Մեր թիմի խաղում ոգի կար. Մոուրինյուն` «Արսենալ»-ի դեմ խաղի մասին
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է Անգլիայի առաջնության 15-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ի հետ 2:2 հաշվով ավարտված հանդիպման մասին:
«Ինչպես միշտ, մենք սխալներ թույլ տվեցինք, որոնց համար ստիպված եղանք վճարել: Մեր թիմի խաղում ոգի կար: Պատրաստ էինք պայքարել, պետք է թիմին արժանին մատուցել դրա համար: Մենք խաղում էինք սրտով և հոգով», — Մոուրինյուի խոսքը մեջբերում է ВВС-ն:
15 տուրերից հետո մանչեսթերյան ակումբը 23 միավորով ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղում է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)