Գոռ Երիցյանը կմենամարտի Ալվին Լագումբայի հետ
Սպորտ
Դեկտեմբերի 18-ին հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը Ռուսաստանի Կազան քաղաքում կմենամարտի WBO վարկածով երիտասարդների աշխարհի չեմպիոնի գոտու համար: Հայ բռնցքամարտիկը կարիերայի առաջին գոտին նվաճելու համար կմենամարտի ֆիլիպինցի Ալվին Լագումբայի հետ: Այս մասին հայտնում է Punch Boxing Armenia-ն:
Հիշեցնենք, որ Գոռն անցկացրած 8 մենամարտերից հետո ունի 8 հաղթանակ:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում