Աշխարհահռչակ Դոն Դրագոն Վիլսոնը «Տարվա մարդ» տիտղոս է շնորհել Գագիկ Ծառուկյանին (տեսանյութ)
ՍպորտՀայկական սպորտն իր հեղինակությամբ հայտնի է նաև Ամերիկայի Միացյալ նահանգներում, իսկ ՀԱՕԿ կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի կատարած մեծածավալ աշխատանքն աննկատ չի մնացել նաև Արևելյան մարտարվեստների միջազգային ֆեդերացիայի կողմից։ Մարտարվեստի դեսպան, քիք-բոքսինգի աշխահի 11-ակի չեմպիոն, հոլիվուդյան աստղ Դոն Դրագոն Վիլսոնի հայաստանյան այցն ինքնանպատակ չէ։ Նա Հայաստան է ժամանել ծանոթանալու հայկական սպորտի ենթակառուցվածքներին, հետագայում մեծամասշտաբ ծրագրեր իրականացնելու համար։ Վիլսոնը եղավ Գագիկ Ծառուկյանի անձնական միջոցներով կառուցված օլիմպիական ավանում, ծանոթացավ մարզումների պայմաններին։ Նա զրուցեց մեր չեմպիոնների հետ։
Հայկական սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար Դոն Դրագոնը խնդրեց Արևելյան մարտարվեստի միջազգային ֆեդերացիայի անունից Գագիկ Ծառուկյանին փոխանցել 2018 թվականի մարզաշխարհի «Տարվա մարդ» մեդալն ու սերտիֆիկատը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)