Բոլորս էլ տեսել ենք, որ որևէ արտառոց միջադեպ չի գրանցվել․ Փաշինյան
Քաղաքական
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հրաժարվեց ընտրությունների արդյունքների վերաբերյալ որևէ հայտարարություն անել, քանի դեռ դրանք ամփոփված չեն:
«Խորհրդարանի արդյունավետությունը կապված է արդյունքների հետ: Պարզ է, որ ՀՀ քաղաքացիները խորհրդարանում ձևավորում են բացարձակ հեղափոխական մեծամասնություն: Եթե միտումը այսպես շարունակվի, ապա որևէ օրենսդրական փոփոխություն իրականացնելու խնդիր չի ունենա, կունենա նաև սահմանադրական մեծամասնություն: Ընտրություններում բոլորս էլ տեսել ենք, որ որևէ արտառոց, առնվազն խոշոր միջադեպ չի գրանցվել: Դա բնական է սրանից հետո ընտրություններում պետք է սովորենք, որ այսպես է լինելու»,- ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով շատերը, նաև լրագրողները քվեարկության ընթացքը որակել են որպես ձանձրալի, ինչը՝ ըստ Փաշինյանի, լավագույն գնահատականն է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)