Զապորոժյեի հայերի միությունը մոմավառություն է կազմակերպել՝ ի հիշատակ 1988 թ․-ի զոհերի (լուսանկարներ)
Հասարակություն
Ուկրաինայի Զոպորոժյե մարզի Հայ Առաքելական եկեղեցում՝ ի հիշատակ 1988 թվականի ավերիչ զոհերի հիշատակի՝ Զապորոժյեի հայերի միությունը մոմավառություն է կազմակերպել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Զապորոժյեի հայերի միության փոխնախագահ Ռուդոլֆ Հակոբյանը։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
« Դեկտեմբերի 7-ին Ուկրաինայի Զոպորոժե մարզ Հայ Առաքելական եկեղեցում տեղի է ունեցել 1988 թվականի ողբերգության զոհերի հիշատակին նվիրված աղոթք։
Աղոթքից հետո բոլոր ներկաները մոմեր վառեցին՝ ի հիշատակ այդ սարսափելի ողբերգության զոհերի:
Միջոցառմանը ներկա էին Զապորոժյեի շրջանի հայ համայնքի ներկայացուցիչներ, տեղի հոգևորականության ներկայացուցիչներ, ինչպես նաև Երկրաշարժի հետևանքները լիկվիդացնողներ՝ Զապորոժյեի շրջանի Բիլմակ քաղաքավանից, որոնք 1988 թ. առաջին կանչով մեկնել են Հայաստան՝ երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու․ նրանց թվում են՝ Մարոշկո Նիկոլաևիչը, Դեմյանենկո Իվանովիչը, Բայբարա Վլադիմիրիչը, Երեմանկո Նիկոլաևիչը, Բուլբենկո Պավլովիչը:
Բոլոր հայերի անունից շնորհակալություն ենք հայտնում այս հերոսներին այն ամենի համար, ինչ արեցին մեր ժողովրդի համար։ Մաղթում ենք առողջություն և երկար կյանք: Խոնարհվում ենք ձեր առջև»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)