Թանկարժեք մետաղների գները նվազել են
Տնտեսություն
ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 16.07.12թ.-22.07.12թ. ժամանակահատվածի համար սահմանվել են թանկարժեք մետաղների 1 գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները՝ արտահայտված ՀՀ դրամով.
- ոսկի՝ գնման գին՝ 19260.95 (-605.97), բացթողնման գին՝ 20935,81(-658.67),
- արծաթ՝ գնման գին՝ 331.63 (-12.71), բացթողնման գին՝ 360.47 (-13.81),
- պլատին՝ գնման գին՝ 17407.61 (-749.17), բացթողնման գին՝ 18921.32 (-814.31),
- պալադիում՝ գնման գին՝ 7057.04 (-222.62), բացթողնման գին՝ 7670.70 (-241.97):
Ինչես համաշխարհային շուկայում, այնպես էլ ՀՀ-ում թանկարժեք մետաղների գներն անընդհատ տատանվում են: Հայաստանում անցյալ շաբաթ նկատվել էր թանկարժեք մետաղների գների աճ, ինչը պայմանավորված է եղել ոչ միայն ոսկու համաշխարհային գների բարձրացմամբ, այլ նաև դրամ-դոլար հարաբերակցությամբ: Անցյալ շաբաթ ՀՀ ԿԲ-ի տվյալներով ԱՄՆ 1 դոլարն արժեր 418.64 դրամ, որով էլ պայմանավորված էր թանկարժեք մետաղների գների աճը:
Այս շաբաթ դոլարի գինը իջել է 7.16 դրամով, որն իր ազդեցությունն է թողել թանկարժեք մետաղների գների իջեցման վրա, սակայն գների տատանումը այնքան էլ մեծ չէ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում