Պետական պարտքի մասին տեղեկատվությունը կհրապարակվի ամեն ամիս
Տնտեսություն
Ս.թ. հուլիս ամսից ՀՀ ֆինանսների նախարարությունը սկսում է ՀՀ պետական պարտքի վերաբերյալ ամսական պարբերականությամբ տեղեկագրի հրապարակումը՝ այստեղ: Տեղեկագիրն այսուհետ կհրապարակվի մինչև հաջորդ ամսվա հինգերորդ աշխատանքային օրը և կներառի օպերատիվ տեղեկություններ՝ հաշվետու ամսվա ընթացքում պետական պարտքի գծով կատարված գործառնությունների և հաշվետու ամսվա վերջի դրությամբ պետական պարտքի վերաբերյալ: Յուրաքանչյուր եռամսյակի երրորդ ամսվա համար հրապարակվող տեղեկագիրը կամփոփի հաշվետու եռամսյակի արդյունքները և կներառի ցուցանիշների ավելի լայն շրջանակ:
Իսկ ՀՀ պետական պարտքի վերաբերյալ առավել համապարփակ տեղեկատվությունը, ինչպես նախկինում, կշարունակվի հրապարակվել ՀՀ պետական պարտքի մասին կիսամյակային և տարեկան հաշվետվություններում:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում