Դահուկորդ Սերգեյ Միքայելյանը բաց կթողնի ևս մեկ մրցաշրջան
Սպորտ
Դահուկավազքի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի մասնակից Սերգեյ Միքայելյանը բաց կթողնի մի ամբողջ մրցաշրջան:
Lրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց դահուկասպորտի Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: «Սերգեյը վիրահատությունից հետո նոր-նոր սկսել է իր առաջին մարզումները: Նա բավականին լուրջ վիրահատության ենթարկվեց: Սերգեյը դեռևս վերականգնվում է և այս մրցաշրջանում հաստատ մրցասպարեզ դուրս չի գա: Նրա հետագա մասնակցությունը դեռևս հարցականի տակ է»,-շեշտեց նա:
Սերգեյ Միքայելյանը վիրահատության էր ենթարկվել Երևանում: Մարզիկը խնդիրներ ուներ ծնկի հետ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)