Ցավոք սրտի, չեմ վերադառնա իմ նախկին գործունեությանը․ Մանե Թանդիլյան
Քաղաքական
«Լուսավոր Հայաստան կուսակցությունից պատգամավորի թեկնածու Մանե Թանդիլյանը հնարավորություն չունի խորհրդարան չանցնելու մասին մտածելու, քանի որ, նրա կարծիքով, իրենք անպայման կլինեն ծանրակշիռ քաղաքական ուժ:
Լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով այն հարցին, որ հրաժարական է ներկայացրել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից և խորհրդարանում չհայտնվելու դեպքում ինչ գործունեություն է պատրաստվում ծավալել, Թանդիլյանն ասաց, որ իր մասնագիտությամբ նա մեծ հաջողությունների է հասել, բայց, ցավոք, չի վերադառնա իր նախկին գործունեությանը:
«Ես քաղաքականություն եկել եմ մասնավոր հատվածից և իմ մասնագիտությամբ բավականին հաջողությունների եմ հասել: Բայց ես հնարավորություն չունեմ այդ մասին մտածելու, որովհետև ես համոզված եմ, որ «Լուսավոր»-ը լինելու է ծանրակշիռ քաղաքական ուժ, այնպես որ, ցավոք սրտի, չեմ վերադառնա իմ նախկին գործունեությանը (նախկինում նա եղել է հաշվապահ, ֆինանսական վերլուծաբան – հեղ.)»,- նշեց Թանդիլյանը:
Մանե Թանդիլյանը 2018 թվականի նոյեմբերի 14-ին վայր է դրել նախարարի պաշտոնակատարի լիազորությունները՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)