Տեղի ունեցածը ուղղակի խայտառակություն է, որևէ կասկած չունեմ, որ Ռոբերտ Քոչարյանը կրկին ազատության մեջ է հայտնվելու․ Վիկտոր Սողոմոնյան
Քաղաքական
Այս օրերին մենք զարմանում էինք, որ կարելի է այս աստիճան թքած ունենալ հասարակական կարծիքի և ընդհանրապես հասարակության վրա։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
«Մենք այնպիսի երևույթի հետ գործ ունենք, որ աննախադեպ է մեր պատմության մեջ: Սա բիրտ կոպիտ ճնշման արդյունքում կայացված որոշման վերահաստատում էր: Թե քանի գրոշ արժի այդ որոշումը, թե ինչ խարան է դա թողել ՀՀ պատմության մեջ, թե ինչ հետևանքներ է ունենալու, ես միայն կարող եմ կռահել: Բայց որ տեղի ունեցածը ուղղակի խայտառակություն է, ակնհայտ է: Ես նկատի ունեմ ողջ գործընթացը՝ սզբից մինչև վերջ, այսինքն շինծու քրեական գործը, անձնական վենդետայի մոլուցքը, կենցաղային քննարկումները, թե ոնց բռնենք, ով կնեղանա, ով չի նեղանա»,-ասաց Սողոմոնյանը
Նա նշեց, որ որևէ կասկած չունի, որ Քոչարյանը կրկին հայտնվելու է ազատության մեջ. «Ես որևէ կասկած չունեմ Ռոբերտ Քոչարյանը կրկին հայտնվելու է ազատության մեջ։ Ինքը դեռ մեծ անելիքներ ունի և Հայաստանի, և Ղարաբաղի համար»,-ասաց Սողոմոնյանը


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)