Ողբերգական ավտովթար` Կոտայքի մարզում. 43-ամյա վարորդը Opel-ով մխրճվել է ЗИЛ-ի մեջ. կա զոհ (լուսանկարներ)
Լուսանկարներ
Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ, 43-ամյա Արմեն Հակոբյանը իր վարած Opel մակնիշի 35 XD 282 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 28.5 կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, մխրճվել է իր առջևով ընթացող, Գավառ քաղաքի բնակիչ, 40-ամյա Սիմոն Բլդեյանի վարած ЗИЛ մակնիշի 07 ՏԼ 804 համարանիշի ավտոմեքենայի հետնամասի մեջ:
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, վթարի հետևանքով Opel-ի վարոդ Ա. Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)