիայի այսօրվա մակարդակը տոկոսայինով կիջնի, դա պարզ հաշվարկ է»:

Ազգային առաջաընթաց կուսակցության ցուցակը գլխավորող Լուսինե Հարոյանը կարծիքով Հայաստանում հնարավոր չէ պայքարել կոռուպցիայի դեմ, եթե չիրականացվի քաղաքական ու տնտեսական լյուստրացիա. «Նաեւ պետք է վերացնել բանկային վաշխառուական համակարգը, այլ պետք է վերահսկողություն սահմանել այդ ոլորտի նկատմամբ»:

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ցուցակը գլխավորող Լեւոն Շիրինյանն էլ նշեց. «Հայաստանը եղել է գողապետություն, հիմա արտաքին ֆասադը մաքրված է, բայց խորքը մնում է, այդ գրանիտի պես ամուր համակարգը պետք է կազմաքանդվի: Պատժելիության մեխանիզմը պետք է աշխատի 100 տոկոսով»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը
Ամենադիտված