ՔՊ-ի անգործությունն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում Արցախում հանգեցրեց ցեղասպան էթնիկ զտման. Շարմազանով Գնդապետ Էդիկ Մալոյանի խափանման միջոցը փոխվել է Wildberries-ի պահեստներում ավելի քան 11 միլիոն գիրք է ոչնչացվել, հրատարակչությունները շտապ վերահրատարակում են գրքերը Ուկրաինան Ռուսաստանին առաջարկել է փոխադարձ դադարեցնել Սև ծովում թիրախների ուղղությամբ հարձակումները Փաշինյանին կարգե’ք «ցարի բոգ». ինքն է որոշում՝ ում բռնեն, ում ներեն, ում տանեն ԱԱԾ. Դանիելյան (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. ՌԴ-ն կալանավորել է Քենեդիի ազգականին (տեսանյութ) «Իմ կյանքի մեծագույն սեր». Կարեն Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել Արևի խավարման պատճառով կիլոմետրանոց խցանումներ են առաջացել. Մանրամասներ Ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն է Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենով բեռնված 20 վագոն Ռեալը նվաճեց Թերեզա Էռերայի գավաթը` հաղթելով Դեպորտիվոյին Իսրայելի ԿԸՀ-ն արգելել է Նեթանյահուին նախընտրական քարոզչության մեջ երեխաների մասնակցությամբ տեսանյութ օգտագործել 

Հայաստանի վարած քաղաքականությունը խիստ հայաստանակենտրոն է և հայամետ. Զոհրաբ Մնացականյան

Քաղաքական

Դեկտեմբերի 11-ին Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը որպես հրավիրյալ բանախոս ելույթ ունեցավ ԵՄ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի 10-րդ տարեկան վեհաժողովին։

Ինչպես տեղեկացրին ԱԳՆ տեղեկատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունից, նախարար Մնացականյանը, շնորհակալություն հայտնելով նախօրեին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների՝ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան կազմակերպելու կապակցությամբ ֆորումի մասնակիցների կողմից հնչած շնորհավորանքների համար, մասնավորապես, նշեց. «Ապրիլ-մայիսից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածն, իրապես, շատ կարևոր էր։ Ապրիլ-մայիսի իրադարձությունները տեղի չունեցան պարզապես ոչնչից. ինստիտուցիոնալ կարողությունների հետևողական ամրապնդումն էր, որ թույլ տվեց հայ հասարակությանն առերեսվելու այդ ամիսներին տեղի ունեցած զարգացումներին: Մեզ շատ հաճախ են ուղղել ապրիլին և մայիսին տեղի ունեցած իրադարձություններին վերաբերող հարցեր. դա բացառապես ներքին հարց է, բացառապես Հայաստանով պայմանավորված գործընթաց:

1991թ․ անկախություն հռչակելիս սահմանեցինք երկրի այն տեսակը, որը ցանկանում էինք կառուցել․ երկիր, որը կառուցված է ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքների վրա։ Մենք շատ անհարթ ճանապարհ ենք անցել՝ մեր պատմության անցած 27 տարիների ընթացքում ունենալով շատ դեպքեր, երբ տեղի են ունեցել որպես մեր պետականակերտման հիմք հռչակված սկզբունքների հիմնարար ձախողումներ։ Սակայն առկա էր նաև հետևողական և աստիճանական կայացման գործընթաց այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են հասարակական կառույցները, քաղաքացիական հասարակությունը, լրատվամիջոցները, պետական կառավարման մարմինները։ Աստիճանաբար կայանում էր բողոք արտահայտելու պարզ, քաղաքականապես հասուն և իրավականորեն գրագետ ձևը, ինչպես նաև այդ ցնցումը կլանելու հասարակության և ինստիտուտների կարողությունը։

Նախորդ ամիսների ընթացքում կառավարության առաջնային նպատակները հիմնված են եղել հասարակության շատ պարզ, լայն, ամուր մանդատի վրա, և պահանջների ցանկում առաջնահերթությունները պայմանավորված էին արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի, օրենքի գերակայության հարցերով։ Շատ ոգևորիչ է, որ վարչապետի կուսակցությունը հետևողական էր տրված մանդատի շրջանակներում այդ հարցերին լուծում տալու իր մղման և հասարակական այդ հզոր աջակցությունը պահպանելու մեջ, աջակցություն, որն արտացոլվեց կիրակի օրը կայացած ընտրությունների ժամանակ։ Միջազգային դիտորդական առաքելությունները շատ բարձր են գնահատել Հայաստանում կայացած ընտրությունները, ինչը շատ կարևոր է և արտահայտում է մեր գործընկերների հետ համագործակցության բնույթը։ Սակայն այս ամենում ամենակարևորը ընտրությունների արդյունքների ընդունումն է հասարակության,  ընտրական գործընթացի մասնակիցների կողմից»։

Անդրադառնալով նախընտրական արշավի կազմակերպմանը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց քաղաքական նոր մշակույթի ներդրումը, ներառյալ ընտրություններում մրցող ուժերի առաջնորդների մասնակցությամբ հեռուստաբանավեճը:

«Հայաստանի վարած քաղաքականությունը, այդ թվում և արտաքին քաղաքականությունը խիստ հայաստանակենտրոն են և հայամետ։ Եվ հենց այդ հայաստանամետ քաղաքականության մոտեցումն է, որ մենք դնում ենք գործընկերություն կառուցելու հիմքում, հատկապես այն կառույցների, երկրների, կազմակերպությունների հետ, որտեղ առկա են այն կայուն օրինակները, որոնց մենք ձգտում ենք մեր ներքին կյանքում։ Այսպիսով, մեր գործընկերությունը Եվրոպական Միության հետ պայմանավորված է հենց այդ հրամայականով՝ ԵՄ ինստիտուցիոնալ, ֆինանսական աջակցությունը, ունեցած փորձը ներդնելու մեր  երկրի զարգացման գործում։ Այս ամենը նույնն է Եվրոպայի Խորհրդի, ԵԱՀԿ շրջանակներում մեր համագործակցության դեպքերում։ Խոսքը գնում է կարևոր միջազգային կազմակերպությունների, նրանց խորը փորձագիտական կարողությունների մասին, որոնք կարող են օգտագործվել մեր երկրի կարիքների համար»,- ընդգծեց Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը։

Նախարարի պաշտոնակատար Մնացականյանի խոսքով՝ այդ համատեքստում պետք է դիտարկել նաև Արևելյան գործընկերությունը: «Երկրները տարբեր են, և յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում, թե իր համար որ քաղաքականությունն է կիրառելի այս պարագայում: Համագործակցության արդյունավետության գնահատականը պայմանավորված է նրանով, թե ինչպես է այն ծառայում միասին աշխատելու նպատակին: Կարծում եմ՝ դա ճիշտ և կարևոր ուղերձ է հղում Եվրամիության գործընկերներին, որ Եվրամիության արևելքում կա երկրների խումբ, որը ձգտում է համագործակցել ԵՄ-ի հետ` տարածաշրջանային փոխկապակցվածության և միասնականության համատեքստում»:

Ամփոփելով խոսքը՝ նախարարի պաշտոնակատար Մնացականյանը նշեց. «Հայաստանյան վերջին գործընթացները ուղղորդված էին ուժեղ հանրությամբ և հզոր քաղաքացիական հասարակությամբ: Ես հատկապես ընտրեցի գալ այստեղ, որպեսզի իմ հարգանքը հայտնեմ բոլորիդ, շնորհակալություն հայտնեմ ձեզ, որովհետև քաղաքացիական հասարակությունը հսկայական ուժ է: Ես գալիս եմ մի երկրից, որը տեսել է դրա հզորությունն ու արժեքը: Մենք համագործակցում ենք քաղաքացիական հասարակության հետ` ՀԸԳՀ-ի կիրարկման ուղղությամբ: Մենք մշակել ենք ճանապարհային քարտեզ: Մենք քաղաքացիական հասարակությանն առաջարկել ենք ստեղծել երեք աշխատանքային խումբ, որպեսզի կարողանանք համագործակցել ՀԸԳՀ-ի կիրարկման երեք հարթություններով` մեր քաղաքացիական հասարակության հետ սերտ համագործակցությամբ: Ես հատուկ կցանկանայի ընդգծել կանանց դերը: Դա հսկայական ուժ է, և եթե կարող եմ շատ կարճ մեջբերում անել վարչապետից, որը շատ լավ արտացոլում է սա: Նա  ասաց, որ երբ ես տեսա այդքան շատ կանանց, այնքան շատ երիտասարդ կանանց, այդքան շատ մանկասայլակներով կանանց և իրենց երեխաներին, ես գիտեի, որ այս ամենն իրականություն կդառնա»: Իսկ երիտասարդությունը հսկայական ուժ է: Իրականում մի որոշ ժամանակ առաջ՝ բարեբախտաբար ոչ ներկայումս, ես կառավարության ամենատարեց անդամն էի: Եվ մարդիկ բարձրացնում էին փորձի հարցը: Փորձը կարևոր չէ, կարևորը քաղաքական կամքն է, կարողությունները և պատասխանատվությունը, ու երիտասարդների այդ թիմը հենց վերոհիշյալ գաղափարներով են ուղղորդվում:

Ես պարզապես ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ձեզ՝ քաղաքացիական հասարակությանը, շնորհակալություն ձեր կատարած քրտնաջան  աշխատանքի համար. ձեր գործընկերությունը չափազանց կարևոր է»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՔՊ-ի անգործությունն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում Արցախում հանգեցրեց ցեղասպան էթնիկ զտման. Շարմազանով Գնդապետ Էդիկ Մալոյանի խափանման միջոցը փոխվել է Wildberries-ի պահեստներում ավելի քան 11 միլիոն գիրք է ոչնչացվել, հրատարակչությունները շտապ վերահրատարակում են գրքերը Սննդաբանը զգուշացրել է ուտելու ժամանակ տարածված սովորության հետևանքների մասինՈւկրաինան Ռուսաստանին առաջարկել է փոխադարձ դադարեցնել Սև ծովում թիրախների ուղղությամբ հարձակումները Փաշինյանին կարգե’ք «ցարի բոգ». ինքն է որոշում՝ ում բռնեն, ում ներեն, ում տանեն ԱԱԾ. Դանիելյան (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. ՌԴ-ն կալանավորել է Քենեդիի ազգականին (տեսանյութ) «Իմ կյանքի մեծագույն սեր». Կարեն Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել Նախկին պատգամավորը նշել է՝ ինչու Կիևը չի ցանկանում վերադարձնել որոշ ուկրաինացի գերիներիԱրևի խավարման պատճառով կիլոմետրանոց խցանումներ են առաջացել. ՄանրամասներԲժիշկը հերքել է «ամենաօգտակար» միրգ կամ բանջարեղեն լինելու մասին տարածված միֆըՌազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն է Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենով բեռնված 20 վագոն Ռեալը նվաճեց Թերեզա Էռերայի գավաթը` հաղթելով Դեպորտիվոյին Գերմանիան պատասխանել է ռուսական նավերի վերաբերյալ Պուտինի կոշտ նախազգուշացմանըԻսրայելի ԿԸՀ-ն արգելել է Նեթանյահուին նախընտրական քարոզչության մեջ երեխաների մասնակցությամբ տեսանյութ օգտագործել Զելենսկին ԱՄՆ-ին նոր առաջարկներ է փոխանցել և Վաշինգտոնից ավելի մեծ ներգրավվածություն է ակնկալումՀՀ քաղաքացի երեխաներին կարգելվի կրթվել Ստամբուլի հայկական դպրոցներում Գերմանիայի կանցլերի վարկանիշը կտրուկ ընկել է Լիբանանը հերքել է «Հեզբոլլահի» զինաթափումը վերահսկող երկրների շուրջ Իսրայելի հետ համաձայնության մասին տեղեկությունըԱբովյանում նոր հատուկ կացարան կկառուցվի Հայաստանում ապաստան հայցող անձանց համար Կեղծ ամուսնություններ՝ 100 հազար դոլարով․ ԱՄՆ-ում գրին քարտեր ստանալու խոշոր սխեմա է բացահայտվել Վրաց-ռուսական սահմանի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է Պապոյանը ՌԴ գյուղնախարարի հետ քննարկել է հայկական արտադրանքի մատակարարումների վերսկսումը ռուսական շուկա Կալասը Ղազախստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի շուրջ իրավիճակըԲժիշկը նշել է 7 ըմպելիք, որոնցից խորհուրդ է տրվում հրաժարվել ինքնաթիռումՍևաստոպոլում ռուս զինծառայող է զոհվել պայթյունից․ կասկածյալը ձերբակալվել էՍև ծովում ստեղծված իրավիճակը կարող է հարվածել աղքատ երկրներին. ՈւկրաինաԻրանում հայտարարել են, որ ՀՀ-ի հետ TRIPP նախագծի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չեն ձեռք բերել. Sepah Pasdaran Արտակարգ իրավիճակ՝ Երևանում (Լուսանկարներ)1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ ԲԸՏՄ Պրոդյուսերը գնահատել է Ալլա Պուգաչովայի՝ բեմ վերադառնալու հնարավորությունըԱՄՆ-ում վառելիքի գները նոր ռեկորդի են հասելՀրազենից զինվոր է մահացել . Ճապոնիան պահանջ է ներկայացրել ՌԴ-ին (տեսանյութ) Ուկրաինական անօդաչուների հարվածից հետո Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարաններից մեկը դադարեցրել է աշխատանքըՌոտերդամի նավահանգստում պայթյուն է որոտացել․ առնվազն 1 մարդ է զոհվել, մի քանիսը տուժել են Փորձագետները կտրուկ բարձրացրել են նավթի գնի կանխատեսումը․ ինչ է սպասվում 2026-ինԱՄՆ-ի նահանգներից մեկում վտանգավոր որդերի տարածման մասին են ահազանգելՌուսաստանը նշել է՝ որ պարագայում կվերսկսի Հայաստանից գյուղմթերքի ներմուծումը Մարտուն Գրիգորյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հարցով դատական նիստը նշանակվել է այսօր Արտակարգ դեպք Երևան-Սևան ավտոճանապարհինԱննորմալ շոգը Ֆրանսիայի տնտեսությանը մինչև 15 մլրդ եվրոյի վնաս կհասցնի Բժիշկը պարզաբանել է՝ որն է ավելի օգտակար՝ ձմերո՞ւկը, թե՞ սեխըՈւկրաինայում նշել են «Բանդերոլ» հրթիռի վտանգավոր առանձնահատկությունըԱրաղչին քննադատել է Ֆրանսիային Իրանի դեմ հայտարարության համար ԱՄՆ-ում աշխատանքի դիմորդին խնդրել են Կիմ Չեն Ընին «գեր և տգեղ խոզ» անվանելԵվրոպան ձմռանն ընդառաջ գազի պաշարների խնդրի առաջ է կանգնելԲելառուսը խստացրել է թղթի թափոնների և ապակու արտահանման վերահսկողությունըՀանցավոր կազմակերպության անդամը 97 անձից հափշտակել է 38 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Աննա Սեդոկովայի՝ առանց ֆիլտրերի տեսանյութը բուռն քննադատության է արժանացել
Ամենադիտված