Իսրայելի ԿԸՀ-ն արգելել է Նեթանյահուին նախընտրական քարոզչության մեջ երեխաների մասնակցությամբ տեսանյութ օգտագործել ՀՀ քաղաքացի երեխաներին կարգելվի կրթվել Ստամբուլի հայկական դպրոցներում Գերմանիայի կանցլերի վարկանիշը կտրուկ ընկել է Աբովյանում նոր հատուկ կացարան կկառուցվի Հայաստանում ապաստան հայցող անձանց համար Կեղծ ամուսնություններ՝ 100 հազար դոլարով․ ԱՄՆ-ում գրին քարտեր ստանալու խոշոր սխեմա է բացահայտվել Վրաց-ռուսական սահմանի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է Պապոյանը ՌԴ գյուղնախարարի հետ քննարկել է հայկական արտադրանքի մատակարարումների վերսկսումը ռուսական շուկա Իրանում հայտարարել են, որ ՀՀ-ի հետ TRIPP նախագծի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չեն ձեռք բերել. Sepah Pasdaran Արտակարգ իրավիճակ՝ Երևանում (Լուսանկարներ) 1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ ԲԸՏՄ Հրազենից զինվոր է մահացել . Ճապոնիան պահանջ է ներկայացրել ՌԴ-ին (տեսանյութ) Ռոտերդամի նավահանգստում պայթյուն է որոտացել․ առնվազն 1 մարդ է զոհվել, մի քանիսը տուժել են 

Միջազգային դիտորդները հայաստանյան ընտրությունների մասին

Քաղաքական

«Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում անցկացվել են հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքով և վայելել են լայն հանրային վստահություն, որը պետք է պահպանել հետագա ընտրական բարեփոխումների միջոցով»,- միջազգային դիտորդները եզրակացրել են այսօր հրապարակված նախնական հայտարարությունում:

Ինչպես տեղեկացրին ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունից, հայտարարություններում ասվում է, որ բաց քաղաքական բանավեճը, այդ թվում` ԶԼՄ-ներում, նպաստել է քարոզարշավի աշխուժությանը, թեպետ առցանց բորբոքիչ հռետորաբանության դեպքերը մտահոգիչ էին: Ընտրական չարաշահումների, այդ թվում քվեների գնման և ընտրողների հանդեպ ճնշումների ընդհանուր բացակայությունը իրական մրցակցության հնարավորություն է ընձեռել, նշել են դիտորդները: Չնայած սեղմ ժամանակահատվածին, ընտրությունները լավ էին կազմակերպված, թեպետ քարոզարշավի ֆինանսավորման ամբողջականությունը խաթարվել է՝ կարգավորման, հաշվետվողականության և թափանցիկության պակասի հանգամանքով պայմանավորված:

«Ժողովրդավարությունը չի կարող շարունակվել առանց վստահության, այնպես որ ուրախ եմ, որ լայն հանրային վստահությունը այս ընտրությունների հիմնական բնութագիրն էր», - ասել է ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող և առաջնորդ՝ Պետեր Օսուսկին:

«Այժմ, երբ ընտրողները փոխանցել են իրենց ուղերձը, Հայաստանի քաղաքական ղեկավարության գործն է ապահովել, որ այս դինամիկան պահպանվի և հետագա բարեփոխումներն իրականացվեն, որպեսզի այսօրվա մեր կատարած դրական գնահատականը լիովին ամրապնդվի»: Մասնակիցները կարողացել են ազատորեն քարոզարշավ իրականացնել և ամբողջությամբ հարգվել են միավորումներ կազմելու, ազատ հավաքների, արտահայտման և տեղաշարժման հիմնարար ազատությունները: Պաշտոնական քարոզարշավի ժամանակահատվածը շատ կարճ էր, սակայն քարոզարշավն ավելի վաղ էր սկսվել՝ ինչն օրենքով արգելված չէ: Ընտրությունների օրը հանդարտ և ընտրողների հանդեպ ճնշումներից և ահաբեկումներից զերծ է ընթացել և քվեարկությունը, հաշվարկը և արդյունքների աղյուսակավորումը դրական են գնահատվել գրեթե բոլոր դիտորդների կողմից:

«Ես շնորհավորում եմ հայ ժողովրդին: 2018 թ.-ի խաղաղ, այսպես կոչված «Թավշյա» հեղափոխությունը, ներկայիս իշխանությունների քաղաքական կամքի հետ համատեղ, հնարավորություն տվեց անցկացնել ժողովրդավարական ընտրություններ», - ասաց ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար՝ Ալեքսանդր Պաչիերը: «ԵԽԽՎ-ն դիտարկել է Հայաստանում յուրաքանչյուր ընտրություն սկսած 1995 թվականից և, չնայած բարդ ընտրական համակարգին և սոցիալական լրատվամիջոցների միջոցով ահաբեկման հաղորդված դեպքերին, կրկնվող ընտրախախտումները, որոնք ստվերում էին բազմաթիվ ընտրություններ անցյալում, բացակայում էին: Հայաստանի ընտրված ներկայացուցիչների գործն է սկսել իրավական բարեփոխումներ՝ ամրապնդելու երկրում ժողովրդավարական գործընթացը»:

ԿԸՀ-ն ընտրողների կրթության համապարփակ արշավ է իրականացրել՝ քվեարկության խթանման, քվեարկության ընթացակարգերի բացատրման և քվեների գնման դեմ զգուշացման նպատակով: Հանրային աշխատողների նկատմամբ ճնշումների և պետական ռեսուրսների չարաշահումը կանխելու համար իշխանություններն այդ հարցերի վերաբերյալ իրազեկման արշավ են իրականացրել տեղական պաշտոնյաների, դպրոցի տնօրենների, առողջապահական աշխատողների և այլ անձանց համար: Պաշտոնյաները, մրցակիցները և ընտրողներն իրենք հանձնառություն են արտահայտել ձայների վաճառքի և գնման ապախրախուսման համար: «Այս ընտրությունները շատ լավ էին կազմակերպված՝ նվազագույն խախտումներով և առանց ընտրողների վրա ճնշումների: Շատ ուրախ եմ, որ արդյունքում հանրային վստահությունը ընտրությունների նկատմամբ եղել է բարձր»,- ասաց Հեյդի Հաուտալան, Եվրոպական Խորհրդարանի պատվիրակության ղեկավարը: Շնորհավորում ենք հայկական իշխանություններին և այս ընտրությունների մասնակիցներին և խրախուսում կառավարությանն ու Ազգային Ժողովին շարունակել բարելավել օրենսդրությունը մինչև հաջորդ ընտրությունները: Եվրոպական Միությունը, այդ թվում՝ Եվրոպական Խորհրդարանը կշարունակեն աջակցել գործընթացին:

« Ընտրական օրենսգրքում մայիսին արված վերջին փոփոխություններով ընդլայնվել է այն անձանց ցուցակ, ում արգելվում է իրականացնել ակտիվ քարոզարշավ, վերացվել են լրատվամիջոցների դիտորդների նկատմամբ սահմանափակումները և խստացվել են ընտրախախտումների համար սահմանվող պատժամիջոցներն ու տույժերը՝ այդ թվում անհատներին քարոզարշավների մասնակցել ստիպելը կամ ընտրակաշառքի դյուրացումը քրեականացնելով: Թեպետ սրանով հաշվի են առնվել նախորդ հանձանարարականները, մյուսները, կապված քարոզարշավի ֆինանսավորման, բողոքների ներկայացման, թեկնածության պահանջների և շեմի հետ, որ դաշինքները պետք է հասնեն մանդատներ շահելու համար, մնում անկատար: Լրատվական միջավայրը բազմազան է, և հարգվել է Սահմանադրությամբ երաշխավորված արտահայտման ազատությունը: Հեռուստատեսությունը քաղաքական տեղեկատվության հիմնական աղբյուրն է, մինչդեռ առցանց լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի օգտագործումը նույնպես նշանակալից է: ԶԼՄ-ների մշտադիտարկումը ցույց է տվել, որ հեռարձակողները ջանքեր են գործադրել բոլոր մրցակիցներին լուսաբանել՝ նպաստելով տեղեկատվության բազմազանությանը, հնարավորություն ընձեռելով ընտրողներին տեղեկացված ընտրություն կատարել: Բազմաթիվ մասնավոր լրատվամիջոցներ կարծես սերտ կապված են քաղաքական կուսակցությունների հետ, որոնցից ոմանք հստակ կողմնակալություն են ցուցաբերել, մինչդեռ հանրային հեռուստատեսությունը ողջամտորեն հավասարակշռված լուսաբանում է ապահովել:

Հանրային հեռուստատեսությունը, կազմակերպել է իրական բանավեճեր, որոնք ընդգրկել են թեկնածուներ բոլոր մրցակիցներից: Չնայած սահմանափակ ժամանակահատվածին՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) կատարել է իր աշխատանքը արհեստավարժորեն և պահպանել օրենքով նախատեսված բոլոր վերջնաժամկետները: Առկա է եղել ընդհանուր վստահություն ԿԸՀ ու տարածքային հանձնաժողովների հանդեպ: Ընտրությունների օրը ընտրողները նույնականացվել են ընտրացուցակների էլեկտրոնային կրկնօրինակներ պարունակող սարքերի միջոցով: Սարքերը սքանավորել են նրանց ինքնությունը հաստատող փաստաթղթերը նրանց՝ ընտրատեղամասում գրանցված լինելը հաստատելու և բազմակի քվեարկությունը կանխելու համար: Չնայած տվյալների գաղտնիությանը վերաբերող մտահոգություններին, ԿԸՀ-ից պահանջվում է սքանավորել և հրապարակել քվեարկած մարդկանց առցանց ցուցակները, որոնք պարունակում են անձնական տվյալներ և ստորագրություններ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերը կանխելու համար: Քարոզարշավի հիմնադրամները կարող են ներառել մուծումներ ընտրողներից, թեկնածուներից և քաղաքական կուսակցություններից, որոնք չեն գերազանցում և′ մուծումների և′ ծախսերի համար սահմանված սահմանաչափը: Քարոզարշավի պաշտոնական մեկնարկից առաջ մուծումների և ծախսերի վերաբերյալ հաշվետվության պահանջները հստակ չեն:

Բացի այդ, որոշ թեկնածուներ հաստատել են, որ ուղղակիորեն ֆինանսավորել են իրենց քարոզարշավը, ինչը շրջանցում է պաշտոնական քարոզչական հիմնադրամները` հակասելով օրենքին: Կազմակերպչական ծախսերը, ինչպիսիք են՝ գրասենյակային տարածքի, կապի, փոխադրամիջոցների և աշխատակազմի հետ կապված ծախսերը, չեն համարվում ընտրություններին առնչվող և, հետևաբար, կարող են մնալ չհայտարարված՝ խաթարելով թափանցիկությունը: Թեկնածուների բոլոր ցուցակները պահպանել են 25 տոկոս գենդերային քվոտայի պահանջը և 1444 թեկնածուների 32 տոկոսը կազմել են կանայք: Այս քվոտան, այնուամենայնիվ, չի երաշխավորում խորհրդարանում կանանց նույն ներկայացվածությունը մասամբ այն պատճառով, որ մանդատների կեսը բաշխված է ըստ վարկանշային քվեների: Կուսակցությունները հազվադեպ են ներառել կին թեկնածուների իրենց քարոզարշավներում. կին թեկնածուները հազվադեպ են ինքնուրույն անցկացրել քարոզարշավներ և հանդես եկել ելույթներով դիտարկված քարոզարշավային հանրահավաքներում: Որոշ կին թեկնածուներ դարձել են նսեմացնող հռետորաբանության թիրախ իրենց սեռային պատկանելության պատճառով:

«Պատմականորեն քաղաքականությունը հանդիսացել է տղամարդկանց աշխարհը, բայց քանի որ կանայք կազմում են բնակչության կեսից ավելին, դա պետք է արտացոլվի նաև քաղաքականության մեջ,- ասել է ԵԱՀԿ Խորհրդարանական Համագումարի պատվիրակության ղեկավար Նահիմա Լանջրին:

Հուսով եմ ականատես լինել այնպիսի բարեփոխումների, որոնք կխրախուսեն քաղաքականության մեջ ավելի մեծ թվով կանանց առկայությունը և կերաշխավորեն, որպեսզի հաջորդ ընտրություններում և կանայք և տղամարդիկ լինեն հավասարապես ներկայացված»:

Հայտարարությունում նաև ընդգծվում է, որ թեպետ ընտրացուցակների ճշգրտության նկատմամբ առկա էր ընդհանուր վստահություն, դատարանների կողմից անգործունակ ճանաչված անձիք քվեարկելու իրավունք չունեն, որը հակասում է հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական իրավունքների վերաբերյալ միջազգային չափանիշներին: Հաշվի չառնելով նախորդ առաջարկությունները՝ ընտրությունների հետ կապված բողոքների ներկայացման իրավունքը մեծապես սահմանափակվում է կուսակցության վստահված անձանցով և հանձնաժողովի անդամներով: Հայտարարությունում նաև նշվում է, որ բազմակի քաղաքացիություն ունեցող անձանց առաջադրվելու արգելքը հակասում է ԵԱՀԿ առջև ստանձնած պարտավորություններին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին:

«Ըստ այս ընտրությունների վերաբերյալ մեր գնահատականի հարգվել են հիմնարար ազատությունները՝ մի շարք այլ դրական կետերի հետ միասին,- ասաց ԵԱՀԿ ժողովրադավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան՝ Ուրշուլա Գացեկը: Իշխանությունների նկատմամբ տածած վստահությունը պարտավորեցնում է վերջիններիս երաշխավորել այս դրական կետերի ապահովումը: ԺՀՄԻԳ պատրաստակամ է աջակցել Հայաստանին հաղթահարել դեռևս առկա թերությունները, որպեսզի լավ ընտրությունները դառնան չափանիշ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գերմանիան պատասխանել է ռուսական նավերի վերաբերյալ Պուտինի կոշտ նախազգուշացմանըԻսրայելի ԿԸՀ-ն արգելել է Նեթանյահուին նախընտրական քարոզչության մեջ երեխաների մասնակցությամբ տեսանյութ օգտագործել Զելենսկին ԱՄՆ-ին նոր առաջարկներ է փոխանցել և Վաշինգտոնից ավելի մեծ ներգրավվածություն է ակնկալումՀՀ քաղաքացի երեխաներին կարգելվի կրթվել Ստամբուլի հայկական դպրոցներում Գերմանիայի կանցլերի վարկանիշը կտրուկ ընկել է Լիբանանը հերքել է «Հեզբոլլահի» զինաթափումը վերահսկող երկրների շուրջ Իսրայելի հետ համաձայնության մասին տեղեկությունըԱբովյանում նոր հատուկ կացարան կկառուցվի Հայաստանում ապաստան հայցող անձանց համար Կեղծ ամուսնություններ՝ 100 հազար դոլարով․ ԱՄՆ-ում գրին քարտեր ստանալու խոշոր սխեմա է բացահայտվել Վրաց-ռուսական սահմանի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է Պապոյանը ՌԴ գյուղնախարարի հետ քննարկել է հայկական արտադրանքի մատակարարումների վերսկսումը ռուսական շուկա Կալասը Ղազախստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի շուրջ իրավիճակըԲժիշկը նշել է 7 ըմպելիք, որոնցից խորհուրդ է տրվում հրաժարվել ինքնաթիռումՍևաստոպոլում ռուս զինծառայող է զոհվել պայթյունից․ կասկածյալը ձերբակալվել էՍև ծովում ստեղծված իրավիճակը կարող է հարվածել աղքատ երկրներին. ՈւկրաինաԻրանում հայտարարել են, որ ՀՀ-ի հետ TRIPP նախագծի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չեն ձեռք բերել. Sepah Pasdaran Արտակարգ իրավիճակ՝ Երևանում (Լուսանկարներ)1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ ԲԸՏՄ Պրոդյուսերը գնահատել է Ալլա Պուգաչովայի՝ բեմ վերադառնալու հնարավորությունըԱՄՆ-ում վառելիքի գները նոր ռեկորդի են հասելՀրազենից զինվոր է մահացել . Ճապոնիան պահանջ է ներկայացրել ՌԴ-ին (տեսանյութ) Ուկրաինական անօդաչուների հարվածից հետո Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարաններից մեկը դադարեցրել է աշխատանքըՌոտերդամի նավահանգստում պայթյուն է որոտացել․ առնվազն 1 մարդ է զոհվել, մի քանիսը տուժել են Փորձագետները կտրուկ բարձրացրել են նավթի գնի կանխատեսումը․ ինչ է սպասվում 2026-ինԱՄՆ-ի նահանգներից մեկում վտանգավոր որդերի տարածման մասին են ահազանգելՌուսաստանը նշել է՝ որ պարագայում կվերսկսի Հայաստանից գյուղմթերքի ներմուծումը Մարտուն Գրիգորյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հարցով դատական նիստը նշանակվել է այսօր Արտակարգ դեպք Երևան-Սևան ավտոճանապարհինԱննորմալ շոգը Ֆրանսիայի տնտեսությանը մինչև 15 մլրդ եվրոյի վնաս կհասցնի Բժիշկը պարզաբանել է՝ որն է ավելի օգտակար՝ ձմերո՞ւկը, թե՞ սեխըՈւկրաինայում նշել են «Բանդերոլ» հրթիռի վտանգավոր առանձնահատկությունըԱրաղչին քննադատել է Ֆրանսիային Իրանի դեմ հայտարարության համար ԱՄՆ-ում աշխատանքի դիմորդին խնդրել են Կիմ Չեն Ընին «գեր և տգեղ խոզ» անվանելԵվրոպան ձմռանն ընդառաջ գազի պաշարների խնդրի առաջ է կանգնելԲելառուսը խստացրել է թղթի թափոնների և ապակու արտահանման վերահսկողությունըՀանցավոր կազմակերպության անդամը 97 անձից հափշտակել է 38 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Աննա Սեդոկովայի՝ առանց ֆիլտրերի տեսանյութը բուռն քննադատության է արժանացելՇենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածքներ պատճառած անձին Սննդաբանը բացահայտել է առողջությունը պահպանելու սննդակարգի պարզ սկզբունքըԲռնազшվթված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին (տեսանյութ) Ռուսաստանը Ճապոնիային․ Կուրիլյան կղզիները Ռուսաստանի մաս են, և դա կասկածի ենթակա չէՄոսկվայում արձագանքել են Կուրիլների հարցով Ճապոնիայի կոշտ դիրքորոշմանըFord-ը Lincoln-ի որոշ մոդելների արտադրությունը Չինաստանից կտեղափոխի ԱՄՆՀայաստանի գյուղմթերքի՝ ռուսական շուկա մատակարարման հարցը քննարկվել է ԱլմաթիումՀնդկաստանը Ռուսաստանի հետ Հյուսիսային ծովային ճանապարհի զարգացման առաջարկ է արելՎրաց-ռուսական սահմանին «Դարիալի» անցակետը դադարեցրել է աշխատանքը. ՄանրամասներԱՄՆ-ում սեռական շահագործման նպատակով մարդկանց թրաֆիքինգի գործերով հետապնդումները նվազել ենԲացահայտվել է առցանց բանկային հաշիվները կոտրելու նոր խարդախության սխեմաԷտնա հրաբխի ակտիվության պատճառով Իտալիայի զբոսաշրջության ոլորտի վնասը կարող է հասնել 24 մլն եվրոյիՄենք TRIPP-ին միջանցք չենք ասում, որ վաղը լինենք իշխանության, կարողանանք թուրքերի հետ բանակցելԿիևում չեն բացառել Զելենսկու և Լուկաշենկոյի հանդիպումը
Ամենադիտված