Շնորհանդեսին մասնակցեցին նաև օտարերկրյա դեսպանությունների ներկայացուցիչները
Տնտեսություն
Հուլիսի 10-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցավ «Փոփոխություններ «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» և «Ժամանակավոր արտահանում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմներում» խորագրով շնորհանդես՝ ՀՀ մաքսային օրենսգրքի 34-րդ և 48-րդ հոդվածներում կատարված փոփոխությունների լուսաբանման նպատակով:
Շնորհանդեսին մասնակցում էին մոտ 30 մասնավոր ընկերությունների, ՀՀ-ում օտարերկրյա դեսպանությունների և շահագրգիռ պետական կառույցների ներկայացուցիչներ:
Մաքսային օրենսգրքի փոփոխությունները ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Ներդրումային քաղաքականության վարչության պետ Հովհաննես Ավետիսյանը:
Միջոցառման ընթացքում գործարարներին հետաքրքրող հարցերին պատասխանեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Լիցենզավորման և թույլտվությունների գործակալության և ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային ծառայության համապատասխան պաշտոնյաները:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն