Գողության պահին բռնել էին
Հասարակություն
Դեկտեմբերի 7-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Նորապատ գյուղի մի բնակիչ ու հայտնել, որ գյուղի տներից մեկն անծանոթ մարդ է մտել, որին բռնել են:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 12.00-ի սահմաններում, Հայրապետ Մ-ն մտել է հիշյալ տան բակ, մառանից վերցրել շինարարական քերիչը և նշված քերիչով փորձել է հանել պատուհանի ապակին ու տնից գողություն անել, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ 59-ամյա տանտիրուհին ինքնապաշտպանական գազաբալոնով վնասազերծել է նրան:
Հայրապետ Մ-ը ձերբակալված է: Կատարվում է քննություն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)