ՀՀ էկոնոմիկայի նախարարը Չարենցավանում հանդիպել է տեղի գործարարների հետ
Տնտեսություն
Հուլիսի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը Հայաստանի Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանի ուղեկցությամբ այցելել է Չարենցավան քաղաք:
Աշխատանքային այցի շրջանակներում նախարարը հանդիպել է տեղի գործարարների հետ և ներկայացրել արդյունաբերական քաղաքականության ռազմավարական ուղղությունները: Տ. Դավթյանն ընդգծել է, որ նախկինում արդյունաբերական քաղաք հանդիսացող Չարենցավանն ասօր էլ ունի ներուժ և փորձ վերականգնելու իր երբեմնի հզորությունը, իսկ արտահանմանն ուղղված արդյունաբերական ռազմավարությունը, նոր տեխնոլոգիաների ներդրմամբ և համապատասխան գործողությունների իրականացմամբ, կնպաստի այդ գործընթացին: Նախարարի խոսքով Չարենցավանում և Վանաձորում նախատեսվում է հիմնել տեխնոլոգիական կենտրոններ' կրթական ու արտադրական ենթակառուցվածքներով:
Այնուհետև Էկոնոմիկայի նախարարն այցելել է «Ասկե գրուպ» ամրանների արտադրության նոր գործարան, որը ներդրումային ծրագրի շրջանակներում իրականացնում է մետաղի ձուլման արտադրամասի վերազինման աշխատանքներ' վերապրոֆիլավորելով այն ամրանների արտադրության կազմակերպման համար: «Ասկե գրուպ» ԲԲԸ-ն մոտ 7.87 մլրդ ՀՀ դրամի ներդրումներ է իրականացնում'«Siemens VAI» ընկերության համապատասխան սարքավորումներով գործարանը վերազինելու նպատակով: Վերազինման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2013թ-ին, ինչի արդյունքում կստեղծվեն մոտ 300 նոր աշխատատեղեր:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում