Հայաստանում գրանցվել է 0.7% գնաճ
Տնտեսություն
2012 թվականի հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ-ում գնաճի մակարդակը կազմել է 0.7%: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, գնաճը հիմնականում պայմանավորված է ոչ պարենային ապրանքների 3.9% և ծառայությունների ոլորտի սակագների 1.9% աճով:
Համաձայն ՀՀ ԱՎԾ-ի տվյալների, 2012 թվականի հունիսին, 2011 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, պարենային ապրանքների գները (այդ թվում նաև խմիչքն ու ծխախոտը) նվազել են 0.9%-ով:
2012 թվականի հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 102.2%:
Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում պարենային ապրանքների գների ինդեքսը (այդ թվում նաև խմիչքն ու ծխախոտը)՝ 101.8%, ոչ պարենային ապրանքների ու ծառայությունների ոլորտի սակագներինը՝ 102%:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում