Արաղչին քննադատել է Ֆրանսիային Իրանի դեմ հայտարարության համար Հանցավոր կազմակերպության անդամը 97 անձից հափշտակել է 38 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածքներ պատճառած անձին Բռնազшվթված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին (տեսանյութ) Ռուսաստանը Ճապոնիային․ Կուրիլյան կղզիները Ռուսաստանի մաս են, և դա կասկածի ենթակա չէ Հայաստանի գյուղմթերքի՝ ռուսական շուկա մատակարարման հարցը քննարկվել է Ալմաթիում Վրաց-ռուսական սահմանին «Դարիալի» անցակետը դադարեցրել է աշխատանքը. Մանրամասներ Էտնա հրաբխի ակտիվության պատճառով Իտալիայի զբոսաշրջության ոլորտի վնասը կարող է հասնել 24 մլն եվրոյի Մենք TRIPP-ին միջանցք չենք ասում, որ վաղը լինենք իշխանության, կարողանանք թուրքերի հետ բանակցել Վիրավորում են, մտածում են հանդուրժելո՞ւ ենք. Տարոն Չախոյան Էմոցիոնալ պոռթկում էր, իսկ Կոնջորյանը դժվար կարողանա մեզ բան ասել. Նարեկ Կարապետյան «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտ բախվել են վեց մեքենա. մի քանի ավտոմեքենա վերածվել է մետաղե ջարդոնի 

Ինքնասպանություն՝ Երևանում. «Հայաթ հոթել»-ում հայտնաբերվել է տնօրենի դին

Լուսանկարներ

Դեկտեմբերի 8-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ահազանգել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել է Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի վերջնամասում՝ ժողովրդին հայտնի «քանդված կամրջի» հարևանությամբ գործող «Հայաթ հոթել», որտեղ սենյակներից մեկում, հատակին հայտնաբերվել է կնոջ դի։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, Ոստիկանության փոխգնդապետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հայկ Թումանյանի գլխավորությամբ։ Ոստիկանները նշված հոթելի առաջին հարկում հայտնաբերել են Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ 33-ամյա Անժելա Ի.-ի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ վերջինը մահացել է ծնոտի մասում ստացած հրազենային վնասվածքից։

Դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վարդան Ավագյանի, բաժնի պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վահե Լաչինյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանի և նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Միքայել Այվազյանի գլխավորությամբ։

Մինչ ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, ժամը 04։50-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվում, որ «աջ արմնկային շրջանի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ոստիկաններն ու քննիչները պարզում են, որ այդ քաղաքացին Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ 33-ամյա Արթուր Ն.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել նշված հոթելից։

Ոստիկաններն ու քննիչները նշված հյուրանոցային համալիրում հայտնաբերել են «ԱԿՍ» տեսակի 5.45 մմ տրամաչափի հրազեն, 4 հատ կրակված և 1 հատ չկրակված պարկուճ և 2 հատ դանակ, որոնցից մեկը՝ խոհանոցային։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ առաջին հարկի մի քանի սենյակներում՝ թե հատակին, թե պատերին, արնանման հետքեր էին, իսկ այն սենյակում, որտեղ հայտնաբերվել է դին, պատերին առկա էր կրակոցի հետքեր։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վ. Ավագյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ նույն բաժնի ավագ քննիչ Ազատ Դանիելյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է եղել, որը պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը նշված հոթելի տնօրենն էր։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հայտնաբերված ավտոմատը իրավապահներն առգրավել են և դրա օրինականությունը պարզելու համար ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական, դատահետքաբանական, մատնադրոշմային։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը պարզաբանել է՝ որն է ավելի օգտակար՝ ձմերո՞ւկը, թե՞ սեխըՈւկրաինայում նշել են «Բանդերոլ» հրթիռի վտանգավոր առանձնահատկությունըԱրաղչին քննադատել է Ֆրանսիային Իրանի դեմ հայտարարության համար ԱՄՆ-ում աշխատանքի դիմորդին խնդրել են Կիմ Չեն Ընին «գեր և տգեղ խոզ» անվանելԵվրոպան ձմռանն ընդառաջ գազի պաշարների խնդրի առաջ է կանգնելԲելառուսը խստացրել է թղթի թափոնների և ապակու արտահանման վերահսկողությունըՀանցավոր կազմակերպության անդամը 97 անձից հափշտակել է 38 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Աննա Սեդոկովայի՝ առանց ֆիլտրերի տեսանյութը բուռն քննադատության է արժանացելՇենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածքներ պատճառած անձին Սննդաբանը բացահայտել է առողջությունը պահպանելու սննդակարգի պարզ սկզբունքըԲռնազшվթված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին (տեսանյութ) Ռուսաստանը Ճապոնիային․ Կուրիլյան կղզիները Ռուսաստանի մաս են, և դա կասկածի ենթակա չէՄոսկվայում արձագանքել են Կուրիլների հարցով Ճապոնիայի կոշտ դիրքորոշմանըFord-ը Lincoln-ի որոշ մոդելների արտադրությունը Չինաստանից կտեղափոխի ԱՄՆՀայաստանի գյուղմթերքի՝ ռուսական շուկա մատակարարման հարցը քննարկվել է ԱլմաթիումՀնդկաստանը Ռուսաստանի հետ Հյուսիսային ծովային ճանապարհի զարգացման առաջարկ է արելՎրաց-ռուսական սահմանին «Դարիալի» անցակետը դադարեցրել է աշխատանքը. ՄանրամասներԱՄՆ-ում սեռական շահագործման նպատակով մարդկանց թրաֆիքինգի գործերով հետապնդումները նվազել ենԲացահայտվել է առցանց բանկային հաշիվները կոտրելու նոր խարդախության սխեմաԷտնա հրաբխի ակտիվության պատճառով Իտալիայի զբոսաշրջության ոլորտի վնասը կարող է հասնել 24 մլն եվրոյիՄենք TRIPP-ին միջանցք չենք ասում, որ վաղը լինենք իշխանության, կարողանանք թուրքերի հետ բանակցելԿիևում չեն բացառել Զելենսկու և Լուկաշենկոյի հանդիպումըՉելյաբինսկի մարզում ձկնկիթ հիշեցնող հազվագյուտ սունկ են հայտնաբերելՎիրավորում են, մտածում են հանդուրժելո՞ւ ենք. Տարոն ՉախոյանԷմոցիոնալ պոռթկում էր, իսկ Կոնջորյանը դժվար կարողանա մեզ բան ասել. Նարեկ ԿարապետյանՋրի մակարդակի բարձրացման պատճառով փակվել է վրաց-ռուսական «Կազբեգի–Վերին Լարս» սահմանային անցակետը«Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտ բախվել են վեց մեքենա. մի քանի ավտոմեքենա վերածվել է մետաղե ջարդոնի Հայտնի է դարձել, որ Իրանն ու ԱՄՆ-ը փակ բանակցություններ են վարումԵՄ-ում Իսրայելի դեմ նոր սահմանափակումների շուրջ տարաձայնություններ են առաջացելNASA-ն հերքել է Երկրի ձգողականության անհետացման մասին լուրերըՍպասվում են կարճատև անձրևներ, ամպրոպ և քամու ուժգնացումՓաշինյան․ Հայաստանը Ռուսաստանի հարցում կոշտ որոշումների չի գնաՈչ մի օր առանց քեզ. Նորայր Նիկոյանի կնոջ՝ Լուսինեի հրապարակումը տալի հիշատակին Երկու կողմից որակումներ եղան․Կարապետյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցածի մասինԵրևանում մոտ 15 հազար տարվա բնակավայր է հայտնաբերվելՆյու Յորքի բնակիչները Զելենսկու պատվին ընթրիքի դեմ ստորագրություններ են հավաքումԵրթևեկության փոփոխություններ՝ Երևանում #Ուղիղ. Նարեկ Կարապետյանի ճեպազրույցըՌուսաստանում եվրոյի փոխարժեքը կտրուկ բարձրացել է՝ գերազանցելով 97 ռուբլինԹուրքիայի ՊՆ. Մեքքայի համաձայնագիրը չի սահմանում ընդհանուր թշնամիՌուսաստանում նշել են՝ ինչու է Կիևը, իրենց պնդմամբ, հրաժարվում վերադարձնել որոշ գերիներիՊուտինի այցը Ճապոնիայի հավակնած կղզի կոշտ արձագանք է առաջացրել ՏոկիոյումԲագրատ Սրբազանի գործով նիստը հետաձգվեցԳերմանիան զգուշացնում է այս ձմռանը գազի պակասի վտանգի մասինԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ օգոստոսի 13-ինԲանակին թողել ենք միայնակ, ինչ լինի, ասում ենք՝ բանակն ա մեղավոր, քրեական ենթամշակույթն ա պատճառըԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում էական առաջընթաց է գրանցվել. ՆԳՆ Գիտնականները կանանց մոտ թուլամտության ավելի ցածր ռիսկի հետ կապված գործոն են հայտնաբերելBloomberg-ը հայտնել է Զելենսկու և Ուկրաինայի Կենտրոնական բանկի ղեկավարի միջև տարաձայնությունների մասինՓրկարարներն օգնություն են ցուցաբերել կիսակառույց շինությունում հայտնված երեխաներին (Լուսանկարներ)
Ամենադիտված