Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) Ներկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Փարիզում մահացել է Գվինեայի նախկին վարչապետ և ընդդիմության առաջնորդ Սիդյա Տուրեն Իտալական ռազմական մեքենան կրակել է յուրայինների ուղղությամբ Կաթողիկոսի թեկնածու էլ ՔՊ-ն կունենա. Փաշինյանը ինչ վատ տարբերակ է իրենց համար. Իշխանյան (տեսանյութ) 

Ծակքար գյուղի հիմնադրման 190-րդ տարեդարձը նշանավորվեց մուտքի կամարի բացմամբ

Հասարակություն

Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղի հիմնադրման 190-րդ տարեդարձը նշանավորվեց մուտքի կամարի բացմամբ եւ գրական-երաժշտական ցերեկույթով, որը ներկայացրին Ծակքարի միջնակարգ դպրոցի աշակերտները: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ միջոցառմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Մարտունու տարածաշրջանի համայնքների ղեկավարներ, հյուրեր, Ծակքարի միջնակարգ դպրոցի մանկավարժները եւ աշակերտները,Հայաստանի տարբեր վայրերում եւ արտերկրում բնակվող նախկին ծակքարեցիներ:

Մուտքի կամարի բացման պատիվը վերապահվեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին եւ Ծակքարի գյուղապետ Գվիդոն Ավետիսյանին: Ծակքարի հիմնադրման եւ նրա անցած 190 տարիների պատմությունը ներկայացրեց Ծակքարի համայնքապետարանի աշխատակից Վանիկ Հակոբյանը:«Ծակքար գյուղը հիմնադրվել է 1828 թվականի Թուրքմենչայի եւ 1829 թվականի Ադրիանապոլսի ռուս-պարսկական եւ ռուս-թուրքական պայմանագրերի արդյունքում, երբ առաջին պայմանագրով Արեւելյան Հայաստանը միացել է Ռուսաստանին, եւ երկրորդ պայմանագրով Թուրքիայի տիրապետության տակ գտնվող հայ ընտանիքներն Ալաշկերտ գավառից գաղթել եւ բնակություն են հաստատել այստեղ՝ Սեւանա լճի հարավային ափին:

1831 թվականի մարդահամարի տվյալներով՝ Ծակքարում բնակվել է մոտ 20 գերդաստան՝ 127 բնակչով, որոնք գաղթել են Ալաշկերտի Քարձոր, Հասանփաշա եւ Ֆերան գյուղերից: Հետագա տարիների ընթացքում Ծակքարը բռնել է խաղաղ զարգացման ու արարչագործության ճանապարհը՝ դառնալով Հայաստանի հզոր ու ճանաչված համայնքներից մեկը: Նրա մարդիկ ոչ միայն հող են հերկել, զավակներ ծնել ու տուն կառուցել, այլ նաեւ իրենց մասնակցությունն ունեցել պատմական կարեւոր իրադարձություններում:Ծակքարի հերոս զավակները հայրենիքի փրկության համար մարտնչել են Առաջին ու Երկրորդ աշխարհամարտերում, Արցախյան գոյամարտում, Ապրիլյան հերոսամարտերի օրերին:

Այժմ արդեն Ծակքարն ունի ավելի քան 3 հազար բնակչություն՝ մոտ 500 տնտեսությամբ:Անցած 190 տարիների ընթացքում Ծակքարը մեր հայրենիքին տվել է նշանավոր մտավորականներ, մանկավարժներ, բժիշկներ, գյուղատնտեսներ, գործարարներ: Նրա զավակների մի մասն այսօր ապրում են արտերկրում, սակայն միշտ իրենց սրտում կրում են հայրենի գյուղը եւ չեն մոռանում օգնության ձեռք մեկնել հարազատ բնօրրանին: Նրանցից մեկն էլ մեր գործարար-բարերար Համազասպ Վարդանի Աբրահամյանն է, ում միջոցներով էլ այսօր վեր է բարձրացվել մեր գյուղի մուտքի կամարը:Մենք հավատում ենք, որ Համազասպի ու մյուս բարերարների օրինակը կոգեւորի մյուսներին, որպեսզի նրանք եւս իրենց մասնակցությունը բերեն հայրենի գյուղի շենացմանը»,-նշեց Վանիկ Հակոբյանը: «Ծակքար գյուղի համար այսօր բացվում է հերթական պատմական էջը: 10 տարի առաջ Ծակքարի մուտքի մոտ գյուղի բարերարների աջակցությամբ, ի նշանավորում գյուղի հիմնադրման 180-րդ տարեդարձի, կառուցվեց առաջին հուշակոթողը, որին այժմ ավելացել է մուտքի գեղեցկատես կամարը, որն արդեն խորհրդանշում է Ծակքարի հիմնադրման 190-րդ տարեդարձը:

Ողջ համայնքի անունից մեր երախտագիտությունն ենք հայտնում բարերարին ու նրա ընտանիքին, շինարարներին ու միաժամանակ Ծակքարին մաղթում հազարամյակների անխափան երթ»,-ներկաներին դիմեց համայնքի ղեկավար Գվիդոն Ավետիսյանը:

Համայնքի ղեկավարը հրապարակեց համայնքի ավագանու որոշումը, որով բարերար Համազասպ Աբրահամյանին շնորհվել է Ծակքարի պատվավոր քաղաքացու կոչում: «Իմ սերը, հույզերն ու ապրումները սկսվում են Ծակքարից, քանի որ սա իմ ծննդավայրն է:Այսօր, այս հանդիսությունից առաջ, ես եղա իմ հարազատ դպրոցում, առա իմ կարոտը սիրելի ուսուցիչներից, թանկ հիշողություններից, իսկ հիմա առավել ոգեւորված եմ այս միջոցառմամբ:Ոչ հեռու ապագայում մենք կնշենք նաեւ գյուղի հիմնադրման 200 տարին, ու կուզեմ, որ ամեն մի տասնամյակ մեր գյուղի համար նշանավորվի նոր ձեռքբերումներով:Հատկապես շատ ոգեւորվեցի, երբ իմացա, որ արտերկրում ապրող մեր բարերարը 5 տարեկան երեխայի հայր է:Այո, մեր երեխաները մեզ նոր լիցքեր են հաղորդում, ինչը մեզ հուշում ու պարտադրում է, որ մենք պետք է նաեւ քանակապես շատանանք ու կերտենք ավելի զորավոր, ավելի շեն հայրենիք:Օգտվելով առիթից՝ նաեւ կոչ եմ անում այստեղ հավաքված աշակերտներին՝ սովորել ամենայն ջանասիրությամբ ու կրթությամբ զարգացնել, գեղեցկացնել մեր աշխարհը: Կամարի ճակատների երկու կողմերում գրված ցանկությունների մեջ կուզեմ, որ ավելի շատ լինի ոչ թե «Բարի երթ»-ը, այլ՝ «Բարի գալուստը»:

Բարի գալուստ դեպի Ծակքար, եկեք ու շենացրեք ձեր հայրենի տունը»,-նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Ես հպարտ եմ, որ ծնվել ու հասակ եմ առել Ծակքարում: Ճակատագրի բերումով ես զինվորական ծառայությունից հետո իմ կյանքը դասավորեցի Ռուսաստանի Դաշնության Պերմի մարզում՝ այնտեղ հասնելով անձնական հաջողությունների: Ու օրերից մի օր հիշեցի երջանկահիշատակ հորս խոսքը, ով ասում էր, թե երբ ցորենի հասկը հասունանում է, կամա-ակամա թեքվում է դեպի մայր հողը, դեպի իր արմատը:Ու այդպես ես էլ մի օր թեքվեցի դեպի իմ արմատները:Այս կամարը ես իմ ծնողների ու ընտանիքի անունից նվիրել եմ իմ գյուղի անցած ու հավերժող ճանապարհին»,-համագյուղացիներին դիմեց ու շնորհավորեց բարերար Համազասպ Աբրահամյանը: «Տպավորված եմ Ծակքարի անցած ճանապարհով, նրա մարդկանցով:Հիացած եմ լեռնային այս գյուղի աշակերտներով, բարերարներով, հողագործներով, տղամարդկանցով, ովքեր մեղվի ժրաջանությամբ աշխատում են թե հայրենի հողի վրա, թե արտերկրում ու կառուցում են այս գեղեցիկ, շքեղ առանձնատները, Ծակքարի փառքն իրենց շնորհքով տանում աշխարհից աշխարհ»,-շեշտեց «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության աշխատակից Դավիթ Վանյանը:Այնուհետ միջոցառումը վերածվեց տոնախմբության ու քեֆի, որը շարունակվեց մի քանի ժամ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) Ներկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Փարիզում մահացել է Գվինեայի նախկին վարչապետ և ընդդիմության առաջնորդ Սիդյա Տուրեն Իտալական ռազմական մեքենան կրակել է յուրայինների ուղղությամբ Կաթողիկոսի թեկնածու էլ ՔՊ-ն կունենա. Փաշինյանը ինչ վատ տարբերակ է իրենց համար. Իշխանյան (տեսանյութ) Երևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներին Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է 6 տարի անց կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները, Սանկտ ՊետերբուրգումԼավրովն ու Գերմանիայի ԱԳ նախարարը հանդիպել են 4,5 տարվա ընդմիջումից հետո Լեհաստանում քահանայի սպանության համար ձերբակալվել է Ուկրաինայի քաղաքացիԱյգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է․ վարչական ղեկավարը հայտնել է պատճառըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոնը կալանավորվել էՀայաստանն ու Կիպրոսը ցանկանում են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և առևտրի ոլորտներում 40 տարի բանտում անցկացնելուց հետո արդարացվել է Բացվել է վայրի կենդանիների վերականգնման առաջին պետական կենտրոնըԱրգելք Թուրքիայում գտնվող հայաստանցիներին․ ՌԴ բանակը նոր բնակավայրեր է վերցրել վերահսկողության տակ (տեսանյութ) Ֆինլանդիայի նախագահին ռազմական տրիբունալ են կանխատեսել՝ Ուկրաինային աջակցելու մասին հայտարարությունից հետոԻնքնաթիռում ուղևոր է մահացել. Ի՞նչ է հայտնիՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռիում և Կոտայքում Գիտնականները պարզել են, որ երկրային բակտերիաները կարող են գոյատևել Սատուրնի արբանյակ Էնցելադի պայմաններումԹրամփը մերժել է Օրմուզի նեղուցով նավարկության վերաբերյալ Իրանի առաջարկըՎարձակալած բնակարանում հայտնաբերվել են Ռուսաստանի և Ֆրանսիայի քաղաքացիների մարմիններըԻրանն իր ռազմական կարողությունների մի մասը տեղափոխել է ստորգետնյա օբյեկտներ Իրանի անսպասելի քայլը, Փհենյանի սպառնալիքը և Զելենսկու բացահայտած գաղտնիքը (տեսանյութ) Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստըԱթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում առողջության վրա Թրամփի տարօրինակ ժեստը, Աթենքի պայթյունը, Բանգկոկը՝ ջրի տակ․ ցնցող կադրեր (տեսանյութ) Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդինԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվելՀԱՊԿ զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ)Երկաթուղային մալուխների վնասման պատճառով Գերմանիայում խաթարվել է միջքաղաքային գնացքների հաղորդակցությունը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքումԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել Մելոնին մերժել է Մակրոնի՝ Հռոմի պապի հետ հանդիպման հրավերըՓեզեշքիան. Իրանը կորցրել է վստահությունը ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացի նկատմամբՄբապեն լքել է Ֆրանսիայի հավաքականը Իրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ էՆոր անձնագրի ուղերձը.Պուտինը՝ Թրամփ–Սի բանակցությունների մասին. Չեմ նախանձում (տեսանյութ)
Ամենադիտված