Հայաստանում իշխանությունը հանձնված է Պուտինին և Ալիևին, նրանք են թելադրում՝ ինչ անել․ Խզմալյան (տեսանյութ) Լիխտենշտեյնն առաջին անգամ թույլատրել է կանանց ժառանգել իշխանական գահը 6.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի ափերի մոտ Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Իրանն առաջին անգամ հայտարարել է, որ Կատարը գերեվարել է իր երեք օդաչուներին Ջրառատ գյուղում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել Շախմատի Մ20 ԵԱ․ Հայ շախմատիստները կիսում են 1-5-րդ հորիզոնականները Վահան Կոստանյանը կարճ զրույց է ունեցել Զելենսկիի հետ 18-ամյա մարզիկ է մահացել գլխուղեղի արյունազեղումից Վարդենիսի ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է Ժամանակը երբ գա, դու էլ չնեղանաս․ ժողովուրդը իր տեղը ցույց կտա (տեսանյութ) 

Պետական շահը՝ որպես ռազմավարական առաջնահերթություն

Վերլուծական

Նախընտրական արշավի՝ առանց այդ էլ բավականին ամպոտ երկնքում դեկտեմբերի 5-ին պայթեց գաղտնալսման նոր սկանդալ, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ արդեն հայտնի հին գաղտնալսման նոր սերիան այս անգամ ԱԱԾ պետի և վարչապետի հեռախոսազրույցում, նույն հայտնի թեմայի շուրջ:  Ավելորդ է անգամ նշել, որ  պետության առանցքային դեմքերի հեռախոսազրույցի գաղտնալսման փաստը անչափ մտահոգիչ է և պետք է մանրակրկիտ քննության առարկա հանդիսանա՝ ապագայում նման դեպքերը կանխելու նպատակով: Հասարակությունը չի կարող իրեն ապահովագրված զգալ, երբ թիրախավորվում են իր իսկ անվտանգության երաշխավորները:

Սակայն գաղտնալսման երկրորդ մասի հրապարակումը, որքան էլ որ տարօրինակ հնչի՝ ունի նաև իր դրական կողմը: Ակնհայտ է, որ վարչապետ Փաշինյանը գիտակցում էր՝ ինչպիսի քաղաքական հետևանքերի կարող է հանգեցնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կալանավորումը: Գաղտնալսման երկրորդ մասի հրապարակումը բացահայտեց հենց այն մտահոգությունները, որոնք առկա էին Հայաստանի բարձրագույն ղեկավարների մոտ՝ այս անչափ ռեզոնանսային հարցի շուրջ, և այն քննարկումները, որոնք ընթանում էին և փորձ էր արվում գտնել այն տարբերակը, որը հնարավորինս կնվազեցներ Հայաստանի համար բացասական զարգացումները: Վանեցյանի և Փաշինյանի, ինչպես նաև Վանեցյանի և Խաչատրյանի հեռախոսազրույցի բովանդակությունից պարզ է դառնում, որ ԱԱԾ պետը ստեղծված բարդ իրավիճակում, երբ ամենահեշտ լուծումը կարծես թե ձեռքի տակ էր՝ խնդիրը դիտարկեց շատ ավելի խորքային պրիզմայով, պետության և ազգային շահի համատեքստում: Այո՛, ՀԱՊԿ բարձրաստիճան ղեկավարի կալանավորումը Հայաստանի համար անխուսափելիորեն հանգեցնելու էր ՀԱՊԿ անդամ երկրների, դաշնակիցների հետ հարաբերությունների լարմանը:  Ակնհայտ էր, որ այս քայլը դիտարկվելու էր իբրև հարված թե՛ ՌԴ, թե՛ ՀԱՊԿ միջազգային հեղինակությանը և հենց այս փաստի վրա էր փորձում երկրի ղեկավարի ուշադրությունը հրավիրել  ԱԱԾ պետը: Հատկանշական է, որ այդ փուլում շատ էր խոսվում այն մասին, որ ՌԴ հետ «սուր անկյունների» հարթեցման գործը Վանեցյանն իր վրա էր վերցրել՝ քաջ գիտակցելով դաշնակից երկրի հետ հարաբերություններում լարվածության նվազեցման ռազմավարական կարևորությունը:

Այս դրվագը, որի վրա քչերը ուշադրություն դարձրին՝ մեկ անգամ ևս ապացուցում է, որ ցանկացած իրավիճակում պետական պաշտոնյայի համար պետք է առաջնային լինի պետական շահի գիտակցումը: Երկրի բարի համբավը և հեղինակությունը, հարաբերությունները դաշնակիցների հետ, ստանձնած միջազգային պարտավորությունները չպետք է ստորադասվեն քաղաքական ինտրիգների և չպետք է դառնան մանրադրամ՝ քաղաքական տարատեսակ խաղերում:

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչ զենք կստանա Ուկրաինան «ամերիկյան փակ դիվանագիտության» շնորհիվՀայաստանում իշխանությունը հանձնված է Պուտինին և Ալիևին, նրանք են թելադրում՝ ինչ անել․ Խզմալյան (տեսանյութ) Լիխտենշտեյնն առաջին անգամ թույլատրել է կանանց ժառանգել իշխանական գահը 6.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի ափերի մոտԶելենսկին հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի մասինԽոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Սպիտակ տունը դատապարտել է Բայդենի կողմից Ուկրաինային զենքի փոխանցումըԻրանն առաջին անգամ հայտարարել է, որ Կատարը գերեվարել է իր երեք օդաչուներին ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ից և Թուրքիայից պարզաբանում է պահանջել Ուկրաինային զենք մատակարարելու հարցովՀութիները Եմենի նավահանգստում հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի դիրքերինՋրառատ գյուղում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել Ռուսաստանում հայտնել են նոր Sollers S9 ամենագնացի վաճառքի մեկնարկի ժամկետներըՇախմատի Մ20 ԵԱ․ Հայ շախմատիստները կիսում են 1-5-րդ հորիզոնականները ԱՄՆ-ն ուզում է պարզել՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցները որքանով են հավատարիմ ԹրամփինՎահան Կոստանյանը կարճ զրույց է ունեցել Զելենսկիի հետ Կինը բիկինիի հատվածը սափրելուց հետո քիչ է մնացել մահանա18-ամյա մարզիկ է մահացել գլխուղեղի արյունազեղումից Մենք հիշում ենք` ՆԱՏՕ-ն չի աջակցել ԱՄՆ-ին Իրանի հետ հակամարտությունում. ԹրամփՎարդենիսի ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է Նեթանյահուն կարող է ընտրություններում կորցնել Թրամփի աջակցությունըԳլուշակովը Դակուի տեղափոխությունը «Սպարտակ» «միջուկային ռումբ» է անվանելԺամանակը երբ գա, դու էլ չնեղանաս․ ժողովուրդը իր տեղը ցույց կտա (տեսանյութ) Մոսկվան ԱՄՆ-ից և Թուրքիայից պարզաբանումներ է խնդրել Ուկրաինային ամերիկյան զենքի հնարավոր փոխանցման վերաբերյալ «Երկու օրից զինվորի մայր եմ լինելու». Արաքսյա Մելիքյանը լուսանկար է հրապարակել Ուկրաինան կարող է հայտնվել լիակատար շրջափակման մեջ65 տարեկանը պաշտոնի համար խոչընդոտ չէ. Ծնկի ենք բերել աշխարհի ամենազինված բանակին․ ԻՀՊԿ (տեսանյութ)Ավստրալիայում հուղարկավորել են 5-ամյա աղջկան, որի սպանությունից հետո զանգվածային բախումներ էին սկսվելՖինլանդիան քննարկում է Ֆրանսիայի միջուկային հովանու ընդլայնումը. ԱԳ նախարարԻրավաբանը բացատրել է՝ ինչ անել, եթե բանկը գումար է գանձել ուրիշի պարտքի դիմացԱյսօր դերասանուհի Աիդա Կարապետյանի հարսանիքն է (տեսանյութ)Փորձագետը հնարավոր է համարել Թուրքիայից Ուկրաինա ամերիկյան զենքի մատակարարումըՄասնագետները խորհուրդ են տվել՝ ինչպես սնվել աշնանն ընդառաջՀայտնի է դարձել Կրասնոյարսկում արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռի ուղևորների հետագա ճակատագիրըԿիևում համալսարանի աշխատակցին տուգանել են ռուսերեն խոսելու համարԱՄՆ-ը կարող է ոչնչացնել Իրանը. ԹրամփՕգոստոսի կեսին ձեզ հաջողություն է սպասվում. 3 կենդանակերպի նշանների ներկայացուցիչները կզգան հարստության և փողի առատության աճ Մասնագետը խորհուրդներ է տվել՝ ինչպես կրճատել ծախսերը«Նիկոլ Փաշինյանն ունի մեկ էական մտավախություն՝ կապված Արևմուտքի հետ»․ Հակոբ Բադալյան Լրատվամիջոցները հաղորդել են ՆԱՏՕ-ի` Ուկրաինայի վրա հարձակման մասինՊուտինը օգոստոսի 18-ին կհանդիպի Մյանմայի ղեկավարի հետԳողություն՝ Երևանի «Ֆաբրիկա» ռեստորանից. կասկածյալի ինքնությունը հայտնի է Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբ Հրթիռային հարվածից հետո Կրիվոյ Ռոգի մի մասը հոսանքազրկվել էԱՄՆ Կոնգրեսի անդամները կարող են աշնանը այցելել ՌուսաստանՌԴ-ում արձագանքել են ՆԱՍԱ-ի՝ Ղրիմը Ռուսաստանի կազմում պատկերող քարտեզինՀԴԲ․ ԱՄՆ-ում սպանությունների մակարդակը հասել է 20 տարվա նվազագույնին, բռնի հանցագործությունը ռեկորդային տեմպերով նվազել է ՀԱՊԿ-ում տենց էլ չհասկացան,որ ձեւական ու ֆորմալ հայտարարություններով կազմակերպությունը չես ուժեղացնի. Շարմազանով «Զենիթի» ֆուտբոլիստ Յուրի Գորշկովը տեղափոխվել է «Կռիլյա Սովետով»Ռուսաստանում Սեուտայի միգրացիոն ճգնաժամը կապել են Եվրոպայի քաղաքականության հետ
Ամենադիտված