Յոհաննես Հանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
Քաղաքական
ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:
Յոհաննես Հանն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Ակնկալում ենք շարունակել արդյունավետ համագործակցությունը Հայաստան-Եվրոպական Միություն համաձայնագիրը ի շահ Հայաստանի քաղաքացիների կյանքի կոչելու հարցում: Հիմա կառավարության արագ ձևավորումը որոշիչ նշանակություն կունենա հետագա բարեփոխումների դրական իմպուլսը պահպանելու համար»,- գրել է Հանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)