Կառավարությունը խստացրել է կոնյակի անվտանգության և ֆիզիկաքիմիական պահանջները
Տնտեսություն
ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել փոփոխություններ կատարել 2006 թ. ընդունված «Հայկական կոնյակների եւ հայկական կոնյակի սպիրտների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» որոշման մեջ:
Հայկական կոնյակի ու կոնյակի սպիրտների նկատմամբ կսահմանվեն անվտանգության և ֆիզիկաքիմիական լրացուցիչ ցուցանիշներ, իսկ որոշ ցուցանիշներ կհամապատասխանեցվեն Եվրամիության, Ռուսաստանի դաշնության և ԱՊՀ-ի այլ երկրներում ընդունված պահանջներին:
Ըստ գյուղատնտեսության նախարարության ներկայացրած տեղեկանքի, հայկական կոնյակները և կոնյակի սպիրտները Հայաստանից արտահանվող արտադրանքի հիմնական տեսակներից են:
Հայկական կոնյակը միջազգային շուկայում մեծ համբավ և պահանջարկ ունի, ինչը կոնյակի արտահանման ծավալների մեծացման մեծ հույսեր է տալիս։
Ուստի, տեխնիկական կանոնակարգի փոփոխություններով սահմանվում են միասնական, միջազգային պրակտիկայում ընդունված չափորոշիչներ, ինչը կնպաստի կոնյակի անվտանգության ապահովմանը, արտահանման խթանմանը և սպառողների շահերի պաշտպանությանը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում