Արաղչին քննադատել է Ֆրանսիային Իրանի դեմ հայտարարության համար Հանցավոր կազմակերպության անդամը 97 անձից հափշտակել է 38 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածքներ պատճառած անձին Բռնազшվթված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին (տեսանյութ) Ռուսաստանը Ճապոնիային․ Կուրիլյան կղզիները Ռուսաստանի մաս են, և դա կասկածի ենթակա չէ Հայաստանի գյուղմթերքի՝ ռուսական շուկա մատակարարման հարցը քննարկվել է Ալմաթիում Վրաց-ռուսական սահմանին «Դարիալի» անցակետը դադարեցրել է աշխատանքը. Մանրամասներ Էտնա հրաբխի ակտիվության պատճառով Իտալիայի զբոսաշրջության ոլորտի վնասը կարող է հասնել 24 մլն եվրոյի Մենք TRIPP-ին միջանցք չենք ասում, որ վաղը լինենք իշխանության, կարողանանք թուրքերի հետ բանակցել Վիրավորում են, մտածում են հանդուրժելո՞ւ ենք. Տարոն Չախոյան Էմոցիոնալ պոռթկում էր, իսկ Կոնջորյանը դժվար կարողանա մեզ բան ասել. Նարեկ Կարապետյան «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտ բախվել են վեց մեքենա. մի քանի ավտոմեքենա վերածվել է մետաղե ջարդոնի 

ՀՀ դատավորների միության հայտարարությունը

Իրավունք

Վերջին օրերի ընթացքում հասարակության մի շարք անդամների կողմից զանգվածային լրատվության միջոցներով հնչող՝ դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող, դատավորների պատիվն  ու   արժանապատվությունն   արատավորող  արտահայտությունների     կապակցությամբ ՀՀ դատավորների միությունը հանդես է գալիս հետևյալ հայտարարությամբ.

Դատավորների անկախությունն ու անաչառությունը, արդարադատության իրականացմանը ցանկացած միջամտության և դատավորների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի արգելքն, ինչպես իրավունքի գերակայության վրա հիմնված բոլոր պետություններում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում, ունեն անկյունաքարային նշանակություն և որպես սահմանադրաիրավական սկզբունքներ՝
երաշխավորվում ու պաշտպանվում են պետության կողմից:

Դատավորների միության մեջ ընդգրկված ավելի քան երկու հարյուր
դատավորներն աշխատանքային գերծանրաբեռնվածության պայմաններում բարեխղճորեն կատարում են իրենց առաքելությունը՝ հավատարիմ մնալով իրենց զբաղեցրած կարևորագույն պաշտոնի բարձր կարգավիճակին ու պատասխանատվությանը:

Դատավորները տարեկան քննում ու լուծում են շուրջ քառորդ միլիոն դատական գործ՝ Հայաստանի Հանրապետության անունից իրականացնելով մարդկանց հիմնարար
իրավունքների և ազատությունների պաշտպանություն, վճռելով մարդկանց
անձնական ազատության, սեփականության և այլ նյութական ու ոչ
նյութական բարիքների ճակատագիրը:


Իրենց գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար դատավորներին անհրաժեշտ են սոցիալական բարենպաստ պայմաններ, նյութատեխնիկական ապահովություն, բայց որ ամենակարևորն է՝ դատավորի շուրջ ձևավորված բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ:


Դատավորների բնականոն գործունեության համար կենսական նշանակություն ունեցող այս նախադրյալները պետք է մշտապես ապահովված լինեն և չպետք է խարխլվեն ոչ մի դեպքում:


Կարծիքի ազատ արտահայտման հիմնարար իրավունքը, անշուշտ,
ժողովրդավարական հասարակության կարևորագույն արժեքներից մեկն է:

Սակայն այս իրավունքն ունի իր իրացման սահմանները և կարող է ենթարկվել սահմանափակման, որի հիմքերից է նաև դատական համակարգի հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու անհրաժեշտությունը:

Սա նշանակում է, որ ցանկացած անձ պետք է զգուշավորություն ու
նրբանկատություն ցուցաբերի իր այն հրապարակային ելույթներում, որոնք վերաբերում են դատավորներին:


Հենց կարծիքի ազատ արտահայտման հիմնարար իրավունքի  էությունից է հետևում, որ իրավական պետությունում դատավորները պետք է օժտված լինեն իրենց հեղինակության պաշտպանության ավելի բարձր մակարդակով, քան մնացած բոլոր հանրային պաշտոնատար անձինք, և դատավորների հասցեին հնչող քննադատության ընդունելի շրջանակները պետք է ունենան ամենանեղ սահմանները:

Այս հանգամանքը պայմանավորված է արդարադատության երաշխավորման գործում
դատավորների ունեցած յուրահատուկ դերով: Բացի այդ, հատուկ
ուշադրություն պետք է դարձվի այն հանգամանքին, որ դատավորներն ի
պաշտոնե չեն տիրապետում իրենց հանդեպ հնչող անհիմն մեղադրանքներին ու վիրավորանքներին պատասխանելու անհրաժեշտ գործիքակազմի՝ կաշկանդված լինելով թե՛ ներպետական օրենսդրությամբ, թե՛ միջազգային-իրավական փաստաթղթերով սահմանված դատավորի վարքագծի կանոններով:


Ուստի հնչեցված վիրավորանքներին ու մեղադրանքներին չարձագանքելը,որը պայմանավորված է դատավորի վարքագծի կանոններով, ինչպես նաև  աշխատանքային գերծանրաբեռնվածությամբ, չի կարող ընկալվել որպես դատավորների կողմից այդ մեղադրանքների ընդունում:

Այդ իսկ պատճառով դատավորների, կամ որ նույնն է, արդարադատության հեղինակությունը պետք է պաշտպանվի ցանկացած վիրավորական խոսքից:

Ավելին, եթե դատավորների հասցեին հնչեցվող քննադատության միակ նպատակը վերջիններիս արժանապատվությունը վիրավորելն է, ապա այդպիսի քննադատողական խոսքն անթույլատրելի է  և չի կարող պաշտպանության արժանանալ կարծիքի
ազատ արտահայտման հիմնարար իրավունքի շրջանակներում:


Հաշվի առնելով վերոնշյալը՝ Դատավորների միությունը կոչ է անում գիտակցել արդարադատության իրականացման գործում դատավորների
մեծ պատասխանատվությունը և ձեռնպահ մնալ դատավորների
հեղինակությունն արատավորող ու հանրության առջև նրանց անաչառությունը
կասկածի տակ դնող հրապարակային արտահայտություններ անելուց:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը պարզաբանել է՝ որն է ավելի օգտակար՝ ձմերո՞ւկը, թե՞ սեխըՈւկրաինայում նշել են «Բանդերոլ» հրթիռի վտանգավոր առանձնահատկությունըԱրաղչին քննադատել է Ֆրանսիային Իրանի դեմ հայտարարության համար ԱՄՆ-ում աշխատանքի դիմորդին խնդրել են Կիմ Չեն Ընին «գեր և տգեղ խոզ» անվանելԵվրոպան ձմռանն ընդառաջ գազի պաշարների խնդրի առաջ է կանգնելԲելառուսը խստացրել է թղթի թափոնների և ապակու արտահանման վերահսկողությունըՀանցավոր կազմակերպության անդամը 97 անձից հափշտակել է 38 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Աննա Սեդոկովայի՝ առանց ֆիլտրերի տեսանյութը բուռն քննադատության է արժանացելՇենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածքներ պատճառած անձին Սննդաբանը բացահայտել է առողջությունը պահպանելու սննդակարգի պարզ սկզբունքըԲռնազшվթված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին (տեսանյութ) Ռուսաստանը Ճապոնիային․ Կուրիլյան կղզիները Ռուսաստանի մաս են, և դա կասկածի ենթակա չէՄոսկվայում արձագանքել են Կուրիլների հարցով Ճապոնիայի կոշտ դիրքորոշմանըFord-ը Lincoln-ի որոշ մոդելների արտադրությունը Չինաստանից կտեղափոխի ԱՄՆՀայաստանի գյուղմթերքի՝ ռուսական շուկա մատակարարման հարցը քննարկվել է ԱլմաթիումՀնդկաստանը Ռուսաստանի հետ Հյուսիսային ծովային ճանապարհի զարգացման առաջարկ է արելՎրաց-ռուսական սահմանին «Դարիալի» անցակետը դադարեցրել է աշխատանքը. ՄանրամասներԱՄՆ-ում սեռական շահագործման նպատակով մարդկանց թրաֆիքինգի գործերով հետապնդումները նվազել ենԲացահայտվել է առցանց բանկային հաշիվները կոտրելու նոր խարդախության սխեմաԷտնա հրաբխի ակտիվության պատճառով Իտալիայի զբոսաշրջության ոլորտի վնասը կարող է հասնել 24 մլն եվրոյիՄենք TRIPP-ին միջանցք չենք ասում, որ վաղը լինենք իշխանության, կարողանանք թուրքերի հետ բանակցելԿիևում չեն բացառել Զելենսկու և Լուկաշենկոյի հանդիպումըՉելյաբինսկի մարզում ձկնկիթ հիշեցնող հազվագյուտ սունկ են հայտնաբերելՎիրավորում են, մտածում են հանդուրժելո՞ւ ենք. Տարոն ՉախոյանԷմոցիոնալ պոռթկում էր, իսկ Կոնջորյանը դժվար կարողանա մեզ բան ասել. Նարեկ ԿարապետյանՋրի մակարդակի բարձրացման պատճառով փակվել է վրաց-ռուսական «Կազբեգի–Վերին Լարս» սահմանային անցակետը«Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտ բախվել են վեց մեքենա. մի քանի ավտոմեքենա վերածվել է մետաղե ջարդոնի Հայտնի է դարձել, որ Իրանն ու ԱՄՆ-ը փակ բանակցություններ են վարումԵՄ-ում Իսրայելի դեմ նոր սահմանափակումների շուրջ տարաձայնություններ են առաջացելNASA-ն հերքել է Երկրի ձգողականության անհետացման մասին լուրերըՍպասվում են կարճատև անձրևներ, ամպրոպ և քամու ուժգնացումՓաշինյան․ Հայաստանը Ռուսաստանի հարցում կոշտ որոշումների չի գնաՈչ մի օր առանց քեզ. Նորայր Նիկոյանի կնոջ՝ Լուսինեի հրապարակումը տալի հիշատակին Երկու կողմից որակումներ եղան․Կարապետյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցածի մասինԵրևանում մոտ 15 հազար տարվա բնակավայր է հայտնաբերվելՆյու Յորքի բնակիչները Զելենսկու պատվին ընթրիքի դեմ ստորագրություններ են հավաքումԵրթևեկության փոփոխություններ՝ Երևանում #Ուղիղ. Նարեկ Կարապետյանի ճեպազրույցըՌուսաստանում եվրոյի փոխարժեքը կտրուկ բարձրացել է՝ գերազանցելով 97 ռուբլինԹուրքիայի ՊՆ. Մեքքայի համաձայնագիրը չի սահմանում ընդհանուր թշնամիՌուսաստանում նշել են՝ ինչու է Կիևը, իրենց պնդմամբ, հրաժարվում վերադարձնել որոշ գերիներիՊուտինի այցը Ճապոնիայի հավակնած կղզի կոշտ արձագանք է առաջացրել ՏոկիոյումԲագրատ Սրբազանի գործով նիստը հետաձգվեցԳերմանիան զգուշացնում է այս ձմռանը գազի պակասի վտանգի մասինԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ օգոստոսի 13-ինԲանակին թողել ենք միայնակ, ինչ լինի, ասում ենք՝ բանակն ա մեղավոր, քրեական ենթամշակույթն ա պատճառըԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում էական առաջընթաց է գրանցվել. ՆԳՆ Գիտնականները կանանց մոտ թուլամտության ավելի ցածր ռիսկի հետ կապված գործոն են հայտնաբերելBloomberg-ը հայտնել է Զելենսկու և Ուկրաինայի Կենտրոնական բանկի ղեկավարի միջև տարաձայնությունների մասինՓրկարարներն օգնություն են ցուցաբերել կիսակառույց շինությունում հայտնված երեխաներին (Լուսանկարներ)
Ամենադիտված