Moody’s-ը նվազեցրել է իտալական 13 բանկերի վարկանիշները
Տնտեսություն
Moody’s միջազգային ռեյթինգային գործակալությունը իտալական պետական պարտատոմսերի վարկանիշի նվազման հետևանքով նվազեցրել է Իտալիայի 13 բանկերի վարկանիշները: Սև ցուցակ ընկած բանկերի թվին են պատկանում այնպիսի բանկեր, ինչպիսիք են՝ UniCredit և Intesa Sanpaolo բանկերը: Նրանց երկարաժամկետ վարկանիշը A3-ից նվազեցվել է մինչև Baa2:
«Իտալական պարտատոմսերի վարկանիշի նվազեցումը իր մեջ մեծ ռիսկեր է պարունակում, այսինքն, կառավարությունն ի վիճակի չէ օգնություն ցուցաբերել իր երկրում գործող բանկերին»,- մեկնաբանում է Moody’s գործակալությունը:
Ըստ Moody’s գործակալության արված հայտարարության, Իտալիան ավելի շատ ֆինանսական ծախսեր կկատարի պետական պարտքի մարման և շուկա մուտք գործելու համար, քան այն ժամանակ, երբ 5 ամիս առաջ նվազեցվել էին Իտալիայի հիմնադրամների վարկանիշը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում